Jump to content

Վլադիմիր Պապոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պապոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Պապոյան
Ծնվել էհոկտեմբերի 17, 1937(1937-10-17)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 6, 2004(2004-05-06) (66 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Վլադիմիր Վլադիմիրի Պապոյան (հոկտեմբերի 17, 1937(1937-10-17), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 6, 2004(2004-05-06), Երևան, Հայաստան), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Պապոյանը ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 17-ին, Թբիլիսի քաղաքում։ 1941 թվականին ընտաինքի հետ տեղափոխվել է Երևան։ 1955 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան դպրոցը, 1960 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Նույն թվականին աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկա-տեխնիկական լաբորատորիայում։ 1961-1963 թվականներին սովորել է ասպիրանտուրայում, միաժամանակ, դասավանդել համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ 1964 թվականից աշխատել է տեսական ֆիզիկայի ամբիոնում, նախ որպես ասիստենտ, ապա՝ դոցենտ, այնուհետև՝ պրոֆեսոր։ 1992-2004 թվականներին եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի առաջատար գիտաշխատող[1]։

Աշխատանքները վերաբերում են ձգողականության տեսությանը, տիեզերաբանությանը, նեյտրոնային աստղերի ֆիզիկային։ Հաշվարկել է երկնային գերխիտ մարմինների ռելյատիվիստ. իներցիայի մոմենտները, ստացել Էյնշտեյնի և Յորդան-Բրանս-Դիկեի ձգաղականության տեսությունների հավասարումների ճշգրիտ լուծումներ։ Պապոյանը ցույց է տվել, որ նեյտրոնային աստղերի թաղանթներում առաջացած մագնիսահիդրոդինամիկ, ոչ շառավղային տատանումների և բաբախիչների ճառագայթման հաճախությունները համընկնում են։ Ուսումնասիրել է վաղ Տիեզերքի դինամիկան՝ սկալյար և էլեկտրամագնիսական դաշտերի առկայությամբ։ Հեղինակ է բուհական դասագրքերի և ուումնական ձեռնարկների[2]։

Մահացել է 2004 թվականի մայիսի 6-ին Երևան քաղաքում, երկարատև հիվանդությունից հետո[3]։

  • ՀԼԿԵՄ մրցանակ (1970)
  • «1997 տարվա մարդ կոչում» ԱՄՆ կենսագրական ինստիտուտի կողմից
  • Введение в векторный и тензорный анализ: Учеб.- метод. пособие / Владимир Владимирович Папоян. Дубна: ОИЯИ, 2004. 96 с. (Учебно-методические пособия Учебно-научного центра ОИЯИ. УНЦ; 2004-25).
  • Избранные лекции по классической электродинамике.
  • Лекции по классической механике.[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Վլադիմիր Վլադիմիրի Պապոյան (Ծննդյան 60-ամյակի առթիվ)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 308։
  3. Владимир Владимирович Папоян
  4. «Папоян, Владимир Владимирович - Классическая механика : Лекции, задачи и решения : Учеб.-метод. пособие - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.