Տագանրոգի փոստատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Տագանրոգի փոստատուն
Таганрог Фрунзе 38 фото 096.jpg
Տեսակ տեսարժանություն
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեղագրություն Տագանրոգ
Հիմնադրված է 1911
Տագանրոգի փոստատունը գտնվում է Ռուսաստանում
Տագանրոգի փոստատուն
Կոորդինատներ: 47°12′51.166800100003″ հս․ լ. 38°55′41.2824001″ ավ. ե. / 47.21421300002777599° հս․. լ. 38.928134000028° ավ. ե. / 47.21421300002777599; 38.928134000028

Տագանրոգի փոստատուն (ռուս.՝ Таганрогский почтамт), նաև` Դավիդովիչների բանկիրային տուն (ռուս.՝ Банкирский дом Давидовичей), XX դարի սկզբի մշակութային ժառանգության օբյեկտ ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Շենքը ստեղծվել է մոդեռն ոճով[1]։ Հասցեն` Ֆրունզեի փողոց, 38։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից գլխավոր փոստատան շենքը կառուցվել է 1911 թվականին` բանկիր Ա. Ա. Դավիդովիչի կարգադրությամբ։ Որպես հիմնական շինանյութ օգտագործվել է աղյուսը։ Շինության առաջին հարկը հատկացված էր «Է. Ֆաչինի և ընկ.» բանկի գրասենյակին[1], որի բացումը տեղի է ունեցել 1912 թվականի հունվարի 20-ին։ Այդ գրասենյակի հիմնադիրը եղել է Էմանուիլ Կարլովիչ Ֆաչինին։ Շենքին փակցված էր «Է. Ֆաչինի և ընկ. բանկիրային տուն» ցուցանակը[2]։ Նույն` 1912 թվականին, բանկիրային տան երկրորդ հարկում սկսել է գործել փոստահեռագրային գրասենյակը։ Նախկինում այն գտնվում էր քաղքենի Սկուրիչի տանը Հունական փողոցում։ Այդ շենքը չի հասել մինչև մեր օրերը։ Երբ շենքն ազգայնացվել է, առաջին և երկրորդ հարկերում սկսել է գործել Տագանրոգի կապի հանգույցը։ 1981 թվականին կորսվել են շենքի պատշգամբները։ Տան ավելի քան հարյուրամյա պատմության ընթացքում հիմնանորոգում չի իրականացվել, և, այնուամենայնիվ, շենքը շարունակում է մնալ լավ վիճակում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունը սվաղված չէ։ Ճակատը կառուցված է դեղին և մոխրագույն աղյուսներից։ Գլխավոր մուտքը զարդարում է կամարաձև քիվը։ Մոդեռն ճարտարապետական ոճին բնորոշ տարրեր են պատշգամբային վանդակաճաղերը։ Այժմ դրանք հարթ ձևի քիվապատի վանդակաճաղերն են[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]