Վոլինյան բարձրավայր
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վոլինյան բարձրավայր, բարձրավայր է Ուկրաինայի արևմուտքում։ Վոլինյան բարձրավայրը Պոդոլյանի հետ հաճախ միացնում են Վոլին-Պոդոլյան բարձրության մեջ։ Միջին բարձրությունը կազմում է 220 - 250 մ, առավելագույն բարձրությամբ կետն է 341 մ (Միզոչյան բլրաշար)։
Վոլինյան բարձրավայրը գտնվում է Ուկրաինայի Վոլինի և Ռովնոյի մարզերի սահմաններում, տարածվում է Արևմտյան Բուգ գետից մինչև Կորչիկ (Սլուչ գետի վտակ) գետը։ Բարձրավայրի երկարությունն է մոտ 200 կմ, և լայնությունը՝ 40-50 կմ։
Վոլինյան բարձրավայրը հյուսիսում խոյանում է Պոլեսյան ցածրավայրի վրա մոտ 30-50 մ բարձրությամբ սանդղավանդով։ Հարավում բարձրավայրը բաժանված է Փոքր Պոլեսիե հարթավայրից ոչ մեծ սանդղավանդով։ Հյուսիսում այն սահմանակցում է Բրեստյան Պոլեսիեի հետ։
|