Վուիչի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վուիչի տուն
Տեսակշենք և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Ճարտարապետական ոճԷկլեկտիզմ
Հիմնադրված է1880
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Վ. Ի. Վուիչի տուն (ռուս.՝ Дом Вуича), պատմական շենք Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1880-ական թվականներին։ Տարածքային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[1][2]։ Տեղակայված է Ցերկովնայա փողոցի թիվ 6 հասցեում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում տեղամասը պատկանում էր Տեպպեր դե Ֆերգյուսոնի տանը և զբաղեցնում էր նրա տարածքի այգին։ Հետագայում տարածքը տնօրինում էր կոմսուհի Է. Ի. Իգելստրոմը։ Գոյություն ունեցող փայտե տունը կառուցվել է 1880-ական թվականներին, ճարտարապետ Ալեքսանդր Վիդովի կողմից, պետական խորհրդական Վասիլի Իվանովիչ Վուիչի համար։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տունը օգտագործվում էր որպես բնակարան։ 1930 թվականին տանը բնակվում էր գրող Ալեքսեյ Տոլստոյը, որն այդտեղ բնակվեց մինչև 1938 թվականը։ Տանը բնակված ժամանակահատվածում նա աշխատել է «Պետրոս Առաջին» վեպի, «Ճամփորդություն տառապանքների վրայով» եռապատման և այլ ստեղծագործությունների վրա։ Տոլստոյի կաբինետը երկրորդ հարկում էր։ Նրան հաճախակի այցելում էին գրականագետներ և արվեստի գործիչներ, նրանց խմբակը կոչվում էր « գյուղական մանկական արվեստի գաղութ»։ 1938 թվականին Տոլստոյի մեկնելուց հետո շենքում տեղակայվեց Լենինգրադի գրողների ստեղծագործական տունը։ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո կարճ ժամանակով տանը գործում էր Լենինգրադի ժողովրդական աշխարհազորի 1-ին Կիրովյան դիվիզիայի «Խորհրդային հայրենիքի համար» թերթի խմբագրությունը։ Պատերազմի ժամանակ տունը լրջորեն ավերվել էր, քանդվել էր տանիքը, պատուհանները կոտրվել էին, տախտակապատվածքը մասնակիորեն քանդվել էր վառելու համար։ Վերականգնումից հետո տանը տեղակայվեց մանկապարտեզ, այնուհետև Լենինգրադի Գլխավոր ջրմուղի կայանի հանգստի կենտրոնը։ Տունը խարխլվել էր, երկար ժամանակ դատարկ էր, սպառնում էր քանդման վտանգը, բայց հասարակության ջանքերի շնորհիվ, այն ստացավ ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ և հանձնվեց Պուշկին քաղաքի Պատմա-գրականագիտական թանգարանին։ Թանգարանային ցուցանմուշների ցուցադրության կազմակերպման նպատակով նախատեսվում է իրականացնել վերականգնման աշխատանքներ[3][4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը պատրաստված է փայտից, երկհարկանի է քարե ցոկոլի վրա, պատերը սվաղված են կավարի ձևով։ Գլխավոր ճակատի կենտրոնը զարդարում է քանդակազարդ բարձակներով պատշգամբը, որը ձևավորված է փայտե սյուներով և փորագրված զարդաճաղերով։ Ճակատային մասը նույնպես զարդարված է ձևավորված գոտիներով և շրջակալներով[3][4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Семенова Г. В. Царское Село: знакомое и незнакомое. — М.: Центрполиграф, 2009. — С. 395. — 638 с. — ISBN 978-5-9524-4249-8
  • Бунатян Г. Г. Город муз. — Л.: Лениздат, 1975. — С. 318—343. — 368 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дом В.И. Вуича, в котором в 1930-1938 гг. жил писатель А.Н.Толстой, в 1938-1941 гг. находился Дом творчества ленинградских писателей, в августе 1941 г. размещалась редакция газеты "За Советскую Родину"». КГИОП Санкт-Петербурга. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  2. Распоряжение КГИОП № 10-15 от 01.06.2009
  3. 3,0 3,1 «Церковная 6. Дом Вуича (Толстого)». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  4. 4,0 4,1 «Дом В. И. Вуича - Дом А. Н. Толстого - Дом творчества ленинградских писателей». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]