Տամբի Մասաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տամբի Մասաև
ռուս.՝ Тамби Мухамедович Масаев
Ծնվել էդեկտեմբերի 2, 1991(1991-12-02) (32 տարեկան)
ԾննդավայրՆալչիկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՊյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարան
Մասնագիտությունկատակերգու և երգիծաբան

Արսենուկո (Տամբի) Մուհամեդովիչ Մասաև (դեկտեմբերի 2, 1991(1991-12-02), Նալչիկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կոմիկ և հումորիստ։ Լայն ճանաչում է ստացել «Comedy Բաթլ» հեռուստանախագծի շրջանակներում «Լենա Կուկա» դուետի կազմում սկետչերով հանդես գալու, ինչպես նաև «Что было дальше?» ինտերնետ շոուի արդյունքում (որպես մշտական ռեզիդենտ)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1991 թվականին Նալչիկում։ Դպրոցական տարիներին մասնակցել է նկարչական նախաձեռնությունների։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանում (այժմ՝ Պյատիգորսկի պետական համալսարան)։ Ուսանողական տարիներին խաղացել է ՈւՀԱ-ի «Երեկ հավաքվել էինք», «Հավաքվեցինք» և «Թխվածքաբլիթ» թիմերում։ 2009 թվականին ծանոթացել է «Լենա Կուկա» դուետի իր ապագա թիմակցի՝ այդ պահին «Թխվածքաբլիթ» թիմում հանդես եկող Ռուստամ Ռեպտիլոիդի հետ[2]։

2013 թվականին «Լենա Կուկա» դուետը տեղափոխվել է Մոսկվա՝ ՈւՀԱ-ի «Քոմեդի Բաթլ առանց սահմանների» նախագծի քասթինգին մասնակցելու նպատակով։ Հաղթահարելով փուլերը՝ դուետը հասել է կիսաեզրափակչին։ 2014 թվականին մասնակցել է «Քոմեդի Բաթլ» նախագծին և հասել եզրափակիչ փուլին։ 2015 թվականին ևս մեկ անգամ դուետը մասնակցել է «Քոմեդի Բաթլ» նախագծին և կրկին հաղթել։ 2016 թվականին նախագծում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 2018 թվականին դարձել է նախագծի կրկնակի հաղթող[3]։

2015 թվականին Տամբին խաղացել է «Երկնքով՝ ոտաբոբիկ» ֆիլմում[4]։

2019 թվականին ընդգրկվել է ՈւՀԱ-ի «Մեկ անգամ Ռուսաստանում» դերասանական կազմի մեջ։ Նույն թվականին դարձել է «Что было дальше?» հումորային ինտերնետ շուի ռեզիդենտ, որը թողարկվում է YouTube-յան LABELCOM ալիքում։

2020 թվականին «Լենա Կուկա» դուետը վերածվել է «Lena Kuka crew» սկետչ շոուի, որում Տամբիից և Ռուստամից բացի ընդգրկված են նաև այլ հումորիստներ։ Նախագծի YouTube-յան ալիքն ունի ավելի քան 800 000 բաժանորդ (2021 թվականի հոկտեմբերի դրությամբ)։ Սկետչ շոուն նաև հեռարձակվում է «Premier» սթրիմինգային ծառայությունում (2021 թվականի հոկտեմբերի դրությամբ)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Тамби Масаев: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. «Тамби Масаев: биография, личная жизнь, жена и дети комика». stories-of-success.ru. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. «Тамби Масаев - Биография, творчество и личная жизнь». HypeStar (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. «Тамби Масаев - инсайдеры HiPO». behipo.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. «PREMIER». premier.one. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]