Վիքիպեդիա:Գնահատում/Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան
Գնահատումն անցել է դրական. ներկայացվում է քվեարկության:--Arsog (1985) 05:01, 13 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | 12.07.2017 - 11.08.2017 |
---|
Հոդվածի բովանդակությունը պարունակում է բավականին հարուստ և բավարար տեղեկատվություն, գրված է անաչառ, համապատասխանում է հանրագիտարանային պահանջներին:--Գարդմանահայ (քննարկում) 17:43, 11 Հուլիսի 2017 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, հոդվածը հետագայում կարգավիճակի՞ է հավակնելու:--Arsog (1985) 18:22, 11 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Շնորհակալություն հայազգի քաղաքական գործչի մասին այսպիսի լավ հոդված ստեղծելու համար, սակայն ունեմ մի քանի դիտարկում:
- Չկա տեղեկություն անձի մանկության և պատանեկության մասին, ով է եղել հայրը, մայրը և այլն: Եթե չկա նման տեղեկություն կարելի է նշել հոդվածում, որ մանկությունից շատ քիչ բան է հայտնի:
- Ծանոթագրությունները պետք է դնել վերջակետից կամ ստորակետից հետո:
- Կան ոչ հանրագիտարանային ձևակերպումներ, օրինակ Թիֆլիսը Ա.Մատինյանին է պարտական Երևանյան գտնվող «Քաղաքային տան» գոյությամբ::
- Կան նաև բազմաթիվ մանր մունր վրիպակներ, խորհուրդ կտամ հեղինակին ևս մեկ անգամ վրայով անցնել:--Սամվելքննարկում 12:50, 12 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի խմբագրող, կարո՞ղ եք ավելացնել «Արտաքին հղումներ» բաժինը՝ համապատասխան կայքի կամ կայքերի հղումներով։ Իմ անձնական կարծիքով, կարգավիճակի հավակնող հոդվածում նշված բաժինը պարտադիր է։ — Vahe քնն. 16:36, 12 Հուլիսի 2017 (UTC)[reply]
Շնորհակալ եմ արձագանքների համար, անպայման բարելավումներ կան՝ ըստ ձեր դիտարկումների:--Գարդմանահայ (քննարկում) 19:03, 13 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Սամվել և Vahe, հաշվի առնելով ձեր դիտարկումները, կատարեցի համապատասխան փոփոխություններ:--Գարդմանահայ (քննարկում) 12:17, 15 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Եվս երկու նկատառում․
- մի՞գուցե նպատակահարմար է հոդվածանունը փոխարինել Ալեքսանդր Մատինյան տարբերակով, որպես գործիչ նա հայտնի է հենց այդպես,
- ինչու՞ է տեղեկաքարտում նրա պաշտոնավարումը բաժանվել առանձին ժամանակաշրջանների, չէ որ այն ընթացել է առանց ընդհատումների, իսկ կոնկրետ ժամանակաշրջանները տրված են հոդվածի տեքստում։ — Vahe քնն. 12:26, 15 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Ես կողմ եմ հոդվածի վերնագիրը Ալեքսանդր Մատինյան դարձնելուն: Կարծում եմ, ճիշտ կլինի այս հարցի վերաբերյալ լսել նաև այլ մասնակիցների կարծիքներ: Եթե չլինեն դեմ լինողներ, ինքս կանվանափոխեմ մի քանի օրից: Տեղեկաքարտում պաշտոնավարման ժամանակահատվածները, իմ կարծիքով պետք է առանձին-առանձին նշել, քանի որ այն իր մեջ ևս այսպես ասած թաքնված տեղեկատվություն է պարունակում, ինչպես նաև ընթերցողի համար հեշտացնում է տեղեկատվության ստացումը: Հայերեն Վիքիպեդիայում, որքանով որ ես եմ նկատել, անձանց մասին հոդվածների տեղեկաքարտերում հատուկ առանձին գրվում են պաշտոնավարման ժամանակաշրջանները:--Գարդմանահայ (քննարկում) 12:41, 15 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Օրինակ, նախագահների պաշտոնավարման ժամանակաշրջանները չեն առանձնացված ըստ առանձին շրջափուլերի։ — Vahe քնն. 13:06, 15 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Շնորհակալություն արձագանքի համար: Դիմեմ նաև փորձառու մեկ այլ խմբագրի` իր կարծիքը տեղեկաքարտում պաշտոնավարման ժամկետների վերաբերյալ հայտնելու համար:--Գարդմանահայ (քննարկում) 13:44, 15 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Ողջույն, իմ կարծիքով պաշտոնավարման ժամանակաշրջաններն առանձին նշելն