Վլադիսլավ Գաբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիսլավ Գաբով
Քաղաքացիությունը  Լատվիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 13, 1987(1987-07-13)[1] (36 տարեկան) կամ հուլիսի 17, 1987(1987-07-17)[2] (36 տարեկան)
Ծննդավայր Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Վլադիսլավ Գաբով (լատիշ․՝ Vladislavs Gabovs, հուլիսի 13, 1987(1987-07-13)[1] կամ հուլիսի 17, 1987(1987-07-17)[2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), լատվիացի ֆուտբոլիստ, «Սալասպիլս» ակումբի պաշտպան։ Հանդես է եկել Լատվիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիժայի ֆուտբոլային դպրոցի սան է։ Վլադիսլավ Գաբովը իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Մուլտիբանկ» ակումբում։ 2004 թվականի սկզբին տեղափոխվել է «Աուդու» ակումբ, որի կազմում նորամուտ է ունեցել Լատվիայի ֆուտբոլի բարձրագույն լիգայում։

2005 թվականի մրցաշրջանից առաջ միացել է նորաստեղծ «Օլիմպ» ակումբին։

2006 թվականի սկզբին Վլադիսլավ Գաբովը տեղափոխվել է Էստոնիա, որտեղ միացել է Տալլինի «ՏՖՄԿ» ակումբին։ 2006 թվականի մրցաշրջանում «ՏՖՄԿ» ակումբի կազմում դարձել է Էստոնիայի գավթի և սուպերգավաթի գավաթակիր[4], իսկ 2007 թվականի մրցաշրջանում դարձել է Էստոնիայի առաջնության բրոնզե մեդալակիր։

2008 թվականի մարտին Վլադիսլավ Գաբովը երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքել Դաուգավպիլսի «Դաուգավա» ակումբի հետ[5]։ Նույն թվականի մրցաշրջանին նա իր ակումբի հետ հաղթել է Լատվիայի գավաթում, իսկ նոյեմբերին հրավիրվել է հավաքականի պահեստազոր[6]։ Մրացաշրջանի ավարտից հետո ըստ eSports.lv վարկածի՝ Վլադիսլավ Գաբովը ընգրկվել է բարձրագույն լիգայի խորհրդանշական հավաքականում[7]։

2009 թվականի սկզբին Դաուգավպիլսի «Դաուգավա» և «Դինաբուրգ» ակումբների միավորումից հետո[8] Վլադիսլավ Գաբովը ընդգրկվել է միացյալ ակումբի հիմնական կազմում և շարունակել է հանդես գալ «Դինաբուրգ» ակումբի կազմում[9]։ Նույն տարվա ամռանը նա փորձաշրջան է անցել «ԲԱՏԷ»-ում[10] և Ուկրաինայի «Զակարպատյե» ակումբում[11]․ ակումբներից ոչ մեկը չի հետաքրքրվել նրանով[12]։

2009 թվականի հոկտեմբերի 5-ին «Դինաբուրգ» ակումբը որակազրկվել է Լատվիայի բարձրագույն լիգայից[13], իսկ 2010 թվականի հունվարի 8-ին Լիտվիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարգապահական կոմիտետը որակազրկել է «Դինաբուրգ»-ի 13 խաղացողների, որոնց թվում էր նաև Վլադիսլավ Գաբովը[14][15]։

Չնայած դրան՝ 2010 թվականի փետրվարին Վլադիսլավ Գաբովը փորձաշրջան է անցել «Վենտսպիլս» ակումբում[16], որի հետ շուտով պայմանագիր է կնքել[17]։ Դեղնակապույտների շարքում Վլադիսլավ Գաբովը նախ եղել է փոխչեմպիոն, ապա նաև Լատվիայի չեմպիոն, կրկին նվաճել Է Լատվիայի գավաթը, ինչպես նաև խաղացել է Բալթյան լիգայի երկու եզրափակիչներում։ 2011 թվականի մրցաշրջանի ավարտից հետո Վլադիսլավ Գաբովը ներառվել է Լատվիայի բարձրագույն լիգայի 22 լավագույն ֆուտբոլիստների թվում[18]։

2012 թվականի փետրվարին Վլադիսլավ Գաբովը տեղափոխվել է Ռիգայի «Մետա» ակումբ[19][20]։

