Վիքիպեդիա:Ադմինիստրատորի իրավունքների դիմումներ/2020/ԱշբոտՏՆՂ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մինչ քվեարկության ավարտը մնացել է

Dialog-go-hand.svg2020-07-28T00:00:00

ԱշբոտՏՆՂ[խմբագրել կոդը]

Բարի օր ^_^։ Խորհրդարանում վերջերս բացել էի պատկերներ անվանափոխելու մասին քննարկում։ Կարծես թե քննարկումը դրական գնաց, բայց այժմ մտածում եմ, որ ավելի ճիշտ կլինի բոտին տալ ադմինի դրոշակ և բոտով անել այդ անվանափոխությունները։ Նման ցանկություն ունեմ, որովհետև նախ այս պահին 8284 պատկեր ունենք, հետո ցանկանում եմ բոտը մշտական աշխատանքի ռեժիմում դնել։ Այսինքն՝ բոտը ավտոմատ կստուգի նոր բռնված պատկերները ու կանվանափոխի դրանք ըստ խորհրդարանում ընդունված տարբերակի (նաև փոքրացնել ու մանր-մունր այլ մաքրումներ, բայց դե այս վերջինների համա ադմինի դրոշակ պետք չէ)։ Գիտեմ, որ նախկինում մենք ադմինբոտեր չենք ունեցել, բայց կարծում եմ՝ արդեն կարիք ունենք։ Պատկեր անվանափոխելուց բացի այլ ադմինական գործիքներ բնականաբար չեմ օգտագործի, եթե ընթացքում կարիք չադաջանա (բնականաբար քննարկելուց հետո)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:49, 28 Հունիսի 2020 (UTC)

Տեղեկություն բոտի մասին[խմբագրել կոդը]

Ընդհանուր ԱշբոտՏՆՂ (քննարկումներդրումմատյաններարգելափակել)
Խմբագրումների քանակը 704 930
Ստեղծած հոդվածների թիվը 0
Առաջին խմբագրման օրը 8 Ապրիլի 2016
Քվեարկության ժամկետները 2020/6/28-2020/7/28

Տեղեկություն բոտապահի մասին[խմբագրել կոդը]

Ընդհանուր ԱշոտՏՆՂ (քննարկումներդրումմատյաններարգելափակել)
Խմբագրումների քանակը 103 112
Ստեղծած հոդվածների թիվը 4272, բայց եթե այլ կիրառումները հանենք, 200-ից քիչ հավանաբար
Առաջին խմբագրման օրը 15 Ապրիլի 2014
Քվեարկության ժամկետները 2020/6/28-2020/7/28

Մեկնաբանություններ[խմբագրել կոդը]

Ով է կարող քվեարկել[խմբագրել կոդը]

Քվեարկությանը մասնակցելու համար, քվեարկությունը սկսելու օրվա դրությամբ մասնակիցը պետք է ունենա.

  • 6 ամիս վիքիստաժ (այսինքն մասնակցային հաշիվը պետք է գրանցված լինի, ոչ ուշ քան քվեարկությունը սկսվելուց 6 ամիս առաջ):
  • Նվազագույնը 1000 գործողություն, որից 500-ը հոդվածներում: Մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում, սովորաբար պարտադիր կերպով ադմինիստրատորները պարտավոր են ստուգել մինչև 2000 խմբագրության դեպքում, մնացած դեպքերում կասկածի պարագայում:
  • Վերջին մեկ ամսում 33 գործողություն, վերջին ամսվան նախորդող 3 ամիսների ընթացքում ամսական նվազագույնը մեկ գործողություն
  • Ունենա գործող մեկ հաշիվ, տարբեր հաշիվներից քվեարկելու դեպքում ենթակա է անժամկետ արգելափակման:

Կասկածելի դեպքերում, օրինակ՝ նպատակային ցուցանիշ լրացնելու դեպքում հնարավոր է բոլոր ադմինների ձայների 2/3-ով քվեն չեղյալ համարել:

Ինչպես նաև ադմինների իրավունքների հեռացման դեպքում նույն պայմանները գործեն, ինչ ընտրության դեպքում, այսինքն նվազագույնը 7 կողմ ձայն, ընդ որում դրանք պետք է կազմեն ձայների 66.6%-ը: Իսկ քվեարկության ժամկետը հավասար է հարցման ժամկետին՝ 1 ամիս:

  • Հատուկ դեպքերում ադմինների ընդհանուր ձայների 2/3-ով հնարավոր է ընթացիկ քվեարկության ժամկետը երկարաձգել:
  • Ադմինիստրատորի նոր թեկնածուի առաջադրման կամ կարգավիճակի հեռացման հայտի մասին անպայման անհրաժեշտ է տեղեկացնել խորհրդարանում՝ բացմանը օրը:
Ստուգի՛ր քվեարկելու քո իրավունքը

