Վլադիմիր Հովհաննիսյան (ԽՍՀՄ հերոս)
Արտաքին տեսք
(Վերահղված է Վլադիմիր Հովհաննիսյանից)
Վլադիմիր Հովհաննիսյան | |
---|---|
հուլիսի 4 (17), 1905 - օգոստոսի 6, 1943[1] (38 տարեկան) | |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Կարաչև, Օրյոլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Կարաչև |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | ավագ լեյտենանտ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Պարգևներ |
Վլադիմիր Աբրահամի Հովհաննիսյան (հուլիսի 4 (17), 1905, Բաքու, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 6, 1943[1], Կարաչև, Օրյոլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), գվարդիայի ավագ լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս (օգոստոսի 27, 1943, հետմահու)։
ԽՄԿԿ անդամության թեկնածու 1941 թվականից։ 1941 թվականին մասնակցել է Սմոլենսկի մարզի Ելնյա, Ցարցևո քաղաքների պաշտպանական կռիվներին։ Նրա ղեկավարած դասակը Օրյոլ-Կուրսկի ուղղությամբ ծավալված մարտերում ոչնչացրել է 63 և գերի վերցրել 18 գերմանացի զինվոր, անձամբ ոչնչացրել է 38 զինվոր ու սպա։ Ուլյանովսկ շրջանային կենտրոնի համար մղած մարտերում Հովհաննիսյանի ստորաբաժանումը ոչնչացրել է 360 և գերի վերցրել 70 զինվոր ու սպա։ Հովհաննիսյանը զոհվել է Կարաչաև քաղաքի համար մղված մարտերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 574)։ |