Վլադլեն Սեմիվոլոս
Վլադլեն Սեմիվոլոս | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | նոյեմբերի 27, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Հայր | Ստանիսլավ Սեմիվոլոս |
Վլադլեն Սեմիվոլոս (ռուս.՝ Владле́н Станисла́вович Семиволо́с, նոյեմբերի 27, 1961, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1983 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Տիրապետում է ինդոնեզերենին, մալայերենին և անգլերենին։
1983 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1985 թվականից մինչև 1989 թվականը Սինգապուրում եղել է ԽՍՀՄ դեսպանության քարտուղար-ռեֆերենտ։
- 1995-ից մինչև 1998 թվականն Ինդոնեզիայում հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության առաջին քարտուղար։
- 2001 թվականից մինչև 2004 թվականն Ինդոնեզիայում հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
- 2004-ից մինչև 2007 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՍԵԱՆ երկրների դեպարտամենտի և համասիական խնդիրների բաժնի պետ։
- 2007-2011 թվականներին Կամբոջայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
- 2011 թվականի մայիսից մինչև 2015 թվականի հունվարը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ասիական և խաղաղօվկիանոսյան համագործակցությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2015 թվականի հունվարի 30-ից մինչև 2019 թվականի հունիսի 26-ը Բրունեյում զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2009 թվականի հունիսի 1)[3]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի դեկտեմբերի 28)[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Указ Президента Российской Федерации от 30.01.2015 № 43 «О назначении Семиволоса B.C. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Государстве Бруней-Даруссалам»
- ↑ Указ Президента Российской Федерации от 26.06.2019 № 294 «О Семиволосе B.C.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 01.06.2009 № 611 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 28.12.2018 № 760 «О присвоении дипломатических рангов»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիաներ:
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Նոյեմբերի 27 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Խորհրդային դիվանագետներ
- Ռուս դիվանագետներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