Վհուկի տուն (Վիբորգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Վհուկի տուն (ռուս.՝ Ведьмин дом), բնակելի շենք Վիբորգում, որը կառուցվել է 1898 թվականին, ճարտարապետ Էդուարդ Դիպպելի նախագծով։ Շենքը գտնվում է Վիբորգի կենտրոնում՝ Յուժնի Վալ և Վիբորգսկայա փողոցների անկյունում։ Այն բաղկացած է նոր գոթական ոճով և մոդեռնի տարրերով կառուցված եռահարկ և քառահարկ շենքերից և ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին` Քարե քաղաքի և Եղջյուրավոր ամրոցի ավերումից հետո, որոնց մասին հուշերը պահպանվել են Հյուսիսային պատվար և Հարավային պատվար փողոցների անվանումներում, Վիբորգի ճարտարապետների առջև խնդիր էր դրվել միջնադարյան քաղաքի թաղամասերի տեսարժան վայրերը կառուցապատել այդ առափնյա փողոցներով։ Ճարտարապետ Էդուարդ Դիպպելը ակտիվ մասնակցություն է ունեցել այդ աշխատանքներին՝ նախագծելով մի քանի նշանավոր շենքերի ճակատներ, որոնցից է Վեկրուտի տունը։ 1898 թվականին Հարավային պատվար փողոցում գտնվող անկյունային հողամասում Դիպպելի նախագծով կառուցվել է այսպես կոչված արդուկ-տունը։

Современный вид

Կոպտատաշ գրանիտով կառուցված բնակելի շենքը, նման էր աշտարակներով ամրոցի պարսպի, որը հիշեցնում է ավերված քաղաքի պարիսպը, որի ուրվագծերը արտացոլված էին Հարավային պատվար փողոցում։ Բազմաբնակարան շենքը բաղկացած է նույն բարձրության, բայց տարբեր հարկայնությամբ երկու մասնաշենքերից. հիմնական մասնաշենքը եռահարկ էր, իսկ «Ա» մասնաշենքում առաստաղի բարձրության իջեցման հաշվին հարկ էր ավելացվել։ Ամուր կոպտատաշ գրանիտե հիմքի վրա կառուցված շենքի ճակատը զարդարված էր մի շարք նեոգոթական տարրերով։ Ուշադրություն էր գրավում սուր անկյունը, որը նախագծված էր աշտարակաձև գագաթով տանիքով, երկրորդ և երրորդ հարկերի մակարդակում գտնվող ուղղանկյուն կարկառամասի, ցանցկեն ճաղավանդակներով, պատշգամբների և հիմնական ճակատը եռանկյուն կոպտատաշ քարով եզրազարդած երեք վերնաճակատով։ Միևնույն ժամանակ, դեպի բակը նայող պատերը զուրկ էին զարդարանքներից։ Առաջին հարկում տեղակայված էին խանութներ, հասարակական սննդի օբյեկտներ և գրասենյակներ՝ առանձին մուտքերով, իսկ վերին հարկերը նախատեսված էին բնակարանների համար։ Չնայած շենքի կառուցապատումը իրականացվել է ճարտարապետության մեջ պատմական ուղղության ազդեցության ժամանակաշրջանում, որոշ հետազոտողներ շենքի կառուցումը կապում են վիբորգյան մոդեռնի շրջանի սկզբի հետ։

Խորհրդա-ֆիննական պատերազմների (1939-1944) ընթացքում տունը վնասվել է։ Հետպատերազմյան վերանորոգման ընթացքում առաջին հարկի սենյակների մուտքերը վերակառուցվել են` վերածվել բնակարանների, և բարդ կառուցվածքի բարձր տանիքը փոխարինվել են հարթ տանիքով, ինչը փոխել է եռանկյուն վերնաճակատների ընկալումը, որոնք սկսել են անկայուն թվալ։ Հարավային պատվար փողոցի կողմից որոշ անկյունների ուրվագիծը պարզեցնելու արդյունքում կտրված անկյունով «արդուկ-տունը» սկսել է հարթ թվալ. այն բաղկացած է մեկ պատից և ստացել է «վհուկների տուն» մականունը[1]։ Իմաստով մոտ մականունները («քարտային տուն», «տուն առանց պատի») կապվում են շենքի անբավարար վիճակի հետ, ինչպես նաև պայմանավորված են ձեղնահարկի շինությունների բարձր տանիքի կորստով[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
  • Мысько А.С. Архитектура Выборга разных эпох. Путешествия в прошлое. — СПб.: «Издательский центр «Остров», 2019. — 352 с. — ISBN 978-5-94500-136-7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]