Jump to content

Վիրաբուժական գործիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերձադանակներ

Վիրաբուժական գործիք, հատուկ մշակված գործիք կամ սարք, որն օգտագործվում է վիրահատության ընթացքում` հատուկ գործողություններ իրականացնելու համար։ Ժամանակի ընթացքում հայտնագործվել են բազմաթիվ վիրաբուժական գործիքներ և սարքեր։ Վիրաբուժական գործիքների մի մասը նախատեսված է վիրաբուժության մեջ ընդհանուր օգտագործման համար, իսկ մյուսները նախատեսված են միայն որոշակի նեղ մասնագիտական վիրահատությունների համար։ Գործիքի անվանումը կարող է կրել հայտնագործողի անունը (օրինակ՝ Կոխերի սեղմակ)[1], կարող է կրել վիրահատության անունը, որի ժամանակ այն օգտագործվում է(օրինակ՝ տրախեոտոմ), կամ կարող է նկարագրել գործողությունը (օրինակ՝ հեմոստազի գործիքներ)։

Վիրաբուժական գործիքակազմ եզրույթը սովորաբար օգտագործվում է բժշկական գործիքներ եզրույթի հետ միասին, սակայն վերջինիս բժշկական նշանակությունն ավելի նեղ է[2]։ Գործիքակազմի մեջ մտնում են բոլոր այն անձիք(բուժքույր, ճառագայթաբան) և գործիքները, որոնք օգնում են վիրաբույժին իրականացնել վիրաբուժական միջամտություն։

Վիրաբուժական գործիքների հիմնական խմբերն են՝

  • Սեղմակներ
  • Արյունականգ գործիքներ
  • Օժանդակ գործիքներ, որոնք օգտագործվում են կար դնելու ժամանակ ասեղը բռնելու և կապ դնելու ժամանակ թելը բռնելու համար
  • Ռետրակտորներ
  • Դիստրակտորներ
  • Հյուսվածքները անջատող գործիքներ՝ սայրեր, տրոակար, մկրատներ, ասեղներ, կրծաններ, սղոցներ, շաղափ և այլն
  • Լայնիչներ՝ նեղ կտրվածքները տեսանելի դարձնելու համար
  • Կատետրներ և խողովակներ՝ օրգանիզմից հեղուկը հեռացնելու համար
  • Հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող վիրաբուժական փակագծեր (Մեխանիկական կարող ապարատներ)
  • Լվացման, ներարկման ասեղներ և խողովակներ, որոնց միջոցով հեղուկ է ներմուծվում օրգանիզմ
  • Զոնդեր, ներառյալ օպտիկամանրաթելային էնդոսկոպներ և տակտիլ զոնդեր
  • Օպտիկական, էլեկտրոնային և մեխանիկական սարքերի կրիչներ
  • Կրիոտոմեր, էլեկտրական դանակ, լազերային էլեկտրոկոագուլյատոր
  • Չափիչ սարքեր
  • Հատուկ օգտագործման գործիքներ՝
  • Հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող գործիքներ՝ տրախեոտոմիայի համար նախատեսված գործիքներ, թութքաքցան, լեզվաբռնիչ, բերանլայնիչ, հայելիներ և այլն։

Բոլոր վիրաբուժական գործիքները քիչ թե շատ տրավմատիկ են և ցանկացած իրավիճակում պետք է ընտրել առավել ատրավմատիկ գործիքը։ Նվազագույն վնասումն ու ինվազիան այժմ հանդիսանում են վիրաբուժության արդի խնդիրները։ Ժամանակակից վիրաբուժության նպատակն է ստեղծել ատրավմատիկ համակարգեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Kocher's Forceps Medical Definition | Merriam-Webster Medical Dictionary». health-rose.com/products.php?live=53_78_0_0. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  2. Renee Nimitz, Surgical Instrumentation: an Interactive Approach (Saunders, 2010) 1416037020, pxiii

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրաբուժական գործիքներ» հոդվածին։