Տնական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնական խոհանոց, ավանդույթների և ուտելիք պատրաստելու բաղադրատոմսերի համադրույթը տան պայմաններում՝ օգտագործելով ձեռքի կենցաղային սարքավորումներ՝ խոհանոցային պարագաներ, կենցաղային տեխնիկա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնական խոհանոցը պայմանավորված է պատմական, աշխարհագրական և այլ պայմաններով, այն ունի էթնիկ, տարածաշրջանային և այլ առանձնահատկություններով։

Ի տարբերություն բարձրակարգ խոհանոցի, տնականը, որպես կանոն, սովորական, ոչ թանկ և համով ուտելիք է։ Այն պատրաստում են տանը՝ ձեռքերով, այլ ոչ թե խոհանոցային պարագաներով, օգտագործելով մինիմալ տեխնիկական սարքեր և սովորական մթերքներ, որոնք կարելի է ձեռք բերել յուրաքանչյուր տեղի խանութում։

Գլոբալիզացիայի հետևանքով՝ տնական խոհանոցի բաղադրատոմսերի մեջ են մտնում զանազան ուտեստներ աշխարհի բոլոր ազգային խոհանոցներից՝ ամենապարզից մինչև խոհանոցային գլուխգործոցներ։

Տնական խոհանոցը տարբերվում է պրոֆեսիոնալ խոհարարությունից նրանով, որ տանը սնունդն ավելի հեշտ է պատրաստվում, որպես կանոն, բարդ և հազվագյուտ բաղադրիչներն փոխարինելով ավելի սովորական և մատչելի, ինչպես «փողոցային» խոհանոցում։

Մինչև մատուցելը ուտեստը սովորաբար չեն զարդարվում, ինչպես ընդունված է բարձրակարգ խոհանոցում։

Մեծ քանակով տնական սննդի բաղադրատոմսեր պարունակում են հրուշակեղեն[1]։

Չնայած որոշ խանութներ, սրճարաններ և ռեստորաններ իրենց խոհանոցը կամ առանձին ճաշատեսակներ ներկայացնում են որպես «տնական», այս տերմինը խիստ սահմանումներ չունի և այն շարունակում է մնալ որպես մարքեթինգային հնարք։

Վտանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունները ցույց են տվել, որ տնական խոհարարությունը հաճախ չի համապատասխանում հասարակական սննդի հաստատություններին ներկայացվող անվտանգության և որակի պահանջներին[2]։ Սննդային թունավորումների զգալի մասը տեղի է ունենում տան պատրաստման ժամանակ սննդամթերքի հետ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ляховская, Л. П. «Секреты домашнего кондитера». М., Экономика, 1993.
  2. https://caes.ucdavis.edu/news/articles/2014/06/uc-davis-study-identifies-risky-food-safety-practices-in-home-kitchens
  3. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3799528/

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кенгис Р. П., Мархель П. С. «Домашнее приготовление тортов, пирожных, печенья, пряников, пирогов». М., Изд-во «Логос», 1994. 368 с. С.284. ISBN 5-900668-02-9. Печатается по изданию: Домашнее приготовление тортов, пирожных, печенья, пряников, пирогов. М., Пищепромиздат, 1959.
  • Сырников Максим «Русская домашняя кухня». — М.: Эксмо, 2009.
  • Блинова М. «Французская домашняя кухня». — М.: Эксмо, 2010. — 256 с. — (Книга Гастронома). — 20 000 экз. — ISBN 978-5-699-43541-8