ընդգծում է, թե տվյալ անձը քանի անգամ է վերընտրվել տվյալ պաշտոնում։--Լիլիթ (քննարկում) 14:04, 15 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Շնորհակալություն արձագանքի համար: Դիմեմ նաև փորձառու մեկ այլ խմբագրի` իր կարծիքը տեղեկաքարտում պաշտոնավարման ժամկետների վերաբերյալ հայտնելու համար:--Գարդմանահայ (քննարկում) 13:44, 15 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Օրինակ, նախագահների պաշտոնավարման ժամանակաշրջանները չեն առանձնացված ըստ առանձին շրջափուլերի։ — Vahe քնն. 13:06, 15 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Հոդվածի վերանվանման հետ կապված մի դիտարկում. ժամանակի հայկական մամուլը Ա.Մատինյանի մասին գրելիս նշել է նրա ամբողջական անունը, այն է` Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան, ինչպես օրինակ Հովիւ թերթի 1909 թվականի համարի 591-րդ էջում: --Գարդմանահայ (քննարկում) 13:41, 15 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Ես կողմ եմ հոդվածի վերնագիրը Ալեքսանդր Մատինյան դարձնելուն: Կարծում եմ, ճիշտ կլինի այս հարցի վերաբերյալ լսել նաև այլ մասնակիցների կարծիքներ: Եթե չլինեն դեմ լինողներ, ինքս կանվանափոխեմ մի քանի օրից: Տեղեկաքարտում պաշտոնավարման ժամանակահատվածները, իմ կարծիքով պետք է առանձին-առանձին նշել, քանի որ այն իր մեջ ևս այսպես ասած թաքնված տեղեկատվություն է պարունակում, ինչպես նաև ընթերցողի համար հեշտացնում է տեղեկատվության ստացումը: Հայերեն Վիքիպեդիայում, որքանով որ ես եմ նկատել, անձանց մասին հոդվածների տեղեկաքարտերում հատուկ առանձին գրվում են պաշտոնավարման ժամանակաշրջանները:--Գարդմանահայ (քննարկում) 12:41, 15 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Եվս երկու նկատառում․
Գարդմանահայ ջան, երևի տեղյակ չես՝ որտեղից է վերցված գործչի անձնանվան մեջ «Ստեփանյան» բաղադրիչը։ Ստեփանը նրա հոր անունն է, այն ժամանակի կանոններով «Ալեքսանդր Ստեփանի Մատինյան» անձնանունը մատուցվել է «Ալեքսանդր Ստեփանյան Մատինյանց» ձևով։ — Vahe քնն. 16:32, 15 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Կրկնակի ազգանվան ավանդույթ է, որի մի բաղադրիչը հաստատուն չէ։ Գործչի տեսական որդին՝ Արմեն անունով, կկրեր Արմեն Ալեքսան(դր)յան Մատինյան։ Նման անվանարկման պատվի արժանացել են Ռուսական կայսրության հպատակ հայերի մի մասը (հիմնականում Վրաստանում), ովքեր պահպանել են իրենց հայկական ազգանունը։ Ափսոս, չեմ մտաբերում աշխատության անվանումը, որը թեմային էր վերաբերվում։ — Vahe քնն. 16:41, 15 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Շնորհակալ եմ տեղեկատվության տրամադրման համար: Ես կասկածում էի, որ Ստեփանյանը (Ստեփանը) Ալեքսանդրի հոր անունն է, իսկ հիմա արդեն ամեն ինչ ընկավ իր տեղը: Ուրեմն ես ԿՈՂՄ եմ անվանափոխմանը: Նաև լավ է, որ իմացանք Ալեքսանդրի հոր անունը: Կփորձեմ նաև ինչ-որ տեղեկատվություն գտնել հոր մասին:--Գարդմանահայ (քննարկում) 17:07, 15 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ աղբյուրը նշում է գործչի անվան ռուսական տարբերակը՝ АЛЕКСАНДР СТЕПАНОВИЧ МАТИНОВ, ևս մի վկայություն, որ Ստեփանյանը նրա հայրանունն է։ Հայ-վիքիում ընդունված չէ հոդվածանվան մեջ անձի հայրանունը ընդգրկել, ինձ թվում է վաղուց հարկավոր է անվանափոխել։ — Vahe քնն. 17:38, 25 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Շնորհակալ եմ տեղեկատվության տրամադրման համար: Ես կասկածում էի, որ Ստեփանյանը (Ստեփանը) Ալեքսանդրի հոր անունն է, իսկ հիմա արդեն ամեն ինչ ընկավ իր տեղը: Ուրեմն ես ԿՈՂՄ եմ անվանափոխմանը: Նաև լավ է, որ իմացանք Ալեքսանդրի հոր անունը: Կփորձեմ նաև ինչ-որ տեղեկատվություն գտնել հոր մասին:--Գարդմանահայ (քննարկում) 17:07, 15 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։