Վլադ Մունտեանու
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 16, 1981[1][2] (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Բակեու, Ռումինիա | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Վլադ Մունտեանու (անգլ.՝ Vlad Munteanu, հունվարի 16, 1981[1][2], Բակեու, Ռումինիա), ռումինացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղում էր կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մունտեանուն հայտնի է դարձել իր հայրենի քաղաքի՝ Բակեուի ֆուտբոլային ակումբի միջոցով, որից հետո տեղափոխվել է «Դինամո Բուխարեստ» և այնտեղ անցկացրել վեց տարի՝ հանդես գալով ավելի քան 90 հանդիպումներում: Կարճ ժամանակ հանդես է եկել նաև «Poiana Câmpina» և «FC Progresul București» թիմերի կազմում: 2006 թվականին պայմանագիր է ստորագրել գերմանական Բունդեսլիգայի անդամ Կոտբուս քաղաքի «FC Energie Cottbus» թիմի հետ: 2007 թվականի ամռանը Սերգիու Ռադուի հետ տեղափոխվել են «Վոլֆսբուրգ» ֆուտբոլային ակումբը: Հաջորդ երեք տարիների ընթացքում չի կարողացել կայանալ այդ թիմում և վարձակալվել է ֆրանսիական «Օսեր», գերմանական «Արմինիա» և «Ֆրանկֆուրտ» ֆուտբոլային ակումբների կողմից: 2011 թվականի հունվարին նա ավարտել է իր պայմանագիրը «Վոլֆսբուրգի» հետ և վեց ամսվա պայմանագիր կնքել իր հին ակումբի՝ «Դինամո Բուխարեստի» հետ:
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է մեկ միջազգային խաղի՝ 2002 թվականին Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղին:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա հայրը՝ Իոնը, նույնպես ֆուտբոլիստ է եղել, որը Ռումինիայի ֆուտբոլի առաջնությունում Բակեուի ֆուտբոլային ակումբում և «FC Universitatea Cluj» թիմի կազմում անցկացրել է ավելի քան 250 հանդիպում ու դարձել 60 գոլի հեղինակ[4][5][6]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռումինիայի ֆուտբոլի առաջնություն, 2001–02, 2003–04
- Ռումինիայի գավաթի խաղարկություն, 2000–01, 2002–03, 2003–04
- Ռումինիայի սուպերգավաթի խաղարկություն 2005
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
- ↑ «Vlad Munteanu»։ worldfootball.net։ Վերցված է մարտի 26, 2012
- ↑ «"U" Cluj: Vlad Munteanu are pedigree "studenţesc"» [„U” Cluj: Vlad Munteanu has a student "pedigree"] (Romanian)։ transilvaniareporter.ro։ Վերցված է հոկտեմբերի 29, 2017
- ↑ «Istoria scrisa in familie! Tatal lui Vlad Munteanu a adus ultima victorie a lui U Cluj in fata CFR-ului, in urma cu 42 de ani!» [History written in the family! Vlad Munteanu's father brought Cluj's last victory in front of CFR, 42 years ago!] (Romanian)։ sport.ro։ Վերցված է հոկտեմբերի 29, 2017
- ↑ «Aşchia nu sare departe de trunchi! TOP 10 perechi tată-fiu care au scris istorie pentru fotbalul românesc» [The splinter does not fall far from the tree! TOP 10 father-son pairs who have written history for Romanian football] (Romanian)։ prosport.ro։ Վերցված է հոկտեմբերի 29, 2017
- ↑ «V. Munteanu»։ Soccerway։ Վերցված է դեկտեմբերի 1, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վլադ Մունտեանու կատեգորիայում։ |
|