Վովա (փիղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վովա
Անվան բնօրինակռուս.՝ Вова
Տեսակմարդ
Սեռարական
Ծնվել էապրիլի 24,1927[1]
ԾննդավայրՀնդկաստան
Մահացել էԵրևան, հունիսի 28, 1970 (43 տարեկանում)
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ակտիվ տարիներ1940-ականներ - 1970
ՏեսքՀնդկական փիղ (լատ.՝ Elephas maximus)

Վովա փիղ, Երևանի կենդանաբանական այգու փիղն էր, որը հայտնի է դարձել իր փախուստով, որը տեղի է ունեցել 1970 թվականի հունիսի 28-ին։ Խորհրդային Միությունում իր չափերով երկրորդ փիղն էր[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ փաստաթղթերի Վովա փիղը ծնվել է 1927 թվականին[1], մեկ տարեկան հասակում Հնդկաստանից տեղափոխել էին Խորհրդային Միություն։ Սկզբում ապաստանել էր Ռուսաստանի, ապա Ուկրաինայի կենդանաբանական այգիներում։ Վովան՝ վարժեցնող Իվան Նիկոնի Շչերբանի (1915-1974)[2] ղեկավարությամբ, մասնակցում էր կենդանաբանական այգուն կից կազմակերպվող կրկեսային ներկայացումներին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին կենդանաբանական այգին տարհանում են, տրանսպորտի բացակայության պատճառով վարժեցնողն ու փիղը ոտքով ճանապարհ են ընկնում և 1941 թվականի աշնանը հասնում են Երևան։

Հեզ վարքի տեր կենդանին կարճ ժամանակում դառնում է նոր կառուցվող կենդանաբանական այգու աշխատակիցների և երեխաների սիրելին։ Փիղը օգնում էր բանվորներին շինանյութ տեղափոխել, մեջքին նստեցրած ման էր ածում երեխաներին։ Պատերազմի տարիներին փիղը օգնում, հրում էր Մյասնիկյան պողոտայի զառիթափին կանգնած մեքենաները[3]:

Փախուստի նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանական այգու բացումից առաջ փիղը համարյա ազատ էր, բայց 1945 թվականից հետո նրան փակեցին վանդակում։ Հետագա 30 տարիների ընթացքում ոչ փղարանի չափերը, ոչ էլ կենդանու սնունդը չէին ավելացել։ Կենդանին մեկ անգամ ջարդելով պատը դուրս էր եկել ու բարձրացել կողքի բլուրը արածելու։ 1970 թվականի հունիսի 28-ի առավոտյան Վովան դուրս է գալիս կենդանաբանական այգու դարպասներից և չենթարկվելով ոչ մեկին մտնում Մյասնիկյան պողոտա։ Վարժեցնողը այդ օր բարձր տաքությամբ պառկած էր, իսկ ուրիշ ոչ մեկի փիղը չէր լսում։ Փիղը հարձակվում է անցնող տրոլեյբուսի վրա, ճզմում ետնամասը, իսկ հետո՝ հարձակելով կանգնած ՈւԱԶ ավտոմեքենայի վրա, ժանիքներով բարձրացնում և նետում մի կողմ։ Արդյունքում ջարդում է ժանիքը, որի ցավը ավելի է կատաղեցնում կենդանուն։ Զինվորներ են կանչում, որոնք փորձում են կրակելով կանգնեցնել կենդանուն։ Հետո գալիս է զրահապատ մեքենա, որը կենդանուն ետ՝ դեպի կենդանաբանական այգի քշելու անհաջող փորձից հետո, հարվածելով տապալում է նրան ու սպանում[3]:

Ենթադրյալ պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հասկանալով, որ կենդանին սննդի կարիք ունի, որը չեն կարողանում ապահովել, պատը չէին փակել և նա ժամանակ առ ժամանակ դուրս էր գալիս սնվելու[3]: Նրան միշտ վերադարձնողը վարժեցնող Իվան Շչերբանն էր, որը 1970 թվականի հունիսի 27-ին մի փոքր ուշանում է և փղի հետ վերադառնում են այլ ճանապարհով, որտեղ փիղը կպչելով էկեկտրական սյուներին, հավանաբար թեթև հոսանքահարվում է, որն էլ համարում են կատաղելու և չենթարկվելու պատճառ։
  • Հերձելուց կենդանու լեղապարկից դուրս եկող ծորանից հինգ բռունցքի մեծության քար էին հանել, որն էլ ըստ ոմանց եղել էր կենդանու կատաղության պատճառը, թեև, ըստ ՀՀ Բնության պետական թանգարանի անանասբույժ Լյովա Հակոբյանի, դա կենդանու վարքի վրա չէր կարող ազդել։
  • Ըստ մի այլ վարկածի կենդանու կատաղության պատճառը էգի բացակայությունն էր[1]: Վովան ընկերուհի էր ունեցել 1953 թվականից մինչև 1968 թվականը։

Մամուլի անդրադարձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած, որ մեծ թվով մարդիկ դարձան Վովայի մահվան վկաները, պատահարի հաջորդ օրը կենտրոնական թերթերը հաղորդեցին, որ «կենդանաբանական այգուց փախած փղին բարեհաջող վերադարձրել են, և ներկա պահին նա իր վանդակում է»[3]:

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Եվգենի Միխայլովիչ Բոգատն այցելում է Հայաստան և Երևանում հանդիպում Վովայի վարժեցնող Իվան Շչերբանին, նրանից լսում Վովայի պատմությունը և պատմում դրա մասին իր «Ոչինչ մարդկային․․․» գրքում[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Վովա փիղը
  2. Иван Никонович Щербань (1915-1974 гг.) (ռուս.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Ереван» ամսագիր, N12(71), 2011
  4. Евгений Микхайлович Богат, Ничто человеческое..., Москва, 1977 (ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]