Տալլինի կիրառական գիտությունների համալսարան
Տալլինի կիրառական գիտությունների համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | Կիրառական գիտությունների համալսարան |
Հիմնադրված է | 1992 |
Երկիր | ![]() |
Կայք | tktk.ee |
![]() |
Տալլինի կիրառական գիտությունների համալսարան (էստ․՝ Tallinna Tehnikakõrgkool, TTK), Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում 1992 թվականից գործող բարձրագույն ուսումնական հաստատություն, որի խնդիրն ու նպատակն է ինժեներական գործի բարձրակարգ մասնագետների պատրաստումը։ Համալսարանի նախապատմությունն սկսվում է 1915 թվականին հիմնադրված առևտրի արական դպրոցից։
Ներկայումս համալսարանի կազմի մեջ ընդգրկված են վեց ինստիտուտ.
- ճարտարապետության ինստիտուտը,
- տնտեսագիտության ու տեխնոլոգիայի ինստիտուտը,
- հագուստի ու տեքստիլի ինստիտուտը,
- քաղաքացիական ինժեներական գործի ինստիտուտը,
- համակարգչային գիտությունների ինստիտուտը,
- տեխնոլոգիայի ինստիտուտը[1]։
Համալսարանում կազմավորվել ու գործում են չորս կենտրոն.
- գիտությունների կենտրոնը,
- հումանիտար և տնտեսական գիտությունների կենտրոնը,
- մարզական կենտրոնը,
- գործարարության կենտրոնը։
Տեխնոլոգիական համալսարանը համարվում է Տալլինի շինարարական-մեխանիկական համալսարանի (TEMT-ի) իրավահաջորդը։ Վերջինս 1992 թվականին դարձել է կիրառական բարձրագույն կրթության ինստիտուտ, 1999 թվականին ստացել Տալլինի տեխնիկական համալսարան անվանումը[2]։
2006 թվականին համալսարանում Տալլինի թեթև արդյունաբերության տեխնիկումի հիմքի վրա բացվել է հագուստի և տեքստիլի ֆակուլտետը։ 2019 թվականին Լյաենե-Վիրումաայի կիրառական գիտությունների համալսարանը միավորվել է Տալլինի տեխնոլոգիական համալսարանի հետ[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Institutes and Centres Archived 2021-03-05 at the Wayback Machine. Tallinna Tehnikakõrgkool
- ↑ TTK ajalugu. Tallinna Tehnikakõrgkool. Vaadatud 19.11.2013.
- ↑ RT III, 09.04.2019, 6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|