Տաղաչափական համակարգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տաղաչափական համակարգեր, չափածո խոսքի կառուցման սկզբունքներ, որոնք օգտագործվել և օգտագործվում են տարբեր ժողովուրդների պոեզիայում։ Տաղաչափական համակարգերի գոյությունը պայմանավորված է տարբեր լեզուների առանձնահատկություններով՝ շեշտադրության, արտասանական և այլն։ Դրանց տարբերակման հիմնական չափանիշն այն է, թե տվյալ տաղաչափական համակարգում ինչո՞վ է պայմանավորված ռիթմը։

Պոեզիայի պատմության մեջ հայտնի են հետևյալ տաղաչափական համակարգերը՝ չափական (մետրական), վանկական (սիլաբիկ), վանկաշեշտական (սիլաբոտոնիկական), համաշեշտ (տոնիկական) և ազատ ոտանավոր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]