Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ/Արխիվ 16

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենք ունենք կրկնվող Մուսուլմանություն և Իսլամ կատեգորիաներ։ Արաջինը ջնջ՞ենք։ - Kareyac (քննարկում) 21:17, 3 Մարտի 2014 (UTC)[reply]
Ինքս ճիշտն ասած չեմ կողմնորոշվում, մեկը հայերեն է, մյուսը ոնց հասկացա արաբերեն՝ իսլամ։ --Lilitik22 (քննարկում) 07:18, 4 Մարտի 2014 (UTC)[reply]
Կարծում եմ հայերեն ճիշտը մահմեդականությունն է, համենայն դեպս ՀՍՀ-ում մուսուլմանություն ընդհանրապես չկա, իսկ իսլամից պարզապես հղում է գնում մահմեդականության։--Beko (քննարկում) 07:53, 4 Մարտի 2014 (UTC)[reply]
Մահմեդականությունը, ինչպես Հայկ․արաբագետ մասնակցի հետ քննարկումից պարզ դարձավ, նույն բանը չէ և տարածված սխալ է։ --Lilitik22 (քննարկում) 07:59, 4 Մարտի 2014 (UTC)[reply]

Մուսուլմանությունը կամ իսլամը համաշխարհային 3 կրոններից է, իսկ մահմեդականությունը նրա աղադներից է, այնպես, ինչպես աղանդ է հիսուսականությունը քրիստոնեության մեջ։ Եթե ասում ենք մահմեդական, ապա դա մուսուլման չէ։ Դա իսլամում ճյուղ էլ չի, սովորական աղանդ է։ Այդ տարածված սխալը գալիս է ԽՍՀՄ ժամանակներից, ընդ որում, երբ ոչ մի ժողովուրդ բացի հայերից մուսուլմանին մահմեդական չէր անվանում։ Իսկ Իսլամը մուսուլմանություն բառի արաբերեն բնօրինակ տարբերակն է։ --Hayk 08։04, 4 Մարտի 2014 (UTC)

