Վիքիպեդիայի քննարկում:Համագործակցություն/Ամրոցների մրցույթ
Հարգելի մասնակիցներ և հարգելի ադմիններ։ Մենք ամրոցների մրցույթի շրջանակներում չենք փորձում առանձնացնել ամրաշինական կառույցների տեսակները՝ դրանքբոլորը պիտակելով որպես ամրոց (որոշ բացառություններով՝ ալկասաբա, ալկասար)։ Ստեղծվել են միայն Կատեգորիա:Իսպանիայի ամրոցներ նրա ենթա— Կատեգորիա:Անդալուզիայի ամրոցներ, որոնք չեն տարանջատում դղյակները, միջնաբերդերը, ամրոցները, բերդ-ամրոցները, բերդաքաղաքները և այլն։ Ի՞նչ կարծիքի եք։ — Vahe քնն.
Պարտադիր չէ հոդվածանունները տարաբաժանվեն, սակայն տեղեկաքարտում հետևյալ բնորոշումներով պիտի շարժվենք․
- հայերեն՝ Դղյակ — անգլ.՝ Castle — ռուս.՝ Замок — իսպ.՝ Castillo — ֆր.՝ Château/Château fort — գերմ.՝ Burg
- հայերեն՝ Ամրոց — անգլ.՝ Fort — ռուս.՝ Крепость — իսպ.՝ Fuerte — ֆր.՝ Fort — գերմ.՝ Festung
— Vahe քնն. 14:06, 4 Սեպտեմբերի 2016 (UTC)
- Ողջույն, Vahe ջան, ինչպես ասեցիր կարելի է տեղեկաքարտում Տեսակ դաշտում նշել շինության կոնկրետ տեսակը։--Լիլիթ (քննարկում) 15:02, 4 Սեպտեմբերի 2016 (UTC)
- Լիլիթ ջան, ամեն դեպքում, գտնում եմ, որ Կատեգորիա:Իսպանիայի ամրոցներ և Կատեգորիա:Իսպանիայի դղյակներ կատեգորիաները պիտի առանձնացվեն, չնայած այն բանին, որ բազմաթիվ դեպքերում նույնիսկ մասնագիտացած անձինք դժվարությամբ են տարանջատում կամ չեն կարողանում տարանջատել մասնավոր դեպքերը։ — Vahe քնն. 17:20, 4 Սեպտեմբերի 2016 (UTC)
- Դեմ չեմ, Vahe ջան, երևի կատեգորիաների համար Կարեյացին խնդրենք հետևել։--Լիլիթ (քննարկում) 17:26, 4 Սեպտեմբերի 2016 (UTC)
- Ժողովուրդ, համաձայն եմ բաժանել դղյակներ ըստ երկրի։ Օվ որտեղ է գնալու է, խնդրեմ, որոշեք ինքներդ։ Խնդում եմ հաշվի առնել 1) ոնց է գրված վստահելի աղբուրներում, 2) ոնց է կողմնորոշվել շինության տերը, 3) դղյակը՝ հիմնականում մեկ շենք է իսկ ամրոցը համալիր մի քանի շենքերից։ - Kareyac (քննարկում) 18:27, 4 Սեպտեմբերի 2016 (UTC)
- Դեմ չեմ, Vahe ջան, երևի կատեգորիաների համար Կարեյացին խնդրենք հետևել։--Լիլիթ (քննարկում) 17:26, 4 Սեպտեմբերի 2016 (UTC)
- Լիլիթ ջան, ամեն դեպքում, գտնում եմ, որ Կատեգորիա:Իսպանիայի ամրոցներ և Կատեգորիա:Իսպանիայի դղյակներ կատեգորիաները պիտի առանձնացվեն, չնայած այն բանին, որ բազմաթիվ դեպքերում նույնիսկ մասնագիտացած անձինք դժվարությամբ են տարանջատում կամ չեն կարողանում տարանջատել մասնավոր դեպքերը։ — Vahe քնն. 17:20, 4 Սեպտեմբերի 2016 (UTC)
