Վլադիմիր Դևյատի
Վլադիմիր Դևյատի | |
---|---|
1888 - 1941 | |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Վլադիմիր Դևյատի (ռուս.՝ Владимир Павлович Девятый, 1888 - 1941), Քաղաքացիական պատերազմի մասնակից։ Կարմիր դրոշի շքանշանակիր (1923)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Դևյատին ծնվել է 1888 (այլ տվյալներով 1889) թվականին։ Ծառայել է ցարական բանակում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1918 թվականի ապրիլին Դևյատին ծառայության է անցնում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում։ Քաղաքացիական պատերազմին մասնակցել է լինելով դասակի հրամանատար, հրամանատարի օգնական, Գրիգորի Կոտովսկու հրամանատարությամբ գործող բրիգադի էսկադրոնի 1-ին հեծելազորային գնդի հրամանատար[1]։
Հատկապես աչքի է ընկել Տամբովշչինայի գյուղացիական ապստամբության ճնշման ժամանակ, մասնակցելով 1920 թվականի նոյեմբերից մինչև 1921 թվականի սեպտեմբերը Վորոնեժի նահանգի Տամբովի, Սարատովի Պենզայի տարածքներում անտոնովականների դեմ մղվող մարտական գործողություններին[1]։ Հանրապետության Հեղափոխական Ռազմական Խորհրդի 1923 թվականի դեկտեմբերի 31-ի № 202 հրամանով էսկադրոնի հրամանատար Վլադիմիր Դևյատին պարգևատրվել է ՌՍՖՍՀ Կարմիր Դրոշի շքանշանով[2]։
Պատերազմի ավարտից հետո Դևյատին որոշ ժամանակ շարունակում է ծառայությունը բանակում։ 1926 թվականին նա զորացրվում է պահեստազոր։ 1931 թվականին պետլյուրովցիների դեմ մղվող մարտերում ցուցաբերած մարտական հաջողությունների համար երկրորդ անգամ պարգևատրվում է Կարմիր Դրոշի շքանշանով։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբում Դևյատին նորից զորակոչվում է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և նշանակվում է 202-րդ հրաձգային գնդի գումարտակի հրամանատար[1]։ 1941 թվականի սեպտեմբերի մարտերի ժամանակ անհայտ կորում է[3]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием». Воениздат, 1926.