Վլադիմիր Կիտաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Կիտաև
Ծնվել էհունվարի 19, 1931(1931-01-19)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 1, 2016(2016-09-01) (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդիվանագետ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Աշխատանքի վետերան» մեդալ

Վլադիմիր Սերգեեվիչ Կիտաև (հունվարի 19, 1931(1931-01-19), Մոսկվա, ԽՍՀՄ - սեպտեմբերի 1, 2016(2016-09-01), Մոսկվա, Ռուսաստան[1]), ռուս դիվանագետ, քաղաքական և պետական գործիչ, արևելագետ, Քենիայում ԽՍՀՄ և Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան (1989-1992)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը։

1953 թվականից պատասխանատու աշխատանքի է անցել ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական բաժնում։ ԱԳՆ-ում ընդգրկված է որպես գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին տիրապետող աշխատակից։

  • 1953-1959 թվականներին՝ ԳԴՀ-ում ԽՍՀՄ դեսպանության երրորդ քարտուղար,
  • 1959-1963 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական բաժնի աշխատակից,
  • 1963-1965 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ բարձրագույն դիվանագիտական դպրոցի ունկնդիր,
  • 1965-1966 թվականներին պատասխանատու աշխատանքի է անցել ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական բաժնում,
  • 1966-1977 թվականներին պատասխանատու աշխատանքի է անցել ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության աշխատակազմում,
  • 1977-1982 թվականներին՝ Ալժիրում ԽՍՀՄ դեսպանատան դեսպանորդ,
  • 1982-1987 թվականներին՝ Գվինեայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան,
  • 1989-1992 թվականներին՝ Քենիայի Հանրապետությունում ԽՍՀՄ-Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան և համատեղությամբ Նայրոբիում միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[2]։
  • 1992 թվականի սեպտեմբերի 1-ից՝ պաշտոնազուրկ։
  • 2008 թվականի դեկտեմբերի 3-ից՝ ռուս դիվանագետների ասոցիացիայի խորհրդի նախագահի տեղակալ։ 2009 թվականի մայիսի 3-ից հանդիսանում է «Հայրենիք» ասոցիացիայի գործկոմի անդամ, Ռուսաստանի ամենահին՝ արտասահմանում հայրենակիցների հետ կապերի հասարակական կազմակերպության անդամ։ Թաղված է Տրոեկուրովսկի գերեզմանոցում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «О кончине В.С.Китаева». www.mid.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  2. «Посольство - Embassy of the Republic of Kenya in Russian Federation, official website». www.kenemb.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.