Վլադիմիր Բորիսկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Բորիսկովիչ
Ծնվել էհոկտեմբերի 21, 1905(1905-10-21)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1987
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Փառքի շքանշան

Վլադիմիր Բորիսկովիչ (ռուս.՝ Владимир Григорьевич Борискович հոկտեմբերի 21, 1905(1905-10-21), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1987), թատրոնի նկարիչ և գծանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1905 թվականին, Պետերբուրգում։ Սովորել է Լենիգրադի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում և Օպերայի և բալետի պետական թատրոնում` Ալեքսանդր Գոլովինի և Ալեքսանդր Սավինովի մոտ։ 1927 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1924 թվականից սկսել է ինքնուրույն աշխատել թատրոններում։ Մինչև 1941 թվականը Ալեքսանդրինսկի թատրոնի և Լենիգրադի կոնսերվատորիայի օպերային ստուդիայում ներկայացումներ է ձևավորել։ 1933 թվականից եղել է Լենիգրադի նկարիչների միության անդամ։ Իր ստեղծագործական աշխատանքին զուգորդել է հասարակական գործունեությունը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայտնվել է Լենիգրադի շրջափակման մեջ։ 1942 թվականին նա Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնում եղել է «Անտառային եղելությունը» օպերետի բեմադրող նկարիչը, ներկայացումներ է ձևավորել երգի և պարի ճակատային անսամբլում։ 1943 թվականին նրան որպես շարային զինվոր զորակոչվել է բանակ։ Կռվել է Լենիգրադի ճակատամարտում։ Մասնակցել է Օրանիենբաում մարտահենադաշտի մարտներին։ Ծանր վիրավորում է ստացել և զորացրվել է[1]։

1944-1946 թվականներին ստեղծել է «Պատերազմի բնանկարներ» նկարների շարքը, որի վրա սկսել է աշխատել վիրավորվելուց հետո, հիվանդանոցում։ 1944-1946 թվականներին ստեղծել է «Լենիգրադ։ 1942 թվական» 12 թերթից կազմված սև ու սպիտակ վիմագրությունը, որը մասնակիորեն ներկայացվել է Լենինգրադի պաշտպանության և շրջափակման հիշատակի թանգարանում։ 1950-ական թվականներին ստեղծել է էստամպների շարք, որոնք նշանավորել են Պուշկին, Պավլովսկ և Լենիգրադ քաղաքների վերածնված զբոսայգիները պատերազմից հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Подвиг народа». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.