Վոլափյուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Infoboxforlang.png
Վոլափյուք
Տեսակ արհեստական լեզու[1] և international auxiliary language
Խոսողների քանակ 20[2]
Վերահսկող կազմակերպություն International Volapük Academy
Գրերի համակարգ լատինական այբուբեն
IETF vo
ISO 639-1 vo
ISO 639-2 vol
ISO 639-3 vol
Volapük Վիքիպահեստում

Վոլափյուքը [3] արհեստական լեզու է, որը ստեղծվել է 1879–1880 թվականներին Գերմանիայի Բադեն գավառում Հռոմի կաթոլիկ քահանա Յոհան Մարտին Շլեյերի կողմից։ Շլեյերին նման նախաձեռնության ոգեշնչել էր նրա հավատը, նա երազում տեսել էր, որ Աստված հորդորում է իրեն մի նոր միջազգային լեզու ստեղծել։ Վոլափյուքի միջազգային լեզվակիրների առաջին համաժողովները կայացել են 1884 թ, (Ֆրիդրիխշաֆենում), 1887 թ. (Մյունիքում) և 1889 թ, (Փարիզում)։ Առաջին երկու համաժողովների ժամանակ աշխատանքային լեզուն գերմաներենն էր, իսկ վերջին համաժողովի ժամանակ աշխատանքային լեզուն զուտ վոլափյուքն էր։ 1889 թ. Եվրոպայում կային վոլափյուքի մոտավորապես 283 ակումբներ, վոլափյուքով կամ վոլափյուքի մասին տպագրվում էին 25 պարբերականներ և 25 լեզուներով գրվել էին 316 դասագրքեր։[4] 2000 թ. մոտավոր հաշվարկներով ամբողջ աշխարհում կային 20–30 վոլափյուքի լեզվակիրներ, ներկայումս վոլափյուքի «Yahoo Group»-ում կան ավելի քան 200 անդամներ։[5] Վոլափյուքը 19րդ դարի վերջին և 20րդ դարի սկզբին դուրս մղվեց ասպարեզից այլ արհեստական լեզուների տարածման շնորհիվ և հատկապես Էսպերանտոյի, Իդոյի և Ինտերլինգվայի։ Այդ բոլոր երեք լեզուները ավելի քիչ թվով հստակ արտահայտված ձայնավորներ ունեն և ավելի հեշտ են ընկալվում ու արտասանվում անգլախոս և իսպանախոս լեզվակիրների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]