Վլադլեն Տատարսկու սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադլեն Տատարսկու սպանություն

Վլադլեն Տատարսկու սպանությունը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգի սրճարանում՝ նրա ելույթի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Ռուս ռազմական բլոգեր-քարոզիչ[1] Վլադլեն Տատարսկուն սպանել են Համալսարանի առափնյա փողոցում գտնվող սրճարան-բարում, ավելի քան 40 ներկաներ տուժել են։

Հանգամանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի ապրիլի 2-ին, ժամը 18:13-ին[2] Վասիլևսկի կղզու և Համալսարանի առափի 6-րդ գծի խաչմերուկում գտնվող շենքում, որը հայտնի է որպես Ալեքսեևի տուն[3], տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյուն։ Պայթյունի պահը հայտնվել է տեսանյութում։ Կադրերում երևում է, որ շենքի ներսում սկզբում կրակի բռնկում է հայտնվում, որից հետո հաստատությունում հարվածային ուժով կոտրում է պատուհանների ապակիները, ինչպես նաև ընկնում է ճակատային ապակեպատումը[4]։ Պայթյունի հետևանքով զոհվում է Վլադլեն Տատարսկին, 42 մարդ վիրավորվում է, այդ թվում ՝ երեք անչափահաս․ ապրիլի 4-ի դրությամբ 24 տուժածները գտնվում էին հիվանդանոցներում[5][6], որոնցից 3-ի վիճակը ծանր էր[6]։

Մինչև 2022 թվականը այս վայրում գործել է «Street Food Bar № 1»-ը, ավելի ուշ բարը վերանվանվել է «Պատրիոտ», երկու հաստատություններն էլ պատկանել են Եվգենի Պրիգոժինին։ Հանգստյան օրերին այստեղ էին հավաքվում «Կիբեր ճակատ Z» շարժման մասնակիցները, որոնք մեդիայում կոչվում էին «տրոլների գործարան 2.0»։ Ընդհանուր առմամբ, բացի «Կիբերֆրոնտի» միջոցառումներից, բարը չի բացվել[7][8]։ Ապրիլի 2-ին հայտարարվել էր, որ Վլադլեն Տատարսկու մասնակցությամբ տեղի կունենա «Կա զինթղթակցի նման մասնագիտություն» խորագրով երեկոյան միջոցառում[9]։

Իրադարձությունների հետագա ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածով (սպանություն), իսկ ապրիլի 3-ին այն վերաորակավորել է ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածով (ահաբեկչություն)[10][11][12]։

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել արձանիկի մեջ, որը պայթյունից առաջ Տատարսկուն նվիրել էր մի աղջիկ, որը, ըստ ականատեսների, ներկայացել է որպես նկարչուհի Նաստյա[13][14]։

2023 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 11:05-ին, ՌԲԿ լրատվական գործակալությունը, հղում անելով Քննչական կոմիտեին, հայտնել է Դարյա Տրեպովա անունով կասկածյալի ձերբակալության մասին։ Տրեպովայի ամուսինը՝ Դմիտրի Ռիլովը, The Insider-ի հետ զրույցում ասել է, որ «Դարյան պետք է նվեր փոխանցեր», իսկ նրան ձերբակալել են իր ծանոթ Դմիտրի Կասինցևի բնակարանում։ Ռիլովի խոսքով՝ Կասինցևը նույնպես ձերբակալվել է[15]։ Սկզբում երկրորդ ձերբակալվածի մասին ՔԿ-ն չի հայտնել[10] և, ըստ ԶԼՄ-ների, Դմիտրի Կասինցևը քրեական գործով վկա է եղել[16][17]։

Ապրիլի 4-ին Տրեպովան, որին ՔԿ-ն մեղադրել էր ահաբեկչության և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության հոդվածներով, կալանավորվել էր երկու ամսով՝ մինչև հունիսի 2-ը։ Նիստն ընթացել է դռփակ[18]։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ մեղադրյալն ակտիվորեն համագործակցում է հետաքննության հետ[19]։

Ապրիլի 13-ին Կասինցևը, որի բնակարանում ձերբակալվել է Տրեպովան, տնային կալանքի է ուղարկվել մինչև հունիսի 10-ը։ Կասինցևին մեղադրում են «հանցագործության մասին չհայտնելու» մեջ և նրան սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում։ Դատական նիստն անցավ դռնփակ[20]։

ՌԱԾ-ն հայտնել է, որ Տրեպովան հանցագործությունը կատարել Է Ռուսաստանի Դաշնությունում Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարներ Իվան Ժդանովի և Լեոնիդ Վոլկովի «դիվերսիոն գործունեության բազմակի կոչերի» ազդեցության տակ, ինչպես նաև գերատեսչությունը հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունների պատվերով մահափորձի մասնակից է եղել Ուկրաինայի 35-ամյա քաղաքացի Յուրի Դենիսովը[21][22]։ Դենիսովը, ՌԱԾ-ի հայտարարության համաձայն, բնակարան է վարձել սպանվածի բնակության վայրից ոչ հեռու, ինչպես նաև Դարյա Տրեպովայի կիսանդրին է հանձնել՝ դրանում տեղադրված պայթուցիկ սարքով։ Հետաքննությունը Յուրի Դենիսովին անվանել է ուկրաինական ԴՀԽ-ի անդամ[23], իսկ Ներքին գործերի նախարարությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել[24]։

Ապրիլի 24-ին Մոսկվայի քաղաքային դատարանի նիստում մեղադրյալը հայտարարել է, որ «չափազանց զղջում է կատարվածի համար» և «ամեն օր աղոթում է տուժածների առողջության համար»[25][26]։

