Տարրական ֆունկցիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տարրական ֆունկցիաից)

Տարրական ֆունկցիաներ, ֆունկցիաների դաս, որի մեջ մտնում են բազմանդամները, ռացիոնալ ֆունկցիաները, աստիճանային, ցուցչային, լոգարիթմական, եռանկյունաչափական և շրջանային (հակադարձ եռանկյունաչափական) ֆունկցիաները, ինչպես և դրանցից վերջավոր թվով թվաբանական գործողություններով ու տեղադրումներով (բարդ ֆունկցիա կազմելով) ստացվող ֆունկցիաները։ Օրինակ՝ և այլն։

Տարրական ֆունկցիաները լավ ուսումնասիրված են և առավել հաճախ են օգտագործվում մաթեմատիկայի կիրառություններում։ Տարրական ֆունկցիաները անընդհատ են իրենց որոշման տիրույթներում, տարրական ֆունկցիաների ածանցյալները միշտ տարրական ֆունկցիաներ են, սակայն նախնականները (ինտեգրալները) ոչ միշտ են տարրական ֆունկցիաներ։ Ոչ տարրական ֆունկցիաներն ուսումնասիրելիս դրանք ներկայացնում են տարրական ֆունկցիաներից կազմած անվերջ շարքերով, անվերջ արտադրյալներով, ինտեգրալներով են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 626