Վրելո Բոսնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Vrelo Bosne, Sarajevo.jpg
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ԲԾՄ496 մետր
##Վրելո Բոսնե (Բոսնիա և Հերցեգովինա)
Red pog.png

Վրելո Բոսնե (սերբախորվաթ․՝ Vrelo Bosne, արտասան. [ʋrê.ло bôs.neː]), հանրային զբոսայգի Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյի մերձակայքում, Իգման սարիլեռան ստորոտին, Բոսնա գետի ափին

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսնա գետի ակունքը Իգման սարի ստորոտում

Իլիջայի համայնքային տարածքում գտնվող Վրելո-Բոսնա զբոսայգին Բոսնիա և Հերցեգովինայի սիրված տեսարժան վայրերից է։ Զբոսայգու մոտակայքում՝ Բոսնա գետի վրա գցված կամուրջը պատմական հուշարձան է. այն կոչվում է «Հռոմեական» և իսկապես կառուցվել է հռոմեական տիրապետության ժամանակներում՝ դեպի Aquae Sulphurae գյուղը անցում ապահովելու նպատակով[1], սակայն հետագայում ավերվել է և վերակառուցվել մոտավորապես 1530 - 1550 թվականներին։ Բացի այդ, Իլիջայում հայտնաբերվել է մ. թ. ա. 2400-2000 թթ. թվագրվող հնավայր[2]։

Գետի ակունքը գտնվում է զբոսայգու տարածքում, և ջուրն այստեղ այնքան մաքուր է, որ կարելի է խմել[3]։ Զբոսայգու տարեկան այցելուների թիվն անցնում է վաթսուն հազարից[4]։

Այցելուները ճեմում են զբոսայգու ծառուղիներում կամ կառքով են զբոսնում; Ծառուղիները հարմար են նաև հեծանիվ վարելու համար[5]։ Գլխավոր ծառուղու երկու կողմերում կանգուն են Ավստրո-Հունգարիայի տիրապետության ժամանակաշրջանի մի շարք կառույցներ։ Քիչ չեն սրճարաններն ու ռեստորանները, որոնք բազմազան ուտեստներ ու ըմպելիք են առաջարկում զբոսայգու այցելուներին։ Զբոսայգու աշխատանքային ժամերը տարբեր են՝ կախված տարվա եղանակից։ Մարդիկ այստեղ կտրվում են քաղաքային եռուզեռից ու աղմուկից, հիանում ծառ ու ծաղկով, գետի սահանքներով, ոչ շատ բարձր ջրվեժներով, ջրերի մեջ սահող, թևահարող կարապներով ու բադերով [6]։

Բոսնիական պատերազմի ժամանակ զբոսայգին չի պահպանվել, և շատ ծառեր կտրվել են ու օգտագործվել որպես վառելափայտ։ 2000 թվականին միջազգային բնապահպանական կազմակերպության աջակցությամբ և տեղի երիտասարդության ուժերով զբոսայգին վերականգնվել է, ստացել նախկին տեսքը։

Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականը հաճախ իր պարապմունքներն անց է կացնում «Վրելո-Բոսնե» զբոսայգում[7]։

Մուտքը զբոսայգի մեծահասակների համար վճարովի է, երեխաների, ծերերի, հաշմանդամների համար՝ անվճար[8]։ Մուտք արված գումարները ծախսվում են զբոսայգու պահպանությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мала енциклопедија Просвета (3 ed.). Београд: Просвета. 1985. ISBN 978-86-07-00001-2.
  • Марковић, Јован Ђ. (1990). Енциклопедијски географски лексикон Југославије. Сарајево: Свјетлост. ISBN 978-86-01-02651-3.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sarajevo grad bogate historije»։ hamdocamo.wordpress.com։ Վերցված է հունվարի 31, 2013 
  2. «Sarajevo grad bogate historije»։ hamdocamo.wordpress.com։ Վերցված է հունվարի 31, 2013 
  3. «Voda na Vrelu Bosne je pogodna za piće!»։ klix.ba։ Վերցված է օգոստոսի 1, 2013 
  4. «Vrelo Bosne od početka godine posjetilo 60.000 turista»։ klix.ba։ Վերցված է հուլիսի 17, 2014 
  5. «Sutra biciklijada na Vrelu Bosne»։ klix.ba։ Վերցված է հունիսի 4, 2013 
  6. «Snimak iz zraka: Ovako pod snijegom izgledaju Vrelo Bosne i Rimski most»։ klix.ba։ Վերցված է մարտի 8, 2015 
  7. «Zmajevi trenirali na prelijepom Vrelu Bosne»։ reprezentacija.ba։ Վերցված է հունիսի 4, 2015 
  8. «Naplaćivanje ulaznica na Vrelo Bosne donosi rezultate: Skupljen novac za početno fijakersko stajalište»։ oslobodjenje.ba։ Վերցված է սեպտեմբերի 22, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]