Վիքիպեդիա:Ճանապարհորդություն դեպի Նախիջևան/գլխագիր 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ապրիլի 15 - մայիսի 31


Նախիջևանի բնակավայրերի, հուշարձանների, աշխարհագրական այլ օբյեկտների, իրադարձությունների, անձանց, կենդանիների մասին Հայերեն Վիքիպեդիայում քիչ տեղեկատվություն կա։ Նախագծի նպատակն է լրացնել այդ բացը՝ ապահովելով հոդվածների քանակական և որակական զարգացում։ Այդ նպատակով խմբագիրները պետք է մեկնեն առցանց ճանապարհորդություն դեպի Նախիջևան, որպեսզի շրջեն ներկայացված գրքերի ու շտեմարանների էջերում, անցնեն քարտեզների վրայով, լրատվական հոդվածներում գտնեն պետքական նյութեր, հավաքեն վստահելի տեղեկատվություն, մշակեն ու կատարեն անհրաժեշտ վերլուծություն և իհարկե, վերադառնալուց հետո այդ ամենը հանրագիտարանային ոճով շարադրեն հոդվածներում։ Կարճ ասած, այս նախագիծը լինելու է ամենահետաքրքիր, ամենաբարդ, ամենաօգտակար, ամենազարգացնող նախագծերից մեկը։

«Հոդվածներ» բաժնում ներկայացված են այն վայրերն ու անձանց ցանկը, որտեղ պետք է առցանց ձևով այցելել, հանդիպել և հոդվածներ գրել։ Այն կազմված է «Բնակավայրեր», «Հուշարձաններ», «Անձինք», «Աշխարհագրական այլ օբյեկտներ» և այլ բաժիններից։

«Խմբագիրներ» բաժնում պետք է գրանցվել և ստանալ մուտքի վիզա՝ ստորագրելով համապատասխան տողում։
Չմոռանաք ստացած վիզան՝ {{Ճանապարհորդություն դեպի Նախիջևան/մասնակից}}, տեղադրել Ձեր մասնակցային էջում։

Քննարկման հարթակը նախատեսված է նախագծին առնչվող քննարկումների, խորհրդատվություն և օգնություն ստանալու, հարցադրումներ կատարելու համար։

Ճանապարհորդության ամփոփումը կկատարվի այստեղ։ Առավել ակտիվ մասնակիցները կստանան խրախուսական մրցանակներ։