Բացի հայերից ուրիշ ժողովրդներ նաև անվանել էմ մուսուլմաներինն մահմեդական։ Օրինակ. ռուս.՝ магометанин, անգլ.՝ mahometan, գերմ.՝ mohammedaner և այլն։ ԽՍՀՄ ժամանակներ դա համարվում էր հնացաց անվանում։ Իսկ ո՞ր լեվով բացի հայերենից մահմեդականներ համարվում են աղանդավորներ մնաց անպարզ։ - Kareyac (քննարկում) 08:45, 4 Մարտի 2014 (UTC)[reply]
Նման ակնհայտ դեպքերում պետք միանգամից ջնջել հոդվածը կամ կատեգորիան: Միակ ճիշտ ձևն է՝ Կատեգորիա:Մահմեդականություն:--֎ Պանդուխտ 21:49, 12 Մարտի 2014 (UTC)[reply]
Որքանով որ ես եմ տեղեկացված, հայերենում մուսուլմանություն բառ չկա։ Անկեղծ ասած առաջին անգամ եմ կարդում, որ մահմեդականությունը իսլամի աղանդ է։ Ըստ իս՝ իսլամը նույն մահմեդականությունն է, պարզապես մահմեդականությունը հայերեն է։ Երևի առաջացել է նույն տրամաբանությամբ ինչ Քրիստոս – քրիստոնեություն, հետևաբար՝ Մուհամեդ – Մահմեդականություն։--Գարդմանահայ (քննարկում) 22:00, 12 Մարտի 2014 (UTC)[reply]
Աղանդ լինել չլինելը տվյալ դեպքում, ինձ թվում է, չպետք է անդրադառնա հոդվածի անվանման վրա, քանի որ պաշտոնապես կրոնը ունի իր անվանումը և այդ «նրբությունները» չեն մտնում սովորական ընթերցողի պատկերացման մեջ, այլ, ամենայն հավանականությամբ, նեղ մասնագիտական են և դրանք կարելի է արտացոլել հոդվածի մեջ, այլ ոչ թե անվանման:--֎ Պանդուխտ 22:57, 12 Մարտի 2014 (UTC)[reply]
Համենայն դեպս, առանց քննարկման ավարտին սպասելու կատեգորիաները փոխելը ճիշտ չէ, հարգելի Գարդմանահայ։ --Lilitik22 (քննարկում) 04:46, 13 Մարտի 2014 (UTC)[reply]
Համաձայն եմ Լիլիթ ջան, իմ բացթողումն էր (ինչ արած, անհամբեր մարդ եմ), ուղղակի փորձը ցույց է տալիս, որ քննարկումների վերջը այդպես էլ չի գալիս կամ էլ եզրափակելուց հետո կրկին բացեր են մնում ու այդպես էլ չի ավարտվում։--Գարդմանահայ (քննարկում) 06:22, 13 Մարտի 2014 (UTC)[reply]
Ճիշտ ես, այդպես էլ է լինում, բայց այս դեպքում կփորձեմ աղբյուրներ ավելացնել :) --Lilitik22 (քննարկում) 06:40, 13 Մարտի 2014 (UTC)[reply]
Մուհամեդի հիմնած կրոնի ճշգրիտ ու ներկա դրությամբ առավել ընդունված անվանումը հենց «Իսլամ» է: Հիմնավորումները կարող եք գտնել այս էջում, հատկապես այս և այս բաճիններում: Իսկ ընդհանրապես, արդեն որերոդ անգամ նկատում եմ, երբ Gardmanahay մասնակիցը, ժամանակակից պատմագիտությանը և հայագիտությանը հակասող տվյալներ է ներմուծում էջերի մեջ: Դե լավ, կարելի է, օրինակ ուշադրություն չդարձնել, երբ ասենք «Աղվանքը» ամեն տեղ «Գարդմանքով» է փոխում, թեև դա հաճախ անհիմն է, բայց երբ Մեսրոպ Մաշտոցին հանում է հայկական այբուբենի վերականգնող, դա արդեն պարզապես անհասկանալի ու անընդունելի է... --Rob (քննարկում) 16:07, 13 Մարտի 2014 (UTC)[reply]