Kareyac ջան, երկար-բարակ նյութեր և գրքեր կարդալով եկա այն համոզման, որ ամրոց-դղյակ տարանջատումն անորոշ է կոնկրետ օրինակների դեպքում։ Բերդը, միջնաբերդը, բերդաքաղաքը, կրեմլը, ֆորտը, ալկասաբան և ալկասարը՝ բոլորը ամրոցի կամ դղյակի մասնավոր դեպքեր են։ Արդյունքում ամենաճիշտ տարբերակը կլինի, որ, օրինակ, Կատեգորիա:Իսպանիայի ամրոցներ փոխարինվի Կատեգորիա:Իսպանիայի ամրոցներ և դղյակներ, որը ենթակատեգորիա կլինի Կատեգորիա:Ամրոցներ և դղյակներ ըստ երկրների համար։ Կատեգորիա:Ամրոցներ և դղյակներ ըստ երկրների համար մայր կատեգորիաներ կծառայեն Կատեգորիա:Ամրոցներ և Կատեգորիա:Դղյակներ։ — Vahe քնն. 14:54, 5 Սեպտեմբերի 2016 (UTC)
- Vahe ջան, միացման կտռուկ դեմ եմ, այո, կառույցներ նման են, տարբերությունը զգալի է, կրկնում եմ՝ շենք ու համալիր։ Օրինակ կրեմլը շենք չի, դա առանձին շենքերի ու կառույցնըրի համալիրն է շրջապատված պատով։ Իսկ դղյակը միավորված մեկ շինությունում ամրապնդված, պատով շրջապատված պալատն է, որտեղ կարողեմ լինել և բնակվելու և այլ նշանակության տառածքներ, գոմեր, պահեստներ և այլն։ Ռազմական նշանակության նշված տարբեր տեսակների կատեգորիաներ սովորաբար չեն ստեղծվում, իսկ ամրոցների և դղյակների առանձին կատեգորիաներ Վիքիներ ունեն։ Իսպանիայի դեպքում հիմնականում վստահում եմ իսպավավիքիյում գրածին, կարձում եմ թեմային ծանոթ իսպանամասնակիցներ ավելի տեղյակ են։ ...ըստ երկրների կատեգորիայի դեմ եմ, մեզ մոտ գրվում է ...ըստ երկրի։ - Kareyac (քննարկում) 16:02, 5 Սեպտեմբերի 2016 (UTC)
Հարցը նրանում է, որ Castillo բառն օգտագործվում է ինչպես մեր մոտ Ամրոց բառը։ Իսկ ռուսական Замок և Крепость հասկացություններին համապատասխանում են Դղյակ և բերդ հասկացությունները։ Ամրոցը լայն հասկացություն է, միջնադարյան ոչ գյուղական բնակավայրերի կեսը եղել են քաղաքներ, մյուսները՝ ամրոցներ, կամ ինչպես հայկական ավանդական տարբերակն է կոչվում՝ բերդաքաղաքներ։ — Vahe քնն. 16:51, 5 Սեպտեմբերի 2016 (UTC)
Առաջարկ[խմբագրել կոդը]
Հարգելի Vahe, Լիլիթ և Kareyac: Ի՛նչ եք կարծում, լավ կլինե՞ր տեղադրել Նախագծի էջում սա https://es.wikipedia.org/wiki/Categor%C3%ADa:Castillos_de_Armenia կամ նման մի բան, որ հայաստանցիները ակնհայտ տեսնեն այն էջերը, որ ստեղծվում են Հայաստանի ամրոցների մասին: Ինձ դա խատ ուրախացրեց: --Marina Melik-Adamyan (քննարկում) 20:57, 13 Սեպտեմբերի 2016 (UTC)
- Հարգելի՛ Marina Melik-Adamyan, եթե նախագծի միջլեզվային հղման վրա սեղմեք, կհայտնվեք Իսպաներեն նախագծի էջում, որտեղ էլ Մասնակիցներ բաժնում նշված են այն հոդվածները, որոնք ստեղծվել են մասնակիցների կողմից այս մրցույթի շրջանակներում։ --Լիլիթ (քննարկում) 21:03, 16 Սեպտեմբերի 2016 (UTC)