Կողմ[խմբագրել կոդը]

  1. Symbol support vote.svg Կողմ, լիովին վստահում եմ Աշոտին և նրա աշխատացրած բոտին: Այս տարիների ընթացքում բոտն ապացուցել է իր կենսունակությունն ու օգտակարությունը:--∑ίγμα (քնն.) 18:28, 28 Հունիսի 2020 (UTC)
  2. Symbol support vote.svg Կողմ, Աշոտ ջան, բա էլ ով եթե ոչ դու --Հայկ (արաբագետ) 19:12, 28 Հունիսի 2020 (UTC)
  3. Symbol support vote.svg Կողմ վստահ եմ, որ միայն օգուտ է տալու։--Ավետիսյան91 (քննարկում) 20:17, 28 Հունիսի 2020 (UTC)
  4. Symbol support vote.svg Կողմ եմ, որքան օգտակար գործունեություն ծավալի, այնքան օգուտ մեր հանրագիտարանին: --Valen1988 (քննարկում) 20:19, 28 Հունիսի 2020 (UTC)
  5. Symbol support vote.svg Կողմ, շնորհակալություն Աշոտին ստեղծված խնդիրներին միշտ լուծում գտնելու համար։--Voskanyan (քննարկում) 03:57, 29 Հունիսի 2020 (UTC)
  6. Symbol support vote.svg Կողմ, Աշոտը նոր բոտապահ չէ, իսկ տվյալ խնդրի լուծման ժամանակ օգտակար կլինի ադմինի կարգավիճակ ունենալը։--BekoՔննարկում 05:17, 29 Հունիսի 2020 (UTC)
  7. Symbol support vote.svg Կողմ, արագ ու հեշտ կպրծնենք ոչ ազատ պատկերների սխալ բեռնման արդյունքում առաջացած որոշ խնդիրներից։--Նուբեռելլա 💬 11:07, 29 Հունիսի 2020 (UTC)
  8. Symbol support vote.svg Կողմ, Աշոտի և Աշբոտի ներդրումները մեր Վիքիպեդիայում անգնահատելի են, բնականաբար համաձայն եմ։ --23artashes (քննարկում) 12:48, 29 Հունիսի 2020 (UTC)
  9. Symbol support vote.svg Կողմ, լիովին վստահում եմ Աշոտին, սակայն կցանկանայի հետագայում ունենային Ադմինբոտերի մասին կանոն, որպեսզի գործողությունները լինեն խիստ սահմանափակ։--Սամվելքննարկում 13:38, 29 Հունիսի 2020 (UTC)
  10. Symbol support vote.svg Կողմ, ակտիվ չեմ շատ, բայց վստահ եմ: --ERJANIK (քննարկում) 15:02, 29 Հունիսի 2020 (UTC)
  11. Symbol support vote.svg Կողմ եմ: --Daughter of Billie (քննարկում) 18:49, 29 Հունիսի 2020 (UTC)
  12. Symbol support vote.svg Կողմ, Անվեհապահորեն աջակցում եմ --Armineaghayan (քննարկում) 17:26, 1 Հուլիսի 2020 (UTC)
  13. Symbol support vote.svg Կողմ --SilViePink 🐍 18:32, 1 Հուլիսի 2020 (UTC)
  14. Symbol support vote.svg Կողմ՝ TheBabushka 🐙 00:09, 2 Հուլիսի 2020 (UTC)
  15. Symbol support vote.svg Կողմ, ձեռքի հետ նաև ցանկանում եմ @ԱշոտՏՆՂ-ին շնորհակալություն հայտնել բոտերի միջոցով ՀՎ-ում աշխատանքը եռակի/քառակի անգամ հեշտացնելու համար։ --ջեօ (✡) 06:40, 3 Հուլիսի 2020 (UTC)

Դեմ[խմբագրել կոդը]

Ձեռնպահ[խմբագրել կոդը]

Հարցեր թեկնածուին[խմբագրել կոդը]

Ստանդարտ[խմբագրել կոդը]