Կներեք ուշ արձագանքելուս համար։ Անդրադառնամ բոլոր կարծիքներին։ Հարգելի քննարկման մասնակիցներ, ողջունելի է Ձեր հետաքրքրությունը այս կամ այն, Ձեր մասնագիտության ոլորտից դուրս գիտություններում։ Սակայն վերջնական խոսքը, ինչպես գիտակցում ենք բոլորս, մասնագետինն է, և ես այժմ գրում եմ այն, ինչ ինձ բացատրել են արևելագիտության ոլորտի ամենահայտնի հայ մասնագետները։ Հակառակ դեպքում մենք կնմանվենք ֆիզիկոս Պարիս Հերունուն, ով համառորեն փորձում էր Հայոց պատմությունը շարադրել սեփական ձևով։ Հարգելի Kareyac, բացի հայերից մուսուլմաններին մահմեդական ոչ ոք չի անվանում, համենայն դեպս՝ անվանել է շատ վաղուց, հիսուն–վաթսուն տարի առաջ դրան փոխարինելու են եկել իմ նշած բառերը։ Իսկ մահմեդականը, ինչպես նշեցի, վերագրվել է կոնկրետ կատեգորիայի։ Հարգելի Պանդուխտ, հոդվածներ կամ կատեգորիաներ ջնջելուց առաջ, կրկնվում եմ, խորհուրդ կտայի դիմել մասնագետների, որպեսզի հետագայում դա չազդի մեր վիքիպեդիայի վարկի վրա։ Եթե ասում եք՝ ճիշտը մահմեդականությունն է, ապա դրա համար ի՞նչ փաստարկներ կարող եք բերել։ Փոխարենը ես կարող եմ հիմնավոր կերպով ապացուցել իմ ասած յուրաքանչյուր միտք։ Հարգելի Գարդմանահայ, այն, որ Դուք առաջին անգամ եք լսում, որ իսլամում կա այս կամ այն աղանդը, բացարձակ զարմանալի չէ, և հիմք չի կարող Ձեզ համար դառնալ, որ ինչ–որ տարբերակ սխալ կամ ճիշտ համարեք։ Նույն հաջողությամբ կարող եք լսած չլինել քվանտային ֆիզիկայի որևէ ռեակցիայի, կամ կենսաքիմիայի որևէ նոր բանաձևի, կամ՝ Ինդոնեզիայի կղզիներից որևէ մեկի անվան մասին։ Դա բավարար փաստարկ չի հանդիսանում։ Հարգելի Rob, շատ ճիշտ բնորոշեցիք՝ Մուհամմադի հիմնած կրոնը կոչվում է իսլամ, բայց այն հայկական նոր գրականության մեջ կոչվում է նաև մուսուլմանություն։ Իսկ «Աղվանքը» ամեն տեղ «Գարդմանքով» փոխելը, եթե մեր Գարդմանահայ մասնակիցը հաստատի, որ այդպես էլ կա, ուրեմն դա առնվազն կեղծարարություն է։ Եթե ցանկանում եք վիքիպեդիան իրոք լուրջ ու հետաքրքիր աղբյուր դարձնել, ապա ոչ թե սիրողական, այլ մասնագիտական աղբյուրների վրա հիմնվեք։ Ինչ վերաբերում է վերջնական խոսքիս, այս տերմինի վերաբերյալ, ապա մուսուլմանությունը ճիշտ տերմինն է, հայկական մատենագրության մեջ կոչվել են հագարացիներ՝ նկատի ունենալով արաբներին, այլակրոններ, տաճիկներ և այլն։ Որպես գիտական տերմին՝ մահմեդականություն բառը մտել է գործածության մեջ այն ժամանակ, երբ հայերը առհասարակ սկսել են զբաղվել արևելագիտությամբ։ Դա անցած դարի քսանական թվականներն էր, երբ ռուսներից փոխ է առնվում մոգամետյանստվո բառը։ Սակայն որոշ ժամանակ անց ռուսները ևս հրաժարվում են այդ բառից, իսկ հայերը շարունակում օգտագործել։ Այսօր գիտական գրականության մեջ՝ պատմության և իսլամագիտության գրքերում, այդ արխաիզմը ճշմարտացիորեն փոխարինվել է ավելի ստույգ բառով։ Հարգանքներով՝ --Hayk 17։23, 13 Մարտի 2014 (UTC)

Իսկ ավելի իդեալական դարձնելու համար առաջարկում եմ ստեղծել արևելագիտություն կատեգորիա, որի մեջ կմտնեն դեռևս երեք կատեգորիա՝

  • Արաբագիտություն
  • Իրանագիտություն
  • Թյուրքագիտություն

Արաբագիտությունը բաժանել չորս կատեգորիայի՝

  • Կատեգորիա։Իսլամագիտություն
  • Կատեգորիա։Արաբական գրականություն
  • Կատեգորիա։Արաբամուսուլմանական փիլիսոփայություն
  • Կատեգորիա։Արաբական երկրների պատություն

Մնացած բոլոր կատեգորիաները՝ արաբ բանաստեղծներ, արաբ փիլիսոփաներ, մահմեդականություն, և ամեն ինչ, ինչ այս կամ այն կերպ կապել եք արաբների հետ, առաջարկում եմ ջնջել, քանի որ վերոհիշյալը ավելի կոմպակտ և ստույգ կաղապար է։ --Hayk 17։17, 14 Մարտի 2014 (UTC)

Եթե մահմեդականությունը մի կողմ ենք դնում, որպես սխալ եզր, ապա պետք է կողմնորոշվենք կամ իսլամ կամ էլ մուսուլմանություն, կատեգորիաների ծառի մեջ ցանկալի է մեկ եզր լինի։
Իսկ արաբ բանաստեղծներ, արաբ փիլիսոփաներ և նման այլ կատեգորիաները ջնջելուն դեմ եմ, այն էլ կատեգորիկ։ Ազգը դեռ կրոն չէ։ Եվ ինչպես կա հայ բանաստեղծ, այնպես էլ պետք է լինի արաբ բանաստեղծ։--Beko (քննարկում) 17:27, 14 Մարտի 2014 (UTC)[reply]
Վերևում թվարկված կատեգորիաները եթե չունենք, համաձայն եմ, որ անհրաժեշտ է ստեղծել, սակայն ես էլ եմ դեմ օրինակ արաբ բանաստեղծներին ջնջելուն, քանի որ դա ավելի նեղ կատեգորիա է, և բոլոր վիքիներում են կատեգորիաներն այդպես բաժանվում։ --Lilitik22 (քննարկում) 17:57, 14 Մարտի 2014 (UTC)[reply]
Մհեր ջան, ես չստացա որևէ վստահելի աղբյուր, ըստ որի «մահմեդականությունը» և «իսլամ» տարբեր եզրեր էն։ Ես կարծում եմ որ «մուսուլմանություն» ռուսերենից անհաջող թարգմանությունն է, բայց ևս չունեմ ՎԱ։ Մնացացի հետ լռիվ համաձայն եմ։ Ես կարձում եմ, որ պետկ չի «հնարել հեծանիվ» և այս հարցում պետկ է անդրադարնալ մյուս լեզուներով ավելի զարգացաց Վիքիներին։ Համոզված չեմ որ մեզ պետկ է առանձին «Արաբամուսուլմանական փիլիսոփայություն», երևի դերևս բավական է «(Կռոնի/հավատքի/գաղափարախոսության անվանումը) փիլիսոփայություն»։ - Kareyac (քննարկում) 18:04, 14 Մարտի 2014 (UTC)[reply]
Արաբամուսուլմանական փիլիսոփայությունը նույնքան անհրաժեշտ է, որքան որ օրինակ հունական փիլիսոփայությունը, Կարեյաց ջան։ Իսկ ինչ վերաբերվում է իսլամին և մահմեդականությանը, ապա Ռոբը հղումներ տվեց աղբյուրների․․․ Մուսուլմանության փոխարեն ես օրինակ ավելի նախընտրում եմ իսլամ տարբերակը, սակայն չեմ պնդում, քանի որ մասնագետ չեմ․․․--Lilitik22 (քննարկում) 18:11, 14 Մարտի 2014 (UTC)[reply]
Լավ, ինչ վերաբերում է բանաստեղծներին, ապա կարելի է դա կատեգորիաների ծառին ավելացնել՝ արաբական գրականության ճյուղ, արաբ փիլիսոփաներին՝ Արաբամուսուլմանական փիլիսոփայության ճյուղ և այսպես շարունակ։ Կարելի է այս ամենը համակարգել ուղղակի։ Դրանով ամեն ինչ ավելի հեշտ ու հաջող կստացվի։ Իսկ ինչ վերաբերում է մուսուլմանությանը, ապա նշեցի՝ գրում ենք՝ Կատեգորիա:Իսլամագիտություն, դրանով ասված է ամեն ինչ։ Հավատի հետևողները՝ մուսուլման, կրոնը՝ արաբերեն՝ իսլամ կամ հայերեն՝ քրիստոնեություն։ Իսկ Իսլամագիտության կատեգորիայից բացի, Կրոնների կատեգորիայի ծառում կարելի է թողնել իսլամը, միայն մահմեդական եզրույթը պետք է անպայման ջնջվի։ Kareyac, Ձեր կարծիքը՝ «մուսուլմանություն» ռուսերենից անհաջող թարգմանությունն է, սխալ է, դրանում համոզվելու համար բավական է ընթերցեք վերջերս հրատարակած որևէ գիտական գիրք հայերենով, եթե դա Ձեզ իրոք այդքան հետաքրքում է։--Hayk 18:22, 14 Մարտի 2014 (UTC)[reply]
Լիլիթ ջան, շնորհակալություն, որ ուշադրություն դարցրիր։ Ապրի Rob-ը!։ Ես էլ թեկվում եմ Իսլամ տարբերակին։
Հարգելի Hayk, ՎԱ ներկայացումը ոչ թե իմ ցանկությունն է, այ Վիքիպեդիայի պահանջն է։ Եվ երևի պետկ չի միացնել բանաստեղծներ փիլիսոփաներին, պետկ չի «խառնել կլորը տաքի հետ»։ - Kareyac (քննարկում) 18:55, 14 Մարտի 2014 (UTC)[reply]
Կարեյաց ջան, բայց նման առաջարկ չեղավ, որ բանաստեղծներին միացնենք փիլիսոփաներին․․․ կամ էլ ես եմ մի բան բաց թողել, բայց դժվար․․․ --Lilitik22 (քննարկում) 18:58, 14 Մարտի 2014 (UTC)[reply]
Դե ավելի լավ :), հիմա վերջապես ո՞ր մեկը ծնծենք։ - Kareyac (քննարկում) 19:04, 14 Մարտի 2014 (UTC)[reply]
Kareyac, ևս մեկ անգամ ուշադիր կարդացեք գրածս ու համոոզվեք, որ բանաստեղծներին ու փիլիսոփաներին չեմ միացրել --Hayk 19:06, 14 Մարտի 2014 (UTC)[reply]
Կոնկրետ ես առաջարկում եմ ջնջել մահմեդականությունը ու մուսուլմանությունը։ --Lilitik22 (քննարկում) 19:08, 14 Մարտի 2014 (UTC)[reply]
Կողմ - Kareyac (քննարկում) 19:17, 14 Մարտի 2014 (UTC)[reply]
իմ անձնական ոչ մասնագիտական կարծիքն էլ կարդալով այս քննարկումը կարծում եմ ավելի ճիշտ է Իսլամ կատեգորիան, ամեն դեպքում գուցե օգտակար լինեն Է. Աղայանի Արդի Հայրենեի Բացատրական Բառարնի նյութերը` Մուսուլմանություն, Իսլամ և Մահմեդականություն, իսկ եղածները՝ մահմեդականությունը ու մուսուլմանությունը, կարծում եմ պետք է վերահղում տալ, ենթադրենք նոր կամ այս քննարկումը չտեսած մի մասնակից փորձի ստեղծել այդ կատեգորիաներից մեկը, որ արդեն հղումը լինի: --ERJANIK քննարկում: 07:14, 24 Մարտի 2014 (UTC)[reply]

Ալեքսեյի արաջարկությունով։

Մենք ունենք նույն բովանդակուքյան զույգ կաղապարներ «Երկրի անուն + դրոը»։ Օրինակ Բարբադոսինը. {Կաղապար։BAR} և {Կաղապար։BRB}։ Առաջինը երկրորդի վրա հղում է։ Ինչքան ես գիդեմ մյուս Վիքիներում նման դեպքերում օգտագործվում է միայն մեկը։ Եթե դեմ չկան ես կջնջեմ բոլոր հղման կաղապարներ, իհարկե համապատասխան փոփոխութուններ կատարելով դեպի ջնջվող կաղապար էջերում։ - Kareyac (քննարկում) 09։52, 18 Մարտի 2014 (UTC)

Կողմ եմ երկուսն էլ պահելու, քանի որ երկուսն էլ ճիշտ, տարբեր ստանդարտներով կոդեր են, օրինակ en:Country_codes:_B#.C2.A0Barbados, Հայաստանի կոդերն են թե «AM» թե «ARM»։ Եվ տարբեր հոդվածներ թարգմանելիս կարող ենք հանդիպել թե մեկը, թե մյուսը։ Հետագայում, երբ ունենանք շատ այցելություններ, տեխնիկական օպտիմիզացիայի նպատակով, ավելի գերադասելի կլինի օգտվել ռեալ կաղապարից, և ոչ վերահղումից, սակայն դա կարելի է բոտերով պարբերաբար ուղղել։ Կվերականգնեմ երեկ ջնջված նմանատիպ վերահղումները, քանի դեռ հեշտ է գտնել։ Քննարկման ավարտից հետո, եթե որոշվի ջնջել, կջնջենք։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 10:50, 18 Մարտի 2014 (UTC)[reply]
Չէ, կարծում եմ չարժի ջնջել, ավելի լավ է պահպանել որպես վերահղում (արդեն նշված պատճառներով՝ միջազգային ստանդարտի կոդեր են և քանի որ լինելու են թարգմանված հոդվածներում)։ --vacio 14:25, 18 Մարտի 2014 (UTC)[reply]


Հռիփսիմե Խրիմյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ոչ նշանակալի։ --ERJANIK քննարկում: 06։34, 29 Մարտի 2014 (UTC)

Ես էլ եմ այդպես կարծում, անաղբյուրի ու ոչ նշանակալիի կաղապարներն ավելացրի, մտածելով, որ հեղինակը միգուցե աղբյուրներ կավելացնի, որը կհաստատի այս անձի նշանակալի լինելը, սակայն ինչպես տեսնում եմ․․․ --Լիլիթ (քննարկում) 06:37, 29 Մարտի 2014 (UTC)[reply]
Երևի Թողնել։ Զանգակ-97-ում հրատարակված գրքեր ունի՝ ինձ թվում է ճանաչված հրատարակչության կողմից տպագրված գրքեր ունենալը կարելի է նշանակալիության չափանիշ համարել։ --vacio 13:03, 29 Մարտի 2014 (UTC)[reply]
Անշուշտ, հոդվածը ոճական խմբագրման կարիք ունի։ --vacio 13:05, 29 Մարտի 2014 (UTC)[reply]

Այս հոդվածի պարունակությունը միացվել է հակածին հոդվածին: Առաջարկում եմ այն ջնջել և փոխարենը պահել «Հակածին» հոդվածը:--Avagyan (քննարկում) 13:22, 1 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Կներեք, ես այդ ոլորտից բավականին հեռու եմ, բայց վերհղում թողնել հնարավո՞ր չէ։ @ջեօ 13:25, 1 Ապրիլի 2014 (UTC)[reply]
իհարկե հնարավոր է, կանեմ հետո: --ERJANIK քննարկում: 23:56, 1 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Հայազն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում այս հոդվածը կոնկրետ մարդկանց կողմից, մասնավորապես "Արմեն ՄԱՀ" անունով մասնակցի կողմից, որի անվանումը արդեն իսկ հարցեր է առաջացնում, գրոհների է ենթարկվում: Վերը նշված անձի պնդմամբ, «Հոդվածը չափից ավել գովաբանական էր և անտեսում էր Հայազնի կռիվներն ու դատերը», իսկ նա որոշ խմբերի կարծիքներ ներկայացնում է որպես փաստեր: Էջը հստակ ապակողմնորոշող բնույթ ունի և այն ջնջելու կարիք կա: --Երևանցի (քննարկում) 21:01, 2 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Իսկ միգուցե՞ բարելավելու:--Գարդմանահայ (քննարկում) 00:21, 3 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Անկախ ամեն ինչից փաստեր ու աղբյուրներ են պետք, հարգելի Երևանցի, նշեք դրանք հոդվածում կամ քննարկման մեջ, տեսնենք ոնց կլինի, իսկ Ձեր նշած պատճառով ջնջելը սխալ կլինի: --ERJANIK քննարկում: 05:42, 3 Ապրիլի 2014 (UTC)[reply]


Անձնական հետազոտություն, կարծիքներ։ --vacio 11:49, 6 Ապրիլի 2014 (UTC)[reply]

Ցեղասպանության փաստի ժխտման երևույթը ազդում է հոգեկանի վրա, դրա մասին ուսումնասիրություններ կան, բայց այս տեսքով հոդվածը միանշանակ անընդունելի է ու ենթակա անմիջապես ջնջման: Այստեղ անգամ «անձնական հետազոտություն» չկա, մարդը պարզապես իր անձնական տպավորություններն է շարադրել երևույթի մասին ու չգիտես ինչու որոշել է դրանք տեղադրել Վիքիում... --Rob (քննարկում) 19:31, 6 Ապրիլի 2014 (UTC)[reply]
ջնջել, նոր բան չկա ասելու: --ERJANIK քննարկում: 04:40, 7 Ապրիլի 2014 (UTC)[reply]