Տատիկի պիցցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատիկի պիցցա
Տեսակպիցցայի ոճ
Ենթատեսակպիցցա
Առաջացման երկիր ԱՄՆ

Տատիկի պիցցա (անգլ.՝ Grandma pizza), հատուկ բարակ ուղանկյուն պիցցա, որը բնորոշ է Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդին։ Հիմնականում պատված լինելով պանրով և տոմատի մածուկով՝ այն հիշացնում է պիցցան, որը թխում են իտալացի տնային տնտեսուհիները, ովքեր չունեն պիցցայի համար վառարան[1]։ Պիցցան հաճախ համեմատում են սիցիլիական պիցցայի հետ։

Տատիկի պիցցան հիմնականում ունի ուղղանկյուն ձև, պանիրը դրվում է տոմատի մածուկից առաջ, թխում են թավայի վրա տնական ջեռոցում և կտրատում փոքր քառակուսիների[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատիկի պիցցայի ծագումը կարելի է նկատել ХХ դարի սկզբից, երբ հարավային Իտալիայի ներգաղթյալները վերամշակեցին այնպիսի պիցցա, որը կարելի էր պատրաստել տանը պարզ բաղադրիչներից ամերիկյան ստանդարտ խոհանոցային սարքավորումներով (ներառյալ ստանդարտ խոհանոցային վառարանը և թավան)[3]։ Այդպիսի կարկանդակի համեստ բաղադրատոմսի պատճառով նրան անվանել են «տատիկի պիցցան», քանի որ այն հիմնականում պատրաստվել է առաջին սերնդի ներգաղթյալների կողմից սեփական խոհանոցներում[1]։

Չնայած նրան, որ «տատիկի պիցցա» տերմինը գոյություն է ունեցել մի քանի սերունդների ընթացքում, Լոնգ Այլենդից դուրս այն այդքան էլ հայտնի չէր։ Մոտ 1994 թվականին Ումբերտո Կորտեոն Լոնգ Այլենդի իր պիցցերիաներին ներկայացրեց «Սիցիլիական տատիկի պիցցան»․ ի տարբերություն տիպիկ հաստ չորահացով սիցիլիական պիցցայի՝ նրա տատիկի սիցիլիական պիցցան ուներ ավելի բարակ չորահաց, թեև ոչ այնքան բարակ, որքան նեապոլիտանականը[4]։ Մի քանի տարի անց «Տատիկի պիցցան» սկսեց գովազդվել Լոնգ Այլենդի այլ ռեստորանների կողմից[5]։ 2000-ականների վերջին և 2010-ականների սկզբին անունը ընդունվեց, և բազմաթիվ պիցցերիաներ սկսեցին առաջարկել այն[6][7][8][9]։

Նվաստեցնող լինելու փոխարեն անվանումը ցույց է տալիս ինչպես ավանդույթների հանդեպ հարգանքը, այնպես էլ այն պարզ գյուղական պիցցան, որն ուտում են տանը մանկության ժամանակ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Rosengarten, David (2013 թ․ օգոստոսի 15). «Za-Za-Zoom: The 'Grandma Pizza' Forges Ahead In New York». Forbes. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  2. Spiegel, Alison (2014 թ․ դեկտեմբերի 18). «Grandma Pie May Be the Best Thing to Ever Come out of Long Island». HuffPost. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  3. Marcus, Erica (2003 թ․ հոկտեմբերի 8). «Pizza alla grandma». Newsday. էջ B20. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին – via Newspapers.com. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  4. Marcus, Erica (2003 թ․ հոկտեմբերի 8). «Pizza alla grandma». Newsday. էջ B20. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին – via Newspapers.com. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  5. «Advertisement, D'Cocco's Pizza and Pasta Restaurant». Newsday. 1998 թ․ ապրիլի 5. էջ G26. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին – via Newspapers.com. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. Reminick, Joan (2000 թ․ մարտի 3). «Food Day News & Notes». Newsday. էջ B33. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին – via Newspapers.com. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. «Advertisement, Angelo's Italian Restaurant & Pizzeria». Clifton (N.J.) Journal. 2009 թ․ օգոստոսի 21. էջ G16. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին – via Newspapers.com. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  8. «Small Bites: Emilio's». Newsday. 2002 թ․ նոյեմբերի 3. էջ 48. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին – via Newspapers.com. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  9. Marcus, Erica (2008 թ․ սեպտեմբերի 10). «Grandma Pizza: The Full Story». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  10. Shott, Chris (2015 թ․ մարտի 12). «Hip to Be Square: Grandma Pizza Is a New York Original». Food Republic. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]