Ապակենտրոնացված գնացքների ծառայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Arriva-ըկերության տարածաշրջանային գնացք Հյուսիսային Նիդեռլանդներում: Երթուղի՝ ԼեուվարդենԽրոնինգեն

Ապակենտրոնացված գնացքների ծառայությունը կամ տարածաշրջանային գնացք: Դա գնացքների ծառայություն է, որն իրականացվում է տարածաշրջանային կառավարության անունից, այլ ոչ թե ազգային կառավարության, ինչպես ընդունված էր նախկինում։

Նիդեռլանդերի երկաթուղային քարտեզ. կարմիր գծերը նշում են տարածաշրջանային երթուղիները, իսկ կապույտ գծերը գլխավոր երկաթուղային ցանցի երթուղիները:

Օրինակ՝ Նիդեռլանդներում և Գերմանիայում մեծ թվով տարածաշրջանային գծեր ապակենտրոնացված են որոնք զատ են գլխավոր երկաթուղային ցանցից, չնայած որ Նիդեռլանդերի NS ընկերությունը հանդիսանում է հոլլանդական կերկաթուղու գլխավոր տնորինողը[1]։ Բելգիայում բոլոր երկաթուղային գծերը շարունակում են շահագործվել NMBS ազգային ընկերության կողմից։

Բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանային գնացքները հաճախ քիչ ավելի փոքր են քան կանգառ գնացքները, չնայած որ սրանք նույնպես հանդիսանում են կանգառ գնացքներ, քանի որ տարածաշրջանային գնացքները նույնպես բոլոր կանգառներում կանգ են առնում։ Ուղղակի տարածաշրանային գնացքները ապահովում են երթուղիները՝ մարզերում և շրջաններում՝ գյուղերի և փոքր քաղաքների միջև, որոնք հիմնականում չեն պատկանում գլխավոր երկաթուղային ցանցին։ Նայելով այն փաստին, որ կանգառ գնացքները կրում են գրեթե նույն դերակատարությունը՝ տարածաշրջանային գնացքների ծառայությունները սեվեռված են ոչ այդքան կարևոր և փոքր բնակվող համայնքների վրա։

Այդ իսկ պանտճառով այս երկաթուղիները տարածաշրջանային հասարակական տրանսպորտ են համարվում։ Գնացքների այս ծառայությունները հրապարակային տենդերների են ենթարկվում։ Ապակենտրոնացված երկաթուղային գծերը հաճախ ունենում են այլ փոխադրողներ, որոնք երկաթուղային տրանսպորտից բացի մարզերում, շրջաններում կամ համայնքներում, ապահովում են ավտոբուսային տրանսպորտը, և երբեմն էլ, տրամվայը և մետրոպոլիտեն։

Շատ կարևոր է հավելել, որ այս գործառիթը չպետք է շփոթել «գծատեր» երևույթի հետ, քանի որ սա դրա հետ բացարձակապես կապ չունի, այլ սա նույնպես պետության տնորինության տակ է գտնվում, ինչպես որ հասարակաց տրանսպորտային ցանցը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]