Տարածաշրջանային հասարակական տրանսպորտ (Նիդեռլանդներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Qbuzz» ընկերության, «U-OV» տեսակի, «Mercedes-Benz Citaro G 4373»-ը մեկնում է Ամերսֆորտ Կենտրոնականից դեպի Ուտրեխտ Կենտրոնական՝ որպես 52 համար:

Նիդեռլանդներում տարածաշրջանային հասարակական տրանսպորտ տերմինը վերաբերում է հասարակական տրանսպորտին, որն իրականացվում է (տարածաշրջանային) հասարակական տրանսպորտի մարմնի կողմից, այսինքն ՝ Խրոնինգեն «OV-bureau» և Դրենտեի «OVBGD» հասարակական տրանսպորտի գործակալությունները, մյուս մարզերից մեկը կամ Պլյուս շրջանը (բացառությամբ «Parkstad Limburg»-ի)։

Մարզային հասարակական տրանսպորտը ներառում է.

Փաստորեն, տարածաշրջանային հասարակական տրանսպորտը, հասարակական տրանսպորտն է՝ հանած հիմնական երկաթուղային ցանցը։

Ամբողջ տարածաշրջանային հասարակական տրանսպորտը մտնում է «Ուղևորափոխադրումների օրենք 2000»-ի մեջ, դրանց մեծ մասը հրապարակային տենդերներների է պատկանում։

«Qbuzz» ընկերության, «U-OV» տեսակի «6052» տրամվայը տեղակայված է Նիուվեխենի պահեստում:

Նիդեռլանդների Շարժունության Ֆեդերացիան գործընկերությունն է՝ «(FMN) Arriva», «EBS», «Keolis», «Qbuzz» և «Connexxion (Transdev)» տրանսպորտային ընկերությունների։ Միջազգային փորձ ունեցող կողմեր, ովքեր ներկայումս յուրաքանչյուրն ապահովում է Նիդեռլանդների տարածաշրջանային տրանսպորտի մի մասը[1]։

Գերմանիա՝ «Nahverkehr»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական «Nahverkehr» տերմինը բավականին նման է Նիդեռլանդների տարածաշրջանային հասարակական տրանսպորտին։ Գերմանիայի դաշնային նահանգները պատասխանատու են ավտոբուսով, տրամվայով և մետրոյով տրանսպորտի համար, ինչպես նաև տարածաշրջանային գնացքի «RB, RE, S և այլն»-ի համար։ Մի շարք տրանսպորտային միավորումներ գործում են դաշնային պետության շրջանակներում, որոնք զբաղվում են սակագնի ձևավորմամբ։ Տրանսպորտային միավորման տոմսը նույնպես գործում է տրամվայի, ավտոբուսի և տարածաշրջանային գնացքի վրա։ Ջրային հասարակական տրանսպորտը գոյություն ունի նաև Գերմանիայում։

Բելգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգիայում դաշնային կառավարությունը պատասխանատու է գնացքների ամբողջ փոխադրման համար։ Ջրային հասարակական տրանսպորտը շատ սահմանափակ է Բելգիայում։ Բելգիայում կա երեք ընկերություն, որոնք ավտոբուսով հասարակական տրանսպորտ են կազմակերպում.

  • «De Lijn»-ը պատասխանատու է Ֆլանդրիայի ավտոբուսային ցանցի համար։ Հանրային ավտոբուսային տրանսպորտը Ֆլանդրիայում կազմակերպվում է Տրանսպորտային մարզերի մակարդակով[2]։
  • «MIVB»-ի ավտոբուսները երթևեկում են Բրյուսելի մայրաքաղաքային շրջանի տարածքում։
  • «TEC (fr)»-ը պատասխանատու է Վալոնիայում ավտոբուսների երթևեկության համար։

Հավելումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կարևոր է հավելել, որ այս գործառիթը չպետք է շփոթել «գծատեր» երևույթի հետ, քանի որ սա դրա հետ բացարձակապես կապ չունի, այլ սա նույնպես պետության տնորինության տակ է գտնվում, ինչպես որ հասարակաց տրանսպորտային ցանցը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]