Տալիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տալիոն (լատ.՝ lex talionis), հանցագործության համար հատուցում։ Հատուցման սկզբունքով («ակն ընդ ական, ատամն ընդ ատաման») պատիժ, ըստ որի հանցավորին հասցվում է այն վնասը, ինչ նա պատճառել է տուժողին։ Առավել ցայտուն արտահայտվել է Համմուրաբիի օրենքներում, հին հրեական իրավունքում։ Տալիոնի տարրերը կան տասներկու աղյուսակներում։ Ծագել է տոհմական հասարակարգում՝ արյան վրեժը սահմանափակելու նպատակով։ Նոր ժամանակներում Տալիոնի գաղափարները արտահայտվել են մի շարք ուղղություններում Կանտի, Հեգելի հայացքներում, քրեական իրավունքի գիտության մեջ՝ դասական դպրոցի ներկայացուցիչների աշխատություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png