Տանուտեր Սարգսի խաչքար (Լանջաղբյուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանուտեր Սարգսի խաչքար
Տանուտեր Սարգսի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԼանջաղբյուր գյուղի մեջ՝ Սուրբ Խաչ եկեղեցու արևմտյան պատին՝ մուտքից աջ։
Սկզբնական տեղադրությունԽաչքարը գտնվել է Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի տարածքում գտնվող Ղուռու խարաբա գյուղատեղիում։
Ներկա տեղադրությունԽաչքարն ագուցված է Լանջաղբյուր գյուղի մեջ՝ Սուրբ Խաչ եկեղեցու արևմտյան պատին` մուտքից աջ։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Տանուտեր Սարգսին։
ԽաչագործԽաչքագործը Հովհաննեսն է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն Տանուտեր Սարգիսն է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1542 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակ չունի։
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԵկեղեցի Սբ. Խաչ
 Lanjaghbyur sb Khach (khachkar) Վիքիպահեստում

Տանուտեր Սարգսի խաչքար, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի մեջ՝ Սուրբ Խաչ եկեղեցու արևմտյան պատին ագուցված՝ մուտքից աջ։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.38/2.3)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարն ագուցված է Լանջաղբյուր գյուղի մեջ՝ Սուրբ Խաչ եկեղեցու արևմտյան պատին։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի քիվին, թևերի արանքում և ստորին հատվածում առկա են 4 տող վիմական արձանագրություն[2].

  1. ԿԱՄԱԻՆ ԱՅ. ԵՍ ՏԱՆՈԻՏԷՐ ՍԱՐԳԻՍ
  2. ԿԱՆԿ[Ն]ԵՑԻ ԽԱՉՍ ԲԱՐԵԽԱԻՍ Ի[ՆՁ]
  3. ՅՈՎԱՆԷՍ ԿԱԶՄՈՂ
  4. ԹՎ :ՋՂԱ: (1542)

Համաձայան արձանագրության՝ խաչքարը իր համար կանգնեցնել է տվել Տանուտեր Սարգիսը։ Կանգնեցվել է 1542 թվականին՝ Հովհաննես կազմողի կողմից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]