Տասներկու խաղողահատիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուերտա դել Սոլ, Մադրիդ

Տասներկու խաղողահատիկ[1] (իսպ.` Las doce uvas de la suerte (Հաջողության տասներկու խաղողահատիկ)), իսպանական ավանդույթ է, որը թվագրվում է մոտ 1895 թվականին[2], բայց հաստատվել է 1909-ին։ Այդ տարվա դեկտեմբերին Ալիկանտեի խաղող արտադրողները տարածեցին այս սովորությունը, որպեսզի խաղողի հսկայական բերքը վաճառվի։ Սովորույթի համաձայն` դեկտեմբերի 31-ի կեսգիշերին ամեն զանգի հետ պետք է ուտեն խաղողի մի հատիկ։ Ըստ ավանդույթի` այն բերում է բարգավաճում գալիք տարում[3]։ Որոշ շրջաններում հավատում են, այս սովորույթը հեռու է վանում կախարդներին և չարքերին[3][4], չնայած որ այս «հրաշքը» համարվում է հին ժառանգություն և ներկայումս այն դիտվում է` որպես նոր տարին ողջունելու մշակութային ավանդույթ։ Կան երկու հիմնական տեղեր, որտեղ մարդիկ հավաքվում են խաղող ուտելու։ Ընտանիքներով ճաշից հետո գնում են քաղաքի գլխավոր հրապարակ, իսկ ամենատարածված հավաքատեղին Մադրիդի Պուերտա դել Սոլն է։ 12 խաղողահատիկները կապված են Պուերտա դել Սոլի ժամացույցի հետ, որտեղից սկսվել է ավանդույթը, և երբ տարին փոխվում է այստեղից հեռարձակում են։ Այս ավանդույթը նաև ընդունվել է այն երկրներում, որոնք Իսպանիայի և Լատինական Ամերիկայի հետ ունեն լայն մշակութային կապեր, ինչպես օրինակ ԱՄՆ-ի իսպանախոս համայնքները։ Ֆիլիպինները ընդունել է սովորությունը։ Ավանդույթը իսպանական Ծննդյան փառատոնների մաս է կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hemeroteca Digital. Biblioteca Nacional de España». hemerotecadigital.bne.es. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  2. La Correspondencia de España. Vol. XLVII, no. 13.844. Madrid. 1896 թ․ հունվարի 1. էջ 3. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. 3,0 3,1 Spicer, Dorothy Gladys (2008 թ․ փետրվարի 22). Festivals of Western Europe. BiblioBazaar. էջ 256. ISBN 9781437520163.
  4. McCann, Jim; Benedict, Jeanne (2001). Celebrations: a joyous guide to the holidays from past to present. Penguin Group (USA) Incorporated. էջ 161. ISBN 9781557883735.