Տանձենի Թախտաջյանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տանձենի Թախտաջյանի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Տանձենի
Տեսակ Տանձենի Թախտաջյանի
Լատիներեն անվանում
Pyrus takhtadzhianii
Fed

Տանձենի Թախտաջյանի (լատ.՝ Pyrus takhtadzhianii), վարդազգիների ընտանիքի, տանձենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր, տերևաթափ ծառ է՝ 5-7 մ բարձրությամբ և 10-30 սմ բնի տրամագծով։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է։ Ճյուղերը փշերից զուրկ են, կամ երբեմն՝ փշապատ։ Տերևները ձվաձև են, շեղանկյունաձև կամ էլիպսաձև, 4-5 սմ երկարությամբ, 1-3 սմ լայնությամբ, բութ կամ սուր գագաթով, սեպաձև հիմքով, անհավասար սղոցաեզր, մանր աղեղնաեզր կամ գրեթե ամբողջաեզր, ներքևի կողմից տերևի եզրերը հիմնականում ջղերի ուղղությամբ, ծածկված են մոխրաթաղիքանման աղվամազով։ Տերևը միանգամից միանում է կոթունին, որը տերևաթիթեղից զգալիորեն կարճ է, նույնպես ծածկված մոխրաթաղիքանման աղվամազով։ Պտուղները բավականին խոշոր են և, հատկապես, հաստացած պտղի տակ, որից բուլավայի տեսք ունեն, երկարությամբ պտղին հավասար կամ Նրանից մի փոքր երկար։ Ծաղկում է ապրիլ-մայիս, պտղաբերում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Չորադիմացկուն և լուսասեր ծառատեսակ է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Բավականին ցրտադիմացկուն է. առանց վնասվելու կարող է դիմանալ մինչև —32 °C սառնամանիքներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հայաստանում՝ Արարատի շրջանում (Խոսրովի անտառ, Միլլի գետի հովիտ, Ալիմարդան)։ Մեր հանրապետության սահմաններից դուրս հանդիպում է միայն կենտրոնական և հարավային Անդրկովկասում, միջին լեռնային գոտում, լուսավոր անտառների դերիվատներում, չոր լանջերի վրա։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագետները գտնում են, որ այս ծառատեսակը մեր հեռավոր նախնիներն օգտագործել են որպես արժեքավոր պտղատու բույս։ Հետագայում կորցրել է իր նշանակությունը, երբ հանդես են եկել կուլտուրական տանձենու արժեքավոր սորտերը։ Էկոլոգիական խումբը XI: Մշակության հավանական շրջանները 1-32:[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 244։