Վոլին-Պոդոլյան բարձրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վոլին-Պոդոլյան բարձրություն, գտնվում է Ուկրաինայում։ Կազմված է Վոլինյան և Պոդոլյան բարձրություններից։ Վոլինյան բարձրություն, գտնվում է Բուգ և Կորչիկ (Սլուչի ավազան) գետերի միջև։ Բարձրությունը մինչև 341 մ է (Միզոչյան բլրաշար)։ Գերակշռում է բլրաձորակային ռելիեֆը։ Կազմված է կավճի նստվածքներից, արևմուտքում՝ դրանց տակ տեղադրված են քարածխի նստվածքներ՝ Լվով-Վոլինյան ածխավազան։ Տիրապետում է անտառատափաստանային լանդշաֆտը։ Պոդոլյան բարձրություն, Ուկրաինայի հարավ-արևմուտքում, Դնեստրի ձախափնյակում։ Բարձրությունը մինչև 471 մ է (Կամուլա լեռ)։ Մակերևույթը կտրտված է։ Կազմված է կրաքարերից, մերգելներից, ավազաքարերից, գրանիտներից, գնեյսներից՝ ծածկված լյոսերով և լյոսանման ավազակավերով։ Պոդոլյան բարձրության զգալի մասը հերկված է։ Հանդիպում են կաղնու անտառներ, մարգագետնային տափաստաններ, հյուսիսում՝ հաճարենու անտառներ, հարավային մասում՝ տափաստաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 488 CC-BY-SA-icon-80x15.png