Տարեհաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարեհաց
Ամանոր և Սուրբ Ծնունդ
ՏեսակՍովորույթ
Ենթատեսակսննդամթերք

Տարեհաց (հայերեն բառացի նշանակում է տարի-հաց), հայկական ազգային հաց է, ավանդաբար թխվում է Հայաստանում և հայկական սփյուռքում նոր տարվա կամ սուրբ ծննդի նախօրյակին[1]։ Այն ցորենի ալյուրով, կաթով և տնական յուղով հունցված մեծ հաց էր։ Ավանդության համաձայն այն թխում էին տան տարեց կանայք։ Տարեհացի թխումը մեծ արարողություն էր։ Նրա մեջ դնում էին ոսկի կամ մետաղադրամ։ Գաթան կտրում են սուրբ ծննդի գիշերը, երբ սեղանի կողքին հավաքված են լինում ընտանիքի բոլոր անդամները։

Պատրաստի հացն իրենից ներկայացնում է օղագոտու վրա փոսիկներ ունեցող կլոր հաց, այն խորհրդանշում է պտղաբերությունն ու հարստությունը։ Տարեհացի երեսը սերմերով ու մրգերով զարդարելը խորհրդանշում է տարվա հացի և մրգերի առատության գաղափարը։ Երջանկության համար տարեհացի մեջ է դրվել մետաղադրամ կամ լոբու հատիկ և թխվել, իսկ հացը բաժանվել է տոնակատարության ժամանակ[2][3]։ Համարվել է, որ նրան, ում տոնակատարության ժամանակ բաժին է հասնում լոբին, ապագա տարին կբերի երջանկություն և հարստություն։ Տարեհացի մեծություն կախված է ըստ ընտանիքի անդամների թվի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С. А. Арутюнов, Т. А. Воронина //Хлеб в народной культуре: этнографические очерки // Изд-во «Наука», 2004 г.— стр-ца 405 (412)(ռուս.)
  2. А. А. Шевцова //Хлеб на столе армянских мигрантов в республике Мордовия // Известия Самарского научного центра Российской академии наук, т. 13, № 3, 2011(ռուս.)
  3. Руководством мэрии Еревана планируется грандиозная Новогодняя программа(ռուս.)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]