2015 թվականի փետրվարին պայմնագիր է կնքել Ռուսաստանի Սարտովի «Սոկոլ» ֆուտբոլային ակումբի հետ[21]։

2015 թվականի ամառից հանդես է եկել Լեհաստանի Կելցեի «Կորոնա» ակումբում[22]։ 2017 թվականից խաղացել է Կիպրոսի «Պաթոս» ակումբում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լատվիայի չեմպիոն՝ 2011
  • Լատվիայի առաջնության արծաթե մեդալակիր (3)՝ 2010, 2013, 2014
  • Լատվիայի գավաթի գավաթակիր (2)՝ 2008, 2011
  • Էստոնիայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2007
  • Էստոնիայի Սուպերգավաթի գավաթակիր՝ 2006
  • Էստոնիայի գավաթի գավաթակիր՝ 2006
  • Բալթյան լիգայի չեմպիոն՝ 2010
  • Բալթյան լիգայի եզրափակչի մասնակից՝ 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Soccerway(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
  4. Edmunds Novickis (2006 թ․ նոյեմբերի 12). «Dobrecovs palīdz izcīnīt Igaunijas Superkausu» (լատվիերեն). SportaCentrs.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  5. «Vladislavs Gabovs pievienojas Daugavpils "Daugavai"» (լատվիերեն). LFF. 2008 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  6. Niklāvs Švēde (2008 թ․ նոյեմբերի 14). «Starkovs pārbaudīs rezerves» (լատվիերեն). SportaCentrs.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  7. Miķelis Osis (2008 թ․ նոյեմբերի 23). «eSports.lv Virslīgas simboliskā izlase» (լատվիերեն). SportaCentrs.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  8. Nauris Mackevičs (2009 թ․ փետրվարի 2). «"Dinaburg" un "Daugava" apvienojas» (լատվիերեն). SportaCentrs.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  9. Nauris Mackevičs (2009 թ․ մարտի 14). «LMT Virslīgas jaunā sezona ir klāt» (լատվիերեն). SportaCentrs.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  10. Miķelis Osis (2009 թ․ հունիսի 19). «"BATE" ar pārbaudāmu Latvijas futbolistu sastāvā sagrauj "Liepājas metalurgu"» (լատվիերեն). SportaCentrs.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  11. Nauris Mackevičs (2009 թ․ օգոստոսի 9). «Morozs palīdz "CSKA" uzsākt sezonu ar uzvaru» (լատվիերեն). SportaCentrs.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  12. Nauris Mackevičs (2009 թ․ օգոստոսի 11). «"Dinaburg" un "Metalurgs" spēles laiks mainīts; Gabovs un Kuļešovs atgriezīsies» (լատվիերեն). SportaCentrs.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  13. Mārtiņš Hartmanis (2009 թ․ հոկտեմբերի 5). «LFF izslēdz FK Dinaburg no LMT Virslīgas» (լատվիերեն). LFF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  14. Jānis Pārums (2010 թ․ հունվարի 9). «LFF nosacīti diskvalificē 13 "Dinaburg" spēlētājus» (լատվիերեն). SportaCentrs.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  15. «LFF DK lēmums par FC Dinaburg spēlētāju diskvalifikāciju» (լատվիերեն). LFF. 2010 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  16. Valdis Bērziņš (2010 թ․ փետրվարի 11). «"Ventspils" Turcijā aizvadīs četras pārbaudes spēles» (լատվիերեն). SportaCentrs.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  17. Jānis Pārums (2010 թ․ մարտի 9). «"Ventspils" paraksta līgumus ar trim aizsargiem» (լատվիերեն). SportaCentrs.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  18. «LFF noteikusi 22 labākos spēlētājus Virslīgas čempionātā» (լատվիերեն). LFF. 2011 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  19. «Tagad viņi ir "mūsējie"» (լատվիերեն). fsmetta.lv. 2012 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  20. Nauris Mackevičs (2012 թ․ փետրվարի 25). «"Mettu" papildina Kalniņš un Gabovs» (լատվիերեն). SportaCentrs.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  21. «"СОКОЛ" ПРОВЕЛ ДОЗАЯВКУ». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
  22. «Następca Golańskiego podpisał konktrakt». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]