Վկայարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վկայարան, վկաների նահատակման, թաղման տեղում կամ մասունքների վրա կառուցված շինություն։ Հայաստանում առաջին վկայարանները, ըստ Ագաթանգեղոսի, կառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը Վաղարշապատում, Հռիփսիմյանց կույսերի նահատակման վայրում՝ այնտեղ ամփոփելով սուրբերի աճյունները։ Առաջին վկայարանները կիսագետնափոր, թաղածածկ, որոնց վրա եկեղեցիներ են կառուցվել (Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանք, Էջմիածնի Սուրբ Գայանե վանք, Ամարասի վանք ևն)։ 5-րդ դարից կառուցվել են բավական խոշոր չափերի վկայարաններ՝ ինչպես՝ բազիլիկ (օրինակ, Երերույքի Սուրբ Կարապետ վկայարան), այնպես էլ գմբեթավոր (օրինակ, Տեկորի Սուրբ Երրորդություն վանքի Սուրբ Սարգիս վկայարանը) հորինվածքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png