Տատյանա Դանիլենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Դանիլենկո
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1983(1983-10-30) (40 տարեկան)
ԾննդավայրԺիտոմիր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԿիևի համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտ
Մասնագիտությունլրագրող, հեռուստալրագրող և ռադիոհաղորդավար
Ծնողներհայր՝ V. Danylenko?
 Tetyana Danylenko Վիքիպահեստում

Տատյանա Դանիլենկո (ուկրաիներեն՝ Тетяна Володимирівна Даниленко,հոկտեմբերի 30, 1983(1983-10-30), Ժիտոմիր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի հեռուստատեսային լրագրող։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Վլադիմիրի Դանիլենկոն ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 30-ին Ժիտոմիրում, խորհրդային ուկրաինացի գրող Վլադիմիր Դանիլենկոյի ընտանիքում[1][2]։

16 տարեկանում սկսել է հրատարակել «Ուկրաինական խոսք» թերթում[3]

2001 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Կիև և ընդունվել Տարաս Շևչենկոյի Կիևի ազգային համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ՝ մասնագիտանալով լրագրության մեջ[3]։ 2002 թվականին նա սկսեց աշխատել որպես «Вікна-столиця» հաղորդաշարի թղթակից STB հեռուստաալիքով, որտեղ նա մնաց մինչև 2004 թվականը[1][3]։

2004 թվականի գարնանը նա սկսեց աշխատել որպես խորհրդարանական թղթակից 5-րդ ալիքում։ 2006 թվականից դարձել է «Լրատվական ժամ» հաղորդաշարի հաղորդավարուհին, իսկ 2009 թվականից սկսել է վարել «Час: підсумки тижня» հաղորդումը։ 2013 թվականից նա սկսեց վարել «Час: підсумки дня» հաղորդումը[1]։

2011 թվականի օգոստոսի 23-25-ը Պավել Կուժեևի հետ 5-րդ ալիքում անցկացրել է «Ուկրաինայի անկախություն» հեռուստամարաթոնը՝ նվիրված Ուկրաինայի անկախության հռչակման 20-ամյակին։ Միջոցառումը տևել է 52 ժամ[4][5]։ Դրա շնորհիվ նա ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում և Ուկրաինայի ռեկորդների գրքում՝ որպես պատմության մեջ ամենաերկար հեռուստաշոուի հաղորդավարուհի[1]։

2013 թվականից նա սկսեց աշխատել նաև Hromadske.tv-ում։ 2018 թվականի մարտից մինչև 2020 թվականի ապրիլ աշխատել է որպես հաղորդավար Radio NV-ում։

2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի հունիսը եղել է ZIK հեռուստաալիքի «Խաղում ենք կրակի հետ» հաղորդաշարի հաղորդավարը։ Նա հեռացավ հեռուստաալիքից այն բանից հետո, երբ այն գնեց Վիկտոր Մեդվեդչուկի բիզնես-գործընկեր և քաղաքական դաշնակից Տարաս Կոզակը, ով արդեն գնել էր 112 Ուկրաինա և NewsOne հեռուստաալիքները 2018 թվականին[6]։ Ալիքի նոր ղեկավարությունը չի կրկնել կամ YouTube-ում տեղադրել իր հաղորդման վերջին դրվագը, որտեղ քննարկվում էր ZIK-ի կառավարման փոփոխությունը (նոր սեփականատիրոջ դիրքորոշումը եթերում պաշտպանում էին NewsOne-ի երկու աշխատակիցներ՝ Վասիլի Գոլովանովը և Վասիլի Ապասովը[7]).):

2020 թվականի մայիսի 2-ին ZIK-ի նախկին գործընկերների հետ նա բացել է YouTube-ի «Դանիլենկո»"[8] ալիքը՝ նվիրված հասարակական-քաղաքական թեմաներին, ինչպես նաև եղել է Obozrevatel հեռուստաալիքի «Գաղափարախոսություն» հաղորդաշարի հաղորդավարը։

2021 թվականի ապրիլի 15-ից 4-րդ ալիքի "Постатi" հաղորդաշարի վարողն է[9]

Դանիլենկոն դուստր է ունեցել 2008 թվականի ապրիլի 10-ին քաղաքական գործիչ Վլադիսլավ Կասկիվից, ում հետ հանդիպում էր 2007-2008 թվականներին[2]։ 2011-ին Դանիլենկոն Կասկովի օգնությունն իր դստերը բնորոշեց որպես «խորհրդանշական»՝ ասելով, որ «սա այն միջոցը չէ, որով երեխան ապրում է. ուտում, հագնվում է։ Մեզ կապում են միայն Քրիստինայի արտերկիր մեկնելու վկայականը և նրա ազգանունը»[10]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվականին Դանիլենկոն ստացել է Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհրդի պատվոգիրը[11].
  • 2011 թվականին ստացել է «3-րդ հազարամյակի կին» մրցանակը[12]»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Тетяна Даниленко Արխիվացված 2015-03-30 Wayback Machine на сайті «5 каналу»
  2. 2,0 2,1 Тетяна Даниленко народила доньку Владиславові Каськіву «Газета по-украински», 06.06.2008.
  3. 3,0 3,1 3,2 Валентина Самченко. Випробування 52-годинним ефіром Արխիվացված 2019-02-08 Wayback Machine «Україна Молода», 23.09.2011
  4. Тетяна Даниленко і Павло Кужеєв працюватимуть у студії 52 години поспіль без перерви на сон Արխիվացված 2015-04-02 Wayback Machine «Телекритика», 23.08.2011
  5. Тетяна Даниленко і Павло Кужеєв встановили рекорд: 52 години телемарафону Արխիվացված 2015-04-02 Wayback Machine «Телекритика», 25.08.2011
  6. «Тетяна Даниленко йде з телеканалу ZIK». Детектор медиа. 2019 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  7. Рябоштан, Ирина (2019). «Канал ZIK не пустив в ефір повтор останньої програми Тетяни Даниленко». Детектор медиа.
  8. «Тетяна Даниленко разом з експрацівниками ZIK запустила ютуб-проєкт». Детектор медиа. 2020 թ․ մայիսի 6.
  9. «Ведуча Тетяна Даниленко повернулася на телебачення». Детектор медиа. 2021 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
  10. Самченко Валентина (2011 թ․ սեպտեմբերի 23). «Тетяна Даниленко: Інколи балансом думок жертвую заради оперативності». Україна молода (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020 թ․նոյեմբերի 20-ին.
  11. Почесну грамоту від Нацради отримали Андрій Куликов, Ірина Лисенко, Тетяна Даниленко та інші Արխիվացված 2015-04-02 Wayback Machine «Телекритика», 07.11.2011
  12. Татьяна Даниленко получила по заслугам Արխիվացված 2012-05-23 Wayback Machine „Дуся“, 12.20.2011
  13. «ДАНИЛЕНКО» (ռուսերեն). YouTube. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.