Տարսոնի ճակատամարտ (1165)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարսոնի ճակատամարտ
Թվական1165 թվական
Մասն էԲյուզանդական արշավանքները Կիլիկիա
ՎայրՏարսոն, Կիլիկիա
ԱրդյունքԿիլիկյան Հայաստանի հաղթանակ
Հակառակորդներ
Բյուզանդական կայսրություն Բյուզանդական կայսրությունԿիլիկիայի հայկական իշխանություն Կիլիկիայի հայկական իշխանություն
Հրամանատարներ
Բյուզանդական կայսրություն Անդրոնիկոս Ա ԿոմնենոսԿիլիկիայի հայկական իշխանություն Թորոս Բ Ռուբինյան
Կողմերի ուժեր
15 հազար10 հազար
Ռազմական կորուստներ

Տարսոնի ճակատամարտ, Անդրոնիկոս Կոմնենոսի գլխավորած բյուզանդական բանակի արշավանքը Կիլիկիայի իշխանության դեմ[1], որը տեղի է ունենում 1165 թվականին՝ Դաշտային Կիլիկայի Տարսոն քաղաքի շրջակայքում։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիպրոսից այստեղ տեղափոխված 15-հազարանոց բյուզանդական զորքերը մարտակարգ ընդունած մոտենում են քաղաքի մատույցներին՝ Թորոս Բ Ռուբինյանի գլխավորած Կիլիկիայի հայկական իշխանության զորքերին ընդառաջ (շուրջ 10 հազարանոց)։ Ըստ Հովհաննես Կինամոսի «Համառոտ պատմություն» աշխատության՝ ձախահարձակ լինելուց առաջ Անդրոնիկոսի հրամանով նրա բանակն ընդունում է խաչակիր օրդեններին բնորոշ սեպաձև մարտակարգ։ Հայկական կողմին հաջողվում է աննկատ թևանցել բյուզանդական կայազորներին և անակնալ թևային գրոհներով ծանր պարտության մատնել վերջիններիս[2]։ Զարգացնելով մարտավարական հաջողությունները՝ Թորոս Բ-ի զորքերը հետապնդում են բյուզանդացիներին և հիմնահատակ ոչնչացնում թշնամու նահանջող կայազորները[2]։

Բյուզանդացիների կողմից «խոզի գլուխ» մարտակարգի կիրառման կապակցությամբ առկա են հակասական կարծիքներ։ Նիկիտա Խոնիացին իր «Պատմություն» աշխատության շրջանակներում լրացնելով Հովհաննես Կինամոս միտքը, նշում է, որ այդ քայլով բյուզանդացիները արհամարհական վերաբերմունք էին ցուցաբերում Կիլիկյան հայոց պետականության նկատմամբ։ Մեզ հասած սկզբնաղբյուրային տեղեկությունները հավաստում են, որ պարտություն կրելուց հետո Թորոսին աննկատ մոտենում է իր զորքերը կորցրած հեծյալ Անդրոնիկոսը, ապա անակնկալ հարձակումով տապալում վերջինիս ձիուց։ Թիկունքից հարվածելով հայոց իշխանին՝ Անդրոնիկոսը փախուստի է դիմում՝ Թորոսին թողնելով գետնին ընկած։ Այնուամենայնիվ, շնորհիվ հուսալի զրահի ու երկար վահանի՝ Ռուբինյան իշխանը որևէ էական վնաս չի կրում[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Կինամոս «Համառոտ պատմություն», գիրք 5, մաս 8
  2. 2,0 2,1 2,2 Նիկիտա Խոնիացի «Պատմություն», «Մանուիլ Կոմնենոս», գիրք 4, մաս 4