ԽՄԿԿ անդամության թեկնածու 1941 թվականից։ 1941 թվականին մասնակցել է Սմոլենսկի մարզի Ելնյա, Ցարցևո քաղաքների պաշտպանական կռիվներին։ Նրա ղեկավարած դասակը Օրյոլ-Կուրսկի ուղղությամբ ծավալված մարտերում ոչնչացրել է 63 և գերի վերցրել 18 գերմանացի զինվոր, անձամբ ոչնչացրել է 38 զինվոր ու սպա։ Ուլյանովսկ շրջանային կենտրոնի համար մղած մարտերում Հովհաննիսյանի ստորաբաժանումը ոչնչացրել է 360 և գերի վերցրել 70 զինվոր ու սպա։ Հովհաննիսյանը զոհվել է Կարաչաև քաղաքի համար մղված մարտերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 574)։