Տատյանա Դագովիչ
Տատյանա Դագովիչ | |
---|---|
Ծնվել է | 1980 |
Ծննդավայր | Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր, գրող, բանաստեղծուհի և մանկավարժ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Դնեպրոպետրովսկի Օլես Գոնչարի անվան ազգային համալսարան և Մյունստերի համալսարան |
Պարգևներ |
Տատյանա Ալեքսանդրովնա Դագովիչ (ռուս.՝ Татьяна Александровна Дагович, 1980, Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), արձակագիր, գրող, բանաստեղծ, մանկավարժ։ Գրում է ռուսերեն։ «Ռուսական մրցանակի» դափնեկիր (2016), «Տարվա ձեռագիր» միջազգային գրական մրցանակի դափնեկիր (2010), ընդգրկվել է Իննոկենտի Անենսկու անվան մրցանակի երկար ցուցակում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տատյանա Դագովիչը ծնվել է 1980 թվականին, Ուկրաինական ԽՍՀ Դնեպրոպետրովսկ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Դնեպրոպետրովսկի ազգային համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որը հաջողությամբ ավարտելուց հետո Մյունստերի համալսարանում ստացել է կրթություն փիլիսոփայության ուղղությամբ։ 2003 թվականից ապրում է Գերմանիայում՝ աշխատելով որպես գիտական ասիստենտ և մանկավարժ[1]։
Տատյանա Դագովիչն ակտիվորեն զբաղվում է ռուսերեն լեզվով։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են՝ «Новая Юность», «Знамя», «Homo Legens», «Нева» գրական ամսագրերում և այլ հրատարակություններում։ Նրա աշխատանքները տպագրվել են նաև «Толстый: Всё включено» ալմանախում։ Դագովիչի ստեղծագործությունները գերմաներեն լեզվով տպագրվել են «Poesiealbum neu» ալմանախում։ «Բջիջ 402» գրքի համար 2010 թվականին նա արժանացել է «Տարվա ձեռագիր» մրցանակի, «Բնօրինակ գաղափար» անվանակարգում, նրա հեղինակությամբ այնուհետև լույս է տեսել «Ծիծաղող տիկնիկներ», «Շարունակելով գնացքների շարժը» գրքերը։ Տատյանա Դագովիչի արձակի չորրորդ ստեղծագործությունը «Սիրո գույնի բույսեր» գիրքն է։ Համարվում է «Берлин. Берега» ամսագրի մշտական հեղինակը[2][3][4]։
2016 թվականին Տատյանա Դագովիչը դարձել է «Ռուսական մրցանակի» դափնեկիր «Շարունակելով գնացքների շարժը» վիպակի ձեռագրի համար, որը 2018 թվականին որպես առանձին գիրք հրատարակվել է «Վրեմյա» հրատարակչության կողմից։ Դագովիչի աշխատանքն ընդգրկվել է Ինոկենտի Աննենսկու մրցանակի երկար ցուցակում, ինչպես նաև արժանացել MyPrize մրցանակի[5]։
Բնակվում է Գերմանիայի Ուննա քաղաքում։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբագիր Եկատերինա Սերեբրյակովան ընթերցողների ուշադրությունը հրավիրում է հեղինակի վարպետության վրա[6]։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արձակ գրքեր
- Татьяна Дагович роман «Ячейка 402»,
- Татьяна Дагович сборник повестей «Хохочущие куклы»,
- Татьяна Дагович «Продолжая движение поездов»,
- Татьяна Дагович «Растения цвета любви».
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տարվա ձեռագիր» մրցանակի դափնեկիր, «Բնօրինակ գաղափար» անվանակարգում,
- «Ռուսական մրցանակ 2016» -ի դափնեկիր («Շարունակելով գնացքների շարժը» վիպակի համար),
- Իննոկենտի Աննենսկու մրցանակի երկար ցուցակ,
- MyPrize մրցանակի հավակնորդ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Татьяна Дагович - читай онлайн, покупай книги автора в электронном или печатном виде на Ridero»։ ridero.ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-27
- ↑ «Татьяна Дагович»։ Литературный журнал "Берлин.Берега" (ru-RU)։ Վերցված է 2021-02-27
- ↑ «Дагович Татьяна | Журнальный мир»։ xn--80alhdjhdcxhy5hl.xn--p1ai։ Վերցված է 2021-02-27
- ↑ «Татьяна Дагович: «Я за разнообразие в литературе»»։ myJane։ Վերցված է 2021-02-27
- ↑ «Продолжая движение поездов — Журнальный зал»։ magazines.gorky.media։ Վերցված է 2021-02-27
- ↑ «АСТ! «Хохочущие куклы» Татьяны Дагович»։ Look At Me։ 2012-03-02։ Վերցված է 2021-02-27