Հուլիսի 25-ին Քննչական կոմիտեն վերջնական մեղադրանք է առաջադրել։ Բացի ահաբեկչական գործողություն կատարելուց և զենքի ապօրինի շրջանառությունից (ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետ և 222.1-րդ հոդվածի 4-րդ մաս), Դարյա Տրեպովան մեղադրվում է փաստաթղթերի կեղծման մեջ (հոդված 327)[27]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ ահաբեկչական գործողության ծրագրմամբ զբաղվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները, դրա համար ներգրավվել են նաև Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները[28]։ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը հայտարարել է, որ հիմնադրամը կապ չունի ահաբեկչության հետ[29]։

Ըստ իրավապահների, Դարյա Տրեպովան ԿՊՀ-ի կողմնակիցն էր[30][31]։

2023 թվականի ապրիլի 21-ի դրությամբ, Ռուսաստանի իշխանությունների տվյալներով, Սանկտ Պետերբուրգի քաղաքային բյուջեից միաժամանակ վճար է ստացել 35 տուժած[32]։

Վլադլեն Տատարսկուն նվիրված ցուցահանդես Ռուսաստանի ժամանակակից պատմության թանգարանում, Մոսկվա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Петербурге произошел взрыв в кафе, принадлежащем Пригожину. Погиб военкор-пропагандист Владлен Татарский». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  2. «Военный блогер Владлен Татарский погиб в результате взрыва в Петербурге. Что известно». BBC News Русская служба. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  3. «Дом Алексеева - Доходный дом И. О. Рубана (левая часть), Классицизм, Архитектор Бек Х. Х., Рубан И. О., Университетская наб., 25, 6-я линия ВО, 1». www.citywalls.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  4. «Опубликовано видео взрыва, при котором погиб Владлен Татарский». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  5. «После взрыва в Петербурге за медпомощью обратились 42 человека». РИА Новости. 2023 թ․ ապրիլի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  6. 6,0 6,1 «Число пострадавших от взрыва в Санкт-Петербурге увеличилось до 42». Известия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
  7. «Владлена Татарского убили на одном из мероприятий Кибер Фронта. Что на них происходило раньше». fontanka.ru - новости Санкт-Петербурга (ռուսերեն). 2023 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 2-ին.
  8. «Пророссийский пропагандист и комбатант Владлен Татарский погиб от взрыва в петербургском кафе». RFI (ռուսերեն). 2023 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  9. «В Петербурге произошёл взрыв в кафе Евгения Пригожина». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 2-ին.
  10. 10,0 10,1 «Дело об убийстве «военкора» Татарского переквалифицировали на статью о теракте». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  11. «Убийство Владлена Татарского в Петербурге: что известно». ГОЛОС АМЕРИКИ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  12. «СК России переквалифицировал уголовное дело о взрыве в Санкт-Петербурге на террористический акт». sledcom.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 5-ին.
  13. ««Какая-то поклонница подарила статуэтку. После этого произошёл взрыв» В Петербурге взорвали «военкора» Владлена Татарского — прямо на его «творческом вечере». Вот что рассказывают очевидцы». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 2-ին.
  14. ««Это не то, что должно было взорваться». Главное об убийстве «военкора» Владлена Татарского». istories.media. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  15. «The Insider: по делу об убийстве «военкора» Татарского вместе с Дарьей Треповой задержали ещё одного человека». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  16. «78.ru: Задержанный вместе с Дарьей Треповой мужчина проходит свидетелем по делу о взрыве в петербургском кафе». The Insider (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 24-ին.
  17. «Новый статус». Новая газета (ռուսերեն). 14 апреля 2023. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 24-ին.
  18. «Арестована Дарья Трепова, обвиняемая по делу о взрыве в Петербурге». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  19. «ТАСС утверждает, что Трепова "сотрудничает со следствием"». Радио Свобода. 2023 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  20. «Суд отправил под домашний арест мужчину, в квартире которого задержали обвиняемую в теракте Дарью Трепову». Новая газета Европа. 2023 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  21. «ФСБ заявила, что ко взрыву в петербургском кафе, в результате которого погиб «военкор» Татарский, причастен гражданин Украины». Новая газета Европа. 20213-04-13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  22. «ФСБ: Дарья Трепова устроила взрыв в Петербурге после «неоднократных призывов» Леонида Волкова и Ивана Жданова к «подрывной деятельности»». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  23. «ФСБ обвинила гражданина Украины в подготовке убийства блогера Татарского». Радио Свобода. 2023 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 17-ին.
  24. «МВД объявило в розыск украинца Юрия Денисова, подозреваемого в причастности к убийству военкора Владлена Татарского». Новая газета Европа. 2023 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  25. «Обвиняемая в теракте в Петербурге Трепова заявила, что сожалеет о содеянном». www.kommersant.ru (ռուսերեն). 2023 թ․ ապրիլի 24. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  26. ««Каждый день я молюсь»: Трепова раскаялась в содеянном». news.ru (ռուսերեն). 2023 թ․ ապրիլի 24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  27. «Дарье Треповой предъявлено окончательное обвинение по делу о гибели военкора Владлена Татарского». www.kommersant.ru (ռուսերեն). 2023 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  28. «НАК: убийство Татарского спланировали украинские спецслужбы с «привлечением агентуры из числа лиц, сотрудничающих с ФБК»». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  29. ««Терроризм на нас давно пытаются навесить». ФБК прокомментировал обвинения в причастности к убийству «военкора» Татарского». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  30. Серебряная, Ольга (2023 թ․ ապրիլի 4). «Детсад "Одуванчик" скорбит». Радио Свобода. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  31. «Дело об убийстве блогера Татарского переквалифицировано на теракт». Радио Свобода. 2023 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  32. «В Петербурге 35 пострадавших при взрыве в кафе получили единовременную выплату». ТАСС (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 23-ին.