  • Ադմինիստրատորի պարտականություններից որո՞նք եք հիմնականում պատրաստվում կատարել:
    Անվանափոխել պատկերները
  • Ինչպե՞ս եք գնահատում Ձեր ներդրումը Վիքիպեդիայում:
    Հիմնականում անվնաս
  • Ունեցե՞լ եք կոնֆլիկտներ Վիքիպեդիայի այլ մասնակիցների հետ: Եթե այո, ապա ինչպես եք Դուք դրանք լուծել և ինչպես եք պատրաստվում դա անել այսուհետև:
    Այո․ երբեմն սխալ խմբագրումներ եմ արել ու իրենք հետ են շրջել, բայց դե ես քննարկումներին չեմ մասնակցում :'(
  • Ունե՞ք լրացուցիչ մասնակցի հաշիվներ: Նշում. Դուք պարտավոր չեք պատասխանել տվյալ հարցին և նշել պատճառը, որից ելնելով չեք ուզում պատասխանել:
    Ոչ
  • Եղե՞լ եք երբևէ արգելափակված: Եթե այո, ապա ի՞նչու: (արգելափակումների մատյան)
    Ոչ
  • Ծանո՞թ եք Վիքիպեդիայի ակտիվ մասնակիցներից որևէ մեկին իրական կյանքում:
    Ոչ, բայց կուզեի ծանոթանալ Arsogbot-ի, BekoBot-ի, ERJANIKbot-ի, GeneratorBot-ի, MusikyanBot-ի, VacioBot-ի, XelgenBot-ի և ՍահակԲոտի հետ :), բայց իմ վարողը ծանոթ է ակտիվ մասնակիցներից շատերի հետ
  • Ունե՞ք ադմինիստրատորական փորձ այլ ռեսուրսներում (Ինչպես ֆորումի մոդերատորի, այդպես էլ վիքինախագծի ադմինիստրատորի դերում):
    Ոչ

Հարցեր Valen1988 մասնակցից[խմբագրել կոդը]

Հարգելի՛ ԱշոտՏՆՂ, նշել եք, որ հիմնականում նկարներն եք անվանափոխելու: Ասենք, դա տևեց մեկուկես շաբաթ ու վերջացրիք, դրանից հետո ի՞նչ եք անելու, կրկին հրաժարվելու եք դրոշակի՞ց: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 19:40, 28 Հունիսի 2020 (UTC)

Valen1988 ջան, «․․․հետո ցանկանում եմ բոտը մշտական աշխատանքի ռեժիմում դնել։ Այսինքն՝ բոտը ավտոմատ կստուգի նոր բռնված պատկերները ու կանվանափոխի դրանք ըստ խորհրդարանում ընդունված տարբերակի։․․․»--ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:01, 28 Հունիսի 2020 (UTC)
Շնորհակալություն ԱշոտՏՆՂ: --Valen1988 (քննարկում) 20:15, 28 Հունիսի 2020 (UTC)

Հարցեր Սամվել մասնակցից[խմբագրել կոդը]

Հարցս ավելի շատ Աշոտին է ուղղված, քան բոտին։) Կա՞ն արդյոք այլ Վիքիպեդիաներում ադմինական բոտերի կիրառման պրակտիկա և տվյալ դեպքում ինչ վտանգներ կարող են առաջ գալ։ Հարցիս երկրորդ հատվածը կարող է մի քիչ գիտաֆանտաստիկ թվալ, հնարավո՞ր է արդյոք բոտի կոդում սխալմամբ այնպիսի կոդ գրվի, որ ամբողջ Վիքիպեդիան ջնջի։--Սամվելքննարկում 06:05, 29 Հունիսի 2020 (UTC)

Սամվել ջան, նման փորձ կա օրինակ անգլերենում և ռուսերենում (ուրիշ վիքիներում էլ հավանաբար, բայց լեզուն չգիտեմ կանոկարագը գտնելու համար)։ Կոդը հիմնականում ես եմ գրում կամ օգտվում եմ արդեն տարիներ շարունակ փորձված ֆրեյմվորքերից (էս երկրորդի սխալ գնալու հավանականությունը շատ-շատ ավելի փոքր ա)։ Էդ կարգի իրարից տարբեր խնդիր դժվար լինի, քանի որ ես փորձելու եմ պատկեր անվանափոխել։ Եթե սխալ անվանափոխեմ կամ հետո հոդվածներում հղումը սխալ փոխեմ, բնականաբար պատասխանատվությունը և հետ շրջելու պարտականությունը մնում է իմ ու բոտիս վրա։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:27, 29 Հունիսի 2020 (UTC)

Արդյունք Արդյունք[խմբագրել կոդը]

Symbol support vote.svg Կողմ Symbol declined.svg Դեմ Symbol neutral vote black.svg Ձեռնպահ «Կողմ» ձայների թիվը
15 0 0 100 %
Քվեարկությունն ընթանում է Քվեարկությունն ընթանում է
  • Ընտրվելու համար պետք է 7 «կողմ» ձայն, ընդ որում դրանք պետք է կազմեն ձայների առնվազն 66.6%-ը:

Նորընտիր ադմինիստրատորին պետք է նշել հետևյալ էջերում.