Jump to content

Վլադիմիր Օպել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Օպել
Ծնվել էդեկտեմբերի 11 (23), 1872
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 7, 1932(1932-10-07) (59 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան պատճառմենինգիտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԿայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշակերտներSemen Semenovič Girgolav?, Q63347596? և Նիկոլայ Պետրով
ԱշխատավայրՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա, Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա և Peter the Great hospital?

Վլադիմիր Անդրեևիչ Օպել (ռուս.՝ Владимир Андреевич Оппель, դեկտեմբերի 11 (23), 1872, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 7, 1932(1932-10-07), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային վիրաբույժ, պրոֆեսոր (1908), խորհրդային վիրաբյուժ․ ներզատաբանության և ռազմադաշտային վիրաբյուժ, հիմնադիրներից։ 1896 թվականին ավարտել է ռազմաբժշկական ակադեմիան։ Աշխատել է Ռ․ Վիրխովի և Ի․ Մեչնիկովի լաբորատորիաներում։ 1908 թվականից ղեկավարել է ռազմաբժշկական ակադեմիայի վիրաբյուժ․ ախտաբանության և թերապիայի (1917 թվակականից՝ ընդհանուր վիրաբուժական ամբիոնը, 1918 թվականից՝ նույնի վիրաբուժական կլինիկան, միաժամանակ (1919–1927)՝ ռադիոռենտգենաբանության (այժմ՝ ռենտգենռադիոլոգիական կենտրոնի ԳՀԻ) ինստիտուտի վիրաբուժական բաժանմունքը։ 1927 թվականից եղել է Մոսկվայի Ի․ Մեչնիկովի անվան հիվանդանոցի տնօրեն, 1931 թվականից՝ ԽՍՀՄ ռազմաբժշկական ակադեմիայի ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ։ Մշակել է ռազմադաշտում վիրավորների փուլային բուժման, անհապաղ վիրաբուժական օգնության կազմակերպման ուսմունքը։ Նա առաջինն է կատարել կերակրափողի պարանոցային բաժնի մասնահատումը քաղցկեղի ժամանակ, առաջարկել է որոշ վիրահատությունների ձևափոխություններ։ Օպելը ռազմաբժշկական ակադեմիայի պրեզիդենտն էր (1917), Ն․ Պիրոգովի անվան վիրաբույժների ընկերության նախագահը (Լենինգրադ), վիրաբույժների ռուս, ընկերության (Մոսկվա) պատվական անդամ, Անգլիայի թագավորական բժշկավիրաբուժական ընկերության պատվական անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Օպել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 552