Տանձենի Մեդվեդևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանձենի Մեդվեդևի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ վարդածաղկավորներ
Ընտանիք վարդազգիներ
Ցեղ տանձենի
Տեսակ Տանձենի Մեդվեդևի
Լատիներեն անվանում
Pyrus medvedevii Rubtz


Տանձենի Մեդվեդևի (լատին․՝ Pyrus medvedevii Rubtz), վարդազգիների ընտանիքի, տանձենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառ՝ է 10-12 մ բարձրությամբ և 10-12 սմ բնի տրամագծով։ Բնի կեղևը մոխրագույն է, ճաքճքված լայն շերտերով։ Սաղարթը կլորավուն է, չռված ճյուղերով և հաճախ՝ խոնարհված գագաթով։ Ճյուղերը երկարավուն են, սակավաթիվ փշերով, ծածկված բաց մոխրավուն, ավելի ուշ՝ կարմրավուն կամ դարչնագույն կեղևով։ Երիտասարդ ընձյուղները խիտ մազմզուկապատ են, սպիտակավուն, հետագայում նույնպես կարմրավուն կամ դարչնագույն։ Բողբոջները երկարավուն են, կոնաձև սեղմված, մուգ դարչնագույն։ Տերևները նեղ հակառակ ձվաձև են, վերին մասում լայնացած, 9-11 սմ երկարությամբ և 3-4 սմ լայնությամբ, հիմքի մասում ձգված, ոչ սիմետրիկ, վերևի մասում թույլ մազմզուկապատ կամ մերկ և փայլուն, վառ կանաչ, ներքևից ծածկված սպիտակ մազմզուկներով, ամբողջաեզր, ալիքաեզր։ Կոթուններն ունեն 2,5-3 սմ երկարություն։ Ծաղիկները հավաքված են սակավաթիվ վահանիկներում։ Բաժակի առանձին մասերը չեն թափվում և պտուղների հասունացման ժամանակ մնում են դրանց վրա։ Պտուղները տանձաձև են, ամուր, 2,5-3 սմ տրամագծով, կանաչ, երկար պտղակոթունով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում։ Հայաստանում տարածված է կենտրոնական շրջաններում, Վայքում (Արփա գետի վերին հոսանքներում), ստորինից մինչև վերին լեռնային գոտի, լուսավոր անտառներում, լեռնալանջերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 348։