Վլադիմիր Ավրամենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Ավրամենկո
Ծնվել էնոյեմբերի 14, 1932(1932-11-14)
ԾննդավայրՖեդորովկա, Կառլովկայի շրջան, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 11, 2016(2016-09-11) (83 տարեկան)
Մահվան վայրԿրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԽարկովի պետական ​​գեղարվեստի ուսումնարան (1953) և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1963)
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրChuvash State Pedagogical University? և Kryvyi Rih State Pedagogical University?
ԱնդամությունՈւկրաինայի նկարիչների ազգային միություն

Վլադիմիր Ավրամենկո (ուկրաիներեն՝ Владимир Петрович Авраменко, նոյեմբերի 14, 1932(1932-11-14), Ֆեդորովկա, Կառլովկայի շրջան, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 11, 2016(2016-09-11), Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի գրաֆիկական նկարիչ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1967), Ուկրաինայի նկարիչների միության անդամ (1979)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1932 թվականի նոյեմբերի 14-ին, Ուկրաինայի ԽՍՀ-ի Կառլովկայի շրջանի Ֆեդորովկա գյուղում (այժմ՝ Պոլտավայի մարզ

1948 թվականին ընդունվել և 1953 թվականին ավարտել է Խարկովի գեղարվեստի պետական դպրոցը։ Դասախոսը եղել է Լ. Շմատկոն։ 1957 թվականին ընդունվել և 1963 թվականին ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գրաֆիկական ֆակուլտետը՝ պրոֆեսոր Ա. Պախոմովի արվեստանոցում։

1963-1979 թվականներին դասավանդել է Չուվաշիայի պետական մանկավարժական ինստիտուտի գրաֆիկական արվեստի բաժնում։ 1964 թվականից աշխատել է որպես ազատ նկարիչ «Չուվաշկնիգոյզդատ» հրատարակչությունում («Չեբոկսարի»), ապա` «Պրոմին» հրատարակչությունում (Դնեպրոպետրովսկ)։

1979-ին նա դարձել է Կրիվոյ Ռոգի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի և գրաֆիկայի նորաստեղծ ֆակուլտետի հիմնադիրներից մեկը։ 1979 թվականից՝ ավագ դասախոս, 1989-1993 թվականներին՝ կերպարվեստի ամբիոնի վարիչ, դոցենտ։

1967-ից՝ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, 1979-ից՝ Ուկրաինական ԽՍՀ նկարիչների միության անդամ[1]։

Մահացել է 2016 թվականի սեպտեմբերի 11-ին, Կրիվոյ Ռոգ քաղաքում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատանքներ. «Ռիգայի փողոց» (1960), լինոփորագրությունների շարք` ըստ Տ. Շևչենկոյի «Կոբզարի» (1963), «Ճակատագրական քառասունականներ» (1966), «Հոկտեմբեր» (1969), «Գյուղական առօրյա» (1974), Վ. Չապլինայի «Տատիկի հեքիաթները» (1963), Վ. Բուռնաևսկու «Թևավոր ջոկատ» (1966), Խ. Մուրատովի «Սպիտակ արծիվ» (1967), Գ. Լուչի «Մենք ևս զինվոր ենք» (1971), Լ. Մայսկու «Ես քեզ կգտնեմ, Սիլվա ...» (1971), Մ. Պրիլեզաևայի «Երեք շաբաթ հանգիստ» (1972), Վ. Կանյուկովի «Տուկ-տուկ» (1976), Յու. Վիրյալի «Բադիկների լիճ» (1978) գրքերի ձևավորում։

1958 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Համառուսական (1967, 1971, 1979), «Մեծ Վոլգա» (1964, 1967, 1970, 1975) զոնալ ցուցահանդեսների մասնակից։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել 1972 (Չեբոկսարի), 1982 (Կռիվոյ Ռոգ)[2], 1992, 2002 և 2012 (Կրիվոյ Ռոգ) թվականներին։

Գրքերի ձևավորման և նկարազարդման, նկարչության, գեղանկարչության, լինոփորագրության վերաբերյալ ուսուցողական օժանդակ նյութերի հեղինակ է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ կրթության նախարարության պատվոգիր (1979)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Довідник членів спілки художників СРСР по Українській РСР [Текст] / Спілка художників України; упоряд.: В. Ф. Мальцева, О. І. Баранова. — Київ, 1986. — 276 с.
  2. Владимир Петрович Авраменко. Станковая графика. Книжная графика. Акварель. Рисунки. Каталог выставки // Автор вступительной статьи и составитель каталога В. В. Иванченко / Днепропетровск, 1982. — 36 с.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]