Վրաստանի պառլամենտական ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
საქართველოს პარლამენტის ეროვნული ბიბლიოთეკა
Երկիր Վրաստան
Տեսակազգային գրադարան
Հիմնվել է1846
Այլ տվյալներ
Կայքnplg.gov.ge(վրաց.)

Վրաստանի պառլամենտական ազգային գրադարան (վրաց.՝ საქართველოს პარლამენტის ეროვნული ბიბლიოთეკა, սաքարթվելոս պառլամենտիս էրովնուլի բիբլոտեկի), Վրաստանի խորհրդարանի ներքո գործող ֆեդերալ կազմակերպություն, որը համարվում է Վրաստանի գլխավոր գրապահոցը և ամենակարևոր մշակութային, կրթական, գիտական, տեղեկատվական ու մեթոդաբանական կենտրոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի պառլամենտական ազգային գրադարան

Վրաստանի պառլամենտական ազգային գրադարանի պատմությունը սկսվում է 1846 թվականից, երբ հիմանդրվեց Թիֆլիսի հանրային գրադարանը։ Վրացական հանրության պահանջն էր ունենալ հասարակության բոլոր շերտերի մատչելի գրադարան։ 1848 թվականին հասարակական գործիչ Դիմիտրի Կիպիանիի նախաձեռնությամբ Հանրային գրադարանը ստանում է «Մասնավոր գրադարանի» ֆոնդերը։

1859 թվականին հանրային գրադարանի ֆոնդը կազմում էր 13.260 կտոր գրականություն 19 լեզուներով։ Ֆոնդերի թվի աճով գրադարանի տարածքը բավարար չէր պայմաններ ապահովելու համար, ուստի 1851 թվականին կառուցվեց գրադարանի նոր շենք։ 1852 թվականին գրադարանը իրավունք ստացավ ունենալու Կովկասում հրատարակված ցանկացած գրականության երկու անվճար օրինակներ։ 1868 թվականին Թիֆլիսի հանրային գրադարանը և Կովկասի թանգարանը միավորվեցին և 1913 թվականին Թիֆլիսի հանրային գրադարանը վերածվեց Կովկասի թանգարանի գիտական գրադարանի և միավորվեց վերջինիս հետ։

1914 թվականին գրադարանը փակվեց Կովկասի թանգարանի համար նոր մասնաշենք կառուցելու պատճաով։ Գրադարանի ֆոնդերը փաթեթավորվեցին ու նկուղներում մնացին շուրջ տասը տարի։

1923 թվականի մայիսի 30-ին Թիֆլիսի հանրային գրադարանի և Պառլամենտական գրադարանի հիման վրա ստեղծվում է Վրաստանի պետական հանրային գրադարանը։ 1937 թվականին գրադարանը ձեռք բերեց Վրաստանում գրագիտության տարածման հասարակության (ակտիվ գործել է 1880-1927 թվականներին) ֆոնդերը, որով համալրվեց ազգային հրատարակված նյութերի կազմը։ 1957 թվականին գրադարանը միացավ գրափոխանակության միջազգային ցանցին։ 1989 թվականին գրադարանը գնեց իր առաջին համակարգիչը, իսկ 1990 թվականից գործարկվեցին թվային կատալոգները։

1955-1990 թվականներին գրադարանը հանդես է եկել Հանրապետական գրադարան անվանումով, 1990 թվականից՝ Վրաստանի ազգային գրադարան։ 1996 թվականի դեկտեմբերի 25-ից այն անցավ Վրաստանի պառլամենտի ներքո և այժմ նրա պաշտոնական անվանումն է «Վրաստանի պառլամենտական ազգային գրադարան»։ 2000 թվականին այն կոչվեց Իլյա Ճավճավաձեի անունով։

Շոթա Ռուսթավելու արձանը մուտքի մոտ

1991 թվականից գրադարանը Գրադարաների ասոցացիայի և ինստիտուտների միջազգային ֆեդերացիայի անդամ է։

2015 թվականին անվտանգության աշխատակցի կատարած դաշնամուրային գործը ուշադրություն սևեռեց գրադարանի վրա[1][2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "საქართველოს ძველი ქალაქები: თბილისი", 2006 წელი, ISBN 99940-0-923-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]