Վյաչեսլավ Աֆանասև
Վյաչեսլավ Աֆանասև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 28 (հոկտեմբերի 11), 1903 |
Ծննդավայր | Տամբով, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբեր 1943 կամ 1943[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, զինվոր և պարտիզան |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Վյաչեսլավ Նիկոլաևիչ Աֆանասև (ռուս.՝ Вячеслав Николаевич Афанасьев, սեպտեմբերի 28 (հոկտեմբերի 11), 1903, Տամբով, Ռուսական կայսրություն - սեպտեմբեր 1943 կամ 1943[1]), խորհրդային բանաստեղծ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վյաչեսլավ Աֆանասևը ծնվել է 1903 թվականի սեպտեմբերի 28-ին Տամբովում։ Սովորել է երկդասյա դպրոցում, այնուհետև ընդունվել մանկավարժական տեխնիկում։ 1923 թվականին, լինելով կոմերիտական, ուղարկվել է Հեռավոր Արևելք։ Ապրել է Վլադիվոստոկում, աշխատել է որպես բանվոր, միաժամանակ 1925 թվականից սովորել է Հեռավորարևելյան համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետում, սակայն հասցրել է ավարտել միայն երեք կուրս, քանի որ 1929 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ։ Ծառայել է Բլագովեշչենսկում։
Դեռ համալսարանում սովորելու ժամանակ տարվել է բանաստեղծություններ գրելով։ Տպագրվել է Վլադիվոստոկի «Красное знамя» թերթում։ Բանակում ծառայելուց հետո աշխատել է «Ամուրսկայա պրավդա» թերթում, ապա եղել է «Тихоокеанская звезда» պարբերականի թղթակից Վլադիվոստոկում։ Շատ է շրջագայել տարածաշրջանում, գրել է բանաստեղծություններ և ակնարկներ։ Գրողների միության անդամ է դարձել 1934 թվականին։ 1935 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը կոչվում է «Արևելք», որը բարձր է գնահատել գրող Ալեքսանդր Ֆադեևը։ Երեք տարի անց «Խորհրդային գրող» հրատարակչությունը տպագրել է Աֆանասևի երկրորդ գիրքը՝ «Բանաստեղծություններ»։ 1939 թվականին Մոսկվայում խոշոր տպաքանակով լույս է տեսել «Պրիմորիե» ժողովածուն[2], որը դարձաել է բանաստեղծի կենդանության օրոք լույս տեսած նրա բանաստեղծությունների վերջին հրատարակությունը[3]։ Շարունակում էր գրել Հեռավոր Արևելքի մասին և այն բանից հետո, երբ այնտեղ տասնհինգ տարի ապրելուց հետո տեղափոխվել է Մոսկվա (աշխատել է որպես ռեֆերենտ ԽՍՀՄ գրողների միության նախագահությանն առընթեր գրական խորհրդատվություն և փորձաքննության հանձնաժողովում), սակայն նրա ստեղծագործական գործունեությունը դադարեցրել է պատերազմը։
Կամավոր միացել է ժողովրդական աշխարհազորայիններին։ Մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը, 1941 թվականի դեկտեմբերին հայտնվել է շրջափակման մեջ, կռվել է պարտիզանական ջոկատում, որը 1943 թվականին միացել է գործող բանակի զորքերին։ 1943 թվականի սեպտեմբերին Սմոլենսկի ազատագրման համար մղված մարտերում բանաստեղծը ծանր վիրավորվել էր և շուտով մահացել հոսպիտալում։ Նրա վերջին նամակը ճակատից թվագրվում է սեպտեմբերի 3-ին։ Աֆանասևի գրական օրագիրը կորել է[2]։
Վյաչեսլավ Աֆանասևը եղել է «Գրողների վաշտի» մարտիկ, որը կազմավորվել է 1941 թվականին Մոսկվայում առավելապես պրոֆեսիոնալ գրականագետներից[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 Крившенко С. «В отряде я был не последним бойцом… Встреча с Вячеславом Афанасьевым». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Майоров Николай Петрович - Советские поэты, павшие на Великой Отечественной войне» (ռուսերեն). FanRead - Онлайн библиотека. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Борис Рунин Писательская рота». smol1941.narod.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
|
- Հոկտեմբերի 11 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Տամբով քաղաքում ծնվածներ
- 1943 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային լրագրողներ
- Հայրենական մեծ պատերազմի պարտիզաններ
- Ռուս բանասերներ
- Ռուս բանաստեղծներ