Վհուկների ժամանակը (ֆիլմ, 2011)
«Վհուկների ժամանակը», ամերիկյան ֆիլմ, թողարկված 2011 թվականին հունվարի 6-ին[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները կատարվել են 14-րդ դարում։ Լեգենդար խաչակիրներ Բեյմենը և Ֆելսոնը խաչակրած արշավանքից՝ թուրքերի կողմից գրավված Իզմիրից վերադառնում են Եվրոպա (1343-1348)։ Ասպետների վերադառնալու պատճառը դառնում է մի աղջկա մահը Իզմիրի գնդակոծության ժամանակ՝ Բեյմենի կողմից։ Դրանից հետո Բեյմանն սկսում է մտածել, որ խաղաղ բնակիչների սպանությունը «Աստծո ձեռնտու չէ»։
Սակայն Եվրոպայում այդ պահին իր գագաթնակետին է հասել «Սև մահ» համաճարակը։ Մարբուրգում մահամերձ Դ'Ամբրուազը մեղադրում է Բեյմենին և Ֆելսոնին դասալքության մեջ, բայց խոստանում է ներել, եթե նրանք կատարեն մի կարևոր առաջադրանք. երիտասարդ գեղջկուհուն, որ եկեղեցականների կարծիքով «վհուկ» է և տարածել է ժանտախտն ամբողջ շրջանով, հասցնել հեռու վանք, որտեղ տեղացի վանականների օգնությամբ նրա կախարդությունը պետք է «քամուն տրվի»։ Բեյմենը և Ֆելսոնը համաձայնվում են, սակայն Բեյմենը ասում է իր պայմանները՝ աղջկան պետք է դատել ճշմարիտ։
Էկհարտ ասպետի, Դեբելզակ քահանայի և Հագամար ուղեկցի հետ նրանք ուղևորվում են հեռու ճամփա։ Այդ ժամանակ ծեր կարդինալը մահանում է և նրա ծառա Կայը մեկնում է ուղեկցորդի հետևից, որպեսզի միանա նրան, որը հաջողվում է դժվարությամբ։ Սկզբում խաչակիրները աղջկան համարում են «զրպարտված», բայց շուտով առեղծվածային պատահարներից հետո հանգում են այն մտքին, որ կարդինալը ճիշտ էր։ Բեյմենի և Ֆելսոնի ուղեկիցները մահանում են մեկը մյուսի հետևից։ Էկհարտը մահանում է Կայի սրից, Կային դնելով իր՝ ժանտախտից մահացած աղջկա տեղը։ Հագամերը մահանում է Վորդմվունդյան անտառում՝ գայլերով պատառոտվելով։
Վանք հասնելով՝ ընկերները հասկանում են, որ բոլոր վանականները մահացել են ժանտախտից։ Մահացու վիրավոր Բեյմենը մահից առաջ տեսնում է երիտասարդ գեղջկուհուն, որը արդեն ազատ է դևից և խնդրում է Կային խնայել իրեն։
Ֆիլմի վերջում Կայը և Աննան կանգնած են Դեբելզակի, Բեյմենի և Ֆելսոնի գերեզմանների առջև։ Աննան խնդրում է Կային պատմել իր փրկիչների մասին, որից հետո նրանք մեկնում են գրքի հետ։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլաս Քեյջ - Բեյմեն
- Ռոն Փերլման - Ֆելսոն
- Սթիվեն Մուր - Դեբելզակ
- Ռոբերտ Շիեն - Կայ
- Քլեր Ֆոյ - Աննա
- Ուլրիխ Թոմսեն - Էկխարդ
- Սթիվեն Գրահամ - Խագամար
- Քրիստոֆեր Լի - Կարդինալ Դ՛ Ամբրուազը
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում կինոքննադատներից հիմնականում ստացել է բացասական արձագանքներ։ Rotten Tomatoes-ում ֆիլմը 110-ից ընդամենը 11 դրական գրախոսություն է ստացել[2]։ Metacritic-ում 100 միավորից 28-ը[3]։ Ռոջեր Էբերթը գնահատել է 4-ից 2 աստղ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «информация на оф. сайте». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Season of the Witch Movie Reviews». Rotten Tomatoes. Վերցված է 3 декабря, 2011-ին. Կաղապար:Рейтинг-10
- ↑ «Season of the Witch». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 3 декабря, 2011-ին. Կաղապար:Рейтинг-10
- ↑ «Season of the Witch :: rogerebert.com :: Reviews».(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ֆիլմի պաշտոնական կայքը Արխիվացված 2015-06-12 Wayback Machine
- ֆիլմի պաշտոնական կայքը ռուսերեն Արխիվացված 2010-12-28 Wayback Machine
- Վհուկների ժամանակը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում