Մասնակցի քննարկում:Yerevanci

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ողջույն[խմբագրել կոդը]

Nuvola apps knotes.png Բարի գալո՜ւստ։ Vlag van het Verenigd Koninkrijk. Welcome message in English
Ողջույն Yerevanci, բարի գալուստ հայերեն Վիքիփեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքրության և ներդրումների համար։ Վիքիփեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այս վայրը, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Nuvola apps kcontrol.gif Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
Nuvola apps kate.png Սևագրություն
Փորձերի և սևագրությունների ձեր անձնական էջը
Armenian ligature.png Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
Crystal Clear action filefind.png Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Nuvola apps kopete.png Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիփեդիայում ամենատարածված սխալներից
Nuvola apps ksirc.png Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


ToolbarSignVectorAM.PNG

Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ինքնաբար մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ կամ հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ vacio 10:19, 16 Հունվարի 2012 (UTC)

Հայերի թվի մասին[խմբագրել կոդը]

Ողջույն Yerevanci, շնորհակալություն խմբագրումների համար։ Բայց Ձեր Հայերի քանակի հոդվածում խմբագրումը ետ շրջեցի։ նախկին աղյուսակւ ինքնին վատը չէր, ավելացնելու, ճշտելու բան կա, խնդրում եմ ավելացրեք, այլ ոչ թե անգլերենի աղյուսակւ պատճենեք։ Ներքին հղումները՝ Հայերը այստեղ կամ այնտեղ, անհետացել էին, դրանց տեղը անգլերեն վիքիպեդիայի հոդվածների հղումները։ Ճիշտ է արտաքին հղումներն էին ավելացել, բայց ոչ մնացածը կորցնելու պայմանով։ Խնդրում եմ ավելացրեք, առանց հինը վնասելու։--Bekoքննարկում 15:41, 5 Հուլիսի 2012 (UTC)Reply[reply]

Beko ջան, անգլերեն հոդվածի հեղինակը ես եմ: Ահագին ժամանակ եմ ծախսել աղբյուրներ գտնելու համար: Իմ գործունեությունը հիմնականում ծավալում եմ անգլերեն Վիքիում, քանի որ այնտեղի լսարանաը շատ ավելի մեծ է քան հայերենինը, ուստի չեմ կարող ժամանակ ծախսել մնացածը թարգմանելու վրա: Խորհուրդ կտայի ձեզնից մեկին անել այն: --Yerevanci (talk) 18:13, 5 Հուլիսի 2012 (UTC)Reply[reply]

Նախազգուշացում[խմբագրել կոդը]

Yerevanci, դուք անգլերեն Վիքիպեդիայից տեղյակ եք, որ պետք է լինել քաղաքավարի, իսկ վիրավորանքները անթույլատրելի են։ Այս գրածը խախտում է երկուսն էլ և կրկնվելու դեպքում դուք կարող եք արգելափակվել։ Առիթից օգտվելով ուզում եմ ձեր ուշադրությունն հրավիրել, որ սա անգելերն վիքիպեդիան չէ, սա հայերենն է, և առաջինի հետ կապված աշխատանքները պետք է քննարկել այնտեղ (այո, ես հասկանում եմ, որ դուք պատասխանում էիք, բայց կրկին անդրադառնալու ցանկություն չունեմ)։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:57, 7 Օգոստոսի 2012 (UTC)Reply[reply]

Խնդրանք[խմբագրել կոդը]

Կրկին ողջույն, ինչպես նկատեցի դու ավտոպատրուլ ես, եթե հնարավոր է այս էջին հետևի[1] , գոնե այս տարբերակով մնա, թե չէ հոգեխանգարված և ոչ միայն :-) մասնակիցը ետշրջումներ չանի և ընդհանրապես նմանատիպ կաղապարներում հարկավոր է բոլորը փոխել, չգիտեմ անգլերեն վիքիում այդ հարցին ինչպես են նայում, եթե ինչ -որ բան հնարավոր է անել, ապա օգնիր:--6AND5 (քննարկում) 16:08, 14 Հոկտեմբերի 2013 (UTC)Reply[reply]

Բարև, իհարկե կհետևեմ այդ էջին, բայց մի խնդիր կա: Ես ինքնս համաձայն եմ ՀՀ դրոշի (զինանշանի հետ) օգտագործմանը, բայց ինչպես երևում է անգլերեն վիքիում իրոք քարտեզն են օգրագործում՝ Ալբանիա, Վրաստան, Հունաստան և այլն: --Երևանցի (քննարկում) 17:06, 14 Հոկտեմբերի 2013 (UTC)Reply[reply]
Խոսքը առանց ադրբջ-կան անկլավների քարտեզի մասին է(որն ես դրել էի, իսկ այդ մասնակից հետ էր շրջել), թե ինչպես են այդ հայ-ադրբ. վիճելի հարցերը կարգավորվում անգլ. վիքիում:--6AND5 (քննարկում) 17:22, 14 Հոկտեմբերի 2013 (UTC)Reply[reply]
Ախ դա, ճիշտն ասած հաստատ չգիտեմ, բայց երևի օգտագործվում են միջազգայնորեն ճանաչված սահմաները: Տես [2] Ադրբեջանի քարտեզից հանված է Արծվաշենը, չնայած նրանք այն գրավել են 92-ին: --Երևանցի (քննարկում) 17:57, 14 Հոկտեմբերի 2013 (UTC)Reply[reply]

Վարազդատ[խմբագրել կոդը]

Բարև ձեզ: Եթե չեմ սխալվում Վարազդատի նկարը դուք եք դրել commons-ում ( https://commons.wikimedia.org/wiki/File:King_Varazdat.jpg?uselang=ru ): Այդ նկարի հեղինակը Վահան Ղարիբյանն է: Խնդրում եմ ավելացրեք հեղինակի անունը: Ահա նրա էջը Facebook-ում` https://m.facebook.com/vagan.garibyan

--Armenavag (քննարկում) 06:41, 27 Սեպտեմբերի 2016 (UTC)Reply[reply]