Տարշիեն
Տարշիեն մալթ.՝ It-Tempji ta' Ħal Tarxien | |
---|---|
![]() | |
Երկիր | Մալթա |
Հիմնադրման թվական | մ․ թ․ ա․ 3.250-3.000 թվականներ |
![]() | |
![]() |
Տարշիեն (մալթ.՝ It-Tempji ta' Ħal Tarxien), հնագիտական կառույց Մալթայի Տարշին քաղաքում։ Թվագրվում է մ. թ. ա. 2.800 թվականին։ Մալթայի մեգալիթ այլ կառույցների հետ ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Քարե հսկայական սալերը հայտնաբերել են տեղի գյուղացիները 1941 թվականին, երբ այրվել է դաշտը։ Ստորգետնյա սրբատեղիի պատահական բացահայտումից հետո 1913 թվականին տարածքի սեփականատերը ենթադրել է, որ մեգալիթները կարող են հնագիտական արժեք ունենալ։ Նա այդ մասին տեղեկացրել է Ազգային թանգարանի տնօրեն Թեմիստոկլես Զամիտին, որն էլ սկսել է պեղումները և հայտնաբերել տաճարային համալիրի կենտրոնական մասը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարշիենի համալիրը բաղկացած է առանձին, սակայն իրար հետ փոխկապակցված երեք շինություններից։ Գլխավոր մուտքը վերաձևավորվել է 1956 թվականին, երբ ամբողջ տաճարը վերակառուցվել է։ Այդ ժամանակ էլ Տարշինի շրջակայքի փորագիր նախշերով շատ քարեր տեղափոխվել են Լա Վալետայի հնագիտական թանգարան հնարավոր վնասումից պահպանելու համար։ Առաջին տաճարը թվագրվում է մ. թ. ա. մոտ 3.100 թվականին։ Մալթայի բոլոր տաճարներից այն ամենից շատ է զարդարված քարե շքեղ ռելիեֆներով։ Միջին տաճարը թվագրվում է մ. թ. ա. մոտ 3.000 թվականին և ի տարբերություն Մալթայի մնացած բոլոր տաճարների` երկու աբսիդի փոխարեն ունի երեք աբսիդ։ Արևելյան տաճարը թվագրվում է մ. թ. ա. մոտ 3.100 թվականին։ Ավելի հեռվում` արևելքում, կարելի է տեսնել ևս մեկ ոչ մեծ տաճարի ավերակներ, որն ավելի հին է և թվագրվում է մ. թ. ա. մոտ 3.250 թվականին[1]։
Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում Տարշիենի քարե ռելիֆները, որոնք ներկայացնում են ընտանի կենդանիներ, ինչպես նաև խորաններ` զարդարված պարույրաձև կերպարներով ու տարբեր նախշերով։ Կենտրոնական ու հարավային տաճարների միջև կա սրահ, որի պատի ռելիեֆին պատկերված են ցուլ և մայր խոզ[2]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեղումները ցույց են տվել, որ Տարշիենը կիրառվել է որպես սրբավայր, որտեղ, հնարավոր է, եղել են զոհաբերման ծիսակարգեր։ Երրորդ տաճարի խորանի սկզբնական հատվածում հայտնաբերվել է ճեղքվածք, որն ամուր փակվել է քարով։ Այն մաքրելուց հետո հնագետները գտել են մեծ թվով ոսկորներ և կենդանիների եղջյուրներ, ինչպես նաև կայծքարե դանակ զոհաբերությունների համար[3]։ Հետաքրքիր է, որ Տարշիենով կարելի է պատկերացում կազմել մեգալիթների շարման ձևի մասին. հարավային տաճարի մոտ պահպանվել է ինքնահնար ձեռնասահնակ` նախատեսված քարերը տեղափոխելու համար։ Բացի այդ` կենտրոնական տաճարի ներսում պահպանվել են դիակիզության վկայություններ, ինչը խոսում է տաճարի երկրորդ նշանակության մասին. այն բրոնզե դարում եղել է դիակիզարան-դամբարան[2]։
Պատմամշակութային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարշիենի անունով է կոչվել Մալթայի նախապատմական շրջանի հնագիտական փուլը (տարշիենյան շրջան կամ տարշիենյան փուլ), երբ սիցիլական կապո գրացիանո մշակույթը զագալի նմանություններ է դրսևորել մալթական մշակույթին կամ եղել է նրա տեղայնացված տարբերակը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Cilia Daniel (2004-04-08)։ «Tarxien»։ The Megalithic temples of Malta։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-28-ին։ Վերցված է 2007-07-07
- ↑ 2,0 2,1 «Tarxien Temples»։ The National Agency for Museums, Conservation Practice and Cultural Heritage։ 2003։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-28-ին։ Վերցված է 2007-07-07
- ↑ Низовский А. Ю. Величайшие чудеса света. Энциклопедический справочник. — М.: Вече, 2007. — С. 5-8. — ISBN 5-9533-0667-9
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Listing at UNESCO World Heritage Center
- Հոդված Տարշիենի տաճարների մասին Archived 2007-09-28 at the Wayback Machine.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Низовский А. Ю. Величайшие чудеса света. Энциклопедический справочник. — М.: Вече, 2007. — С. 5-8. — ISBN 5-9533-0667-9
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տարշիեն կատեգորիայում։ |
|