Վիքիպեդիա:Լուսինե Խառատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուսինե Զավենի Խառատյան (1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, մշակութային մարդաբան:

Կենսագրություն[խմբագրել կոդը]

Ծնվել է 1977թ. դեկտեմբերի 1-ին, Երևանում: 1994թ. ավարտել է Երևանի թիվ 88 միջնակարգ դպրոցը, 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ ազգագրություն մասնագիտացմամբ: 2000թ. ուսանել է Կահիրեի դեմոգրաֆիական կենտրոնում, 2002-2004թթ.՝ ԱՄՆ Միննեսոտայի համալսարանում և ստացել Հանրային քաղաքականության մագիստրոսի աստիճան:[1] [2]Աշխատել է տարբեր միջազգային և տեղական կազմակերպություններում, այդ թվում՝ Գերմանիայի տեխնիկական համագործակցության ծրագրերում, Համաշխարհային Բանկի վաշինգտոնյան և երևանյան գրասենյակներում, Հազարամյակի մարտահարվեր հիմնադրամ - Հայաստան ծրագրում:[1] 2012-2018թթ. գլխավորել է Գերմանիայի Ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) հայաստանյան գրասենյակը:[3] 2018 թվականից ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող է:[1] Գրել սկսել է վաղ տարիքում, սակայն պարբերաբար տպագրվել է 2015թ.-ից, սկզբում «Ինքնագիր» գրական հանդեսում, այնուհետև այլ գրական կայքերում: 2018-ից Հայաստանի ՓԵՆ կենտրոնի անդամ է: 2021թ. Խառատյանի՝ Գրքի առաջին երևանյան փառատոնի (2017) դրամական մրցանակով հրատարակված «Անմոռուկի փակուղի» պատմվածքների ժողովածուն ընդգրկվել է Եվրոպայի Միության գրական մրցանակի 2021թ. Հայաստանի կարճ ցուցակում:

ծուռ գիրք, Երևան, Ակտուալ արվեստ, 2017, ISBN 978-9939-877-02-0 [4][5][6]

Անմոռուկի փակուղի, Երևան, Գրանիշ, ISBN 978-9939-9175-7-3 2020[7][8]

Պատմվածքներ[խմբագրել կոդը]

Սահմանային պատում

Սարի հակառակ կողմը

Մանասը

Այդ ձմերուկահոտ ամառը

Karabakh Meat Market

Անմոռուկի փակուղին

#Ամերիկատեղ

Պարգևներ[խմբագրել կոդը]

2017թ. Գրքի Երևանյան 1-ին փառատոնի հավաստագիր[9]

2018թ. ՀՀ Մշակույթի նախարարության դրամաշնորհ արկածային և գեղարվեստական հուշագրության ժանրում գրվելիք արձակի համար

Գրախոսականներ[խմբագրել կոդը]

Հասմիկ Հակոբյան, Ազգային ինքնության և ելքերի որոնման ճանապարհին. Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի»-ն

Հարցազրույցներ[խմբագրել կոդը]

Բալկոնում Լուսինե Խառատյանն է

Աշխարհին նայելու մեր դիտանկյունը․ «Վերնատուն»

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Լուսինե Խառատյան». Վերցված է 16.02.2021-ին.
  2. «Lusine Kharatyan». Վերցված է 16.02.2021-ին.
  3. «A talk with Foreign Minister Dr. Frank-Walter Steinmeier in Armenia». Վերցված է 16.02.2021-ին.
  4. «Շատ «Ծուռ գիրք»՝ ծռելու ու ծռվելու համար». Վերցված է 16.02.2021-ին.
  5. ««Ծուռ գիրք». գիրք ծռելու եւ ծռվելու». Վերցված է 16.02.2021-ին.
  6. «Ծռված հատվածներ». Ինքնագիր գրական հանդես. 20.09.2017. Վերցված է 16.02.2021-ին.
  7. «Անմոռուկի փակուղի». Վերցված է 16.12.2021-ին.
  8. «Աշխարհին նայելու մեր դիտանկյունը․ «Վերնատուն»». Հայաստանի հանրային ռադիո. 30.11.2020. Վերցված է 16.02.2021-ին.
  9. ««Գրքի առաջին փառատոնն» ավարտվեց. կհրատարակվեն հաղթող մասնակիցների ստեղծագործությունները». Վերցված է 16.02.2